«Ալվարո Վասկես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 84. Տող 84.
| archiveurl = http://www.webcitation.org/6EQSLQ0tq
| archiveurl = http://www.webcitation.org/6EQSLQ0tq
| archivedate = 2013-02-14
| archivedate = 2013-02-14
}}</ref>:
}}</ref>:


2012 թվականի օգոստոսին՝ 2012/13 մրցաշրջանի սկիզբը «Էսպոնյոլի» կազմում անցկացնելուց հետո, Ալվարո Վասկեսը տեղափոխվել է «Խետաֆե»: Այդ ակումբի կազմում նա առաջին անգամ խաղացել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին: Հարձակվողը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, սակայն երկրորդ խաղակեսում նրան փոխարինել է Ադրիան Կոլունգան<ref>{{cite web
2012 թվականի օգոստոսին՝ 2012/13 մրցաշրջանի սկիզբը «Էսպոնյոլի» կազմում անցկացնելուց հետո, Ալվարո Վասկեսը տեղափոխվել է «Խետաֆե»: Այդ ակումբի կազմում նա առաջին անգամ խաղացել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին: Հարձակվողը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, սակայն երկրորդ խաղակեսում նրան փոխարինել է Ադրիան Կոլունգան<ref>{{cite web

12:45, 19 Հուլիսի 2016-ի տարբերակ

'
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բադալոնա, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խետաֆե
Համար 9
Պատանեկան կարիերա
2005-2010 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Իսպանիա Էսպանյոլ 60 (10)
2012- Իսպանիա Խետաֆե 61 (14)
2013-2014  Անգլիա Սուոնսի Սիթի 12 (0)
Ազգային հավաքական
2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 20)]] 7 (5)
2012 Իսպանիա Իսպանիա (օլիմպ.)]] 1 (2)
2011-2013 Իսպանիա Իսպանիա (երիտ.)]] 14 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալվարո Վասկես Գարսիա (իսպ.՝ Álvaro Vázquez García, ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2], Բադալոնա), իսպանացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի հարձակվող:

Կարիերա

Ակումբային

Ալվարո Վասկեսը «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է: Ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010 թվականի սեպտեմբերի 21-ին «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղում[3]: 5 օր անց՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Օսասունա» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա խփեց իր մասնագիտական կարիերայի 1-ին գոլը, որը միակն էր այդ խաղի ընթացքում[4]: 2010 թվականի հոկտեմբերի 27-ին «Վալյադոլիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ Ալվարո Վասկեսը աչքի է ընկել դուբլով[5]:

Հարձակվողն աչքի է ընկել Իսպանիայի գավաթի առաջնության հաջորդ մրցաշրջանում. առաջնության 4-րդ փուլում նա 2 գոլ է խփել «Սելտա» ակումբի դարպասը[6], իսկ 1/8 եզրափակչում՝ «Կորդոբա» ակումբի դեմ խաղում, խփել է 3 գոլ[7]:

2012 թվականի օգոստոսին՝ 2012/13 մրցաշրջանի սկիզբը «Էսպոնյոլի» կազմում անցկացնելուց հետո, Ալվարո Վասկեսը տեղափոխվել է «Խետաֆե»: Այդ ակումբի կազմում նա առաջին անգամ խաղացել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին: Հարձակվողը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, սակայն երկրորդ խաղակեսում նրան փոխարինել է Ադրիան Կոլունգան[8]: 2012 թվականի հոկտեմբերի 28-ին Ալվարո Վասեսը խփել է իր առաջին գոլը «Խետափեի» կազմում («Ատլետիկի» դարպասը) Ռոդրիգես Խուան Անտոնիոի գոլային փոխանցումից հետո[9]:

Հավաքականում

Ալվարո Վասկեսը մասնակցել է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նա մասնակցել է 5 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում: Նա մասնակցել է նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի խաղերին (9 խաղ և 5 գոլ):

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Էսպանյոլ 2010/11 Պրիմերա 30 4 4 2 0 0 34 6
2011/12 Պրիմերա 28 5 5 5 0 0 33 10
2012/13 Պրիմերա 2 1 0 0 0 0 2 1
Ընդհանուր «Էսպանյոլ» 60 10 9 7 0 0 69 17
Իսպանիա Խետաֆե 2012/13 Պրիմիերա 19 3 2 0 0 0 21 3
Ընդհանուր «Խետաֆե» 19 3 2 0 0 0 21 3
Ընդհանուր կարիերայում 79 13 11 7 0 0 90 20

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Transfermarkt» (գերմաներեն) — «Реал» — «Эспаньол» 3:0. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  4. «Transfermarkt» (գերմաներեն) — «Эспаньол» — «Осасуна» 1:0. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  5. «Transfermarkt» (գերմաներեն) — «Вальядолид» — «Эспаньол» 0:2. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  6. «Transfermarkt» (գերմաներեն) — «Эспаньол» — «Сельта» 4:2. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  7. «Transfermarkt» (գերմաներեն) — «Эспаньол» — «Кордоба» 4:2. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  8. «Transfermarkt» (գերմաներեն) — «Хетафе» — «Барселона» 1:4. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.
  9. «Transfermarkt» (գերմաներեն) — «Атлетик» — «Хетафе» 1:2. Արխիվացված է օրիգինալից 2013-02-14-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Վասկես» հոդվածին։