«Մոլբերտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 10. Տող 10.


== Տեսակներ ==
== Տեսակներ ==
Մոլբերտը կարող է ունենալ տարբեր կառուցվածք.
Մոլբերտը կարող է լինել եռոտանի, որը հայտնի էր դեռևս [[Անտիկ արվեստ|անտիկ]] դարաշրջանում, ինչպես նաև հորիզոնական հիմքի վրա ամրացված ուղղահայաց կանգնակից բաղկացած:
* '''Եռոտանի''', որը հիմնվում է երեք ոտքի վրա: Հայտնի էր դեռևս [[Անտիկ արվեստ|անտիկ]] դարաշրջանում:
* '''H-աձև շրջանակով''', որը բաղկացած է հորիզոնական հիմքի վրա ամրացված ուղղահայաց կանգնակից: Կողմերը սոբորաբար զուգահեռ են միմյանց, իսկ հիմքը ուղղանկյունաձև է:
* '''Բազմակի ձև ունեցող''', որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ և կարգավորումներ:


== Տես նաև ==
== Տես նաև ==

15:04, 18 Հուլիսի 2016-ի տարբերակ

Մոլբերտ

Մոլբերտ (գերմ.՝ Malbrett, հարթակ նկարելու համար), պատվանդան, որի վրա նկարիչը տեղադրում է նկարը աշխատելու ընթացքում: Սովորաբար այն պատրաստվում է փայտից:

Պատմություն

H-աձև շրջանակով մոլբերտներ

Մոլբերտներն սկսել են օգտագործվել դեռևս հին եգիպտացիների ժամանակներում: Ի սկզբանե մոլբերտ էր համարվում նկարի հիմքը, որը պատրաստվում էր յուղաներկով տախտակե կամ պղնձե վահանի վրա: Բացի բյուզանդական սրբապատկերից և ուշ անտիկ շրջանի եգիպտական նկարներից, մոլբերտներն առաջին անգամ կիրառվել են 9-րդ և 12-րդ դարերում զոհասեղանների (լատին․՝ Retabulus) կամ վարագույրների (լատին․՝ Antependium) պատրաստման համար, իսկ 16-րդ դարում գործածությունից դուրս մղվեցին փայտե շրջանակի վրա ձգված կտորի կիրառման արդյունքում: Հոլանդացի նկարիչները և նրանց ընդօրինակողները շարունակում էին նկարել մոլբերտների վրա նաև ավելի ուշ ժամանակաշրջաններում: 19-րդ դարում որպես մոլբերտ սկսեցին օգտագործվել նաև ավելի կայուն փայտե-տաշեղային սալիկներ:

Համարվում է, որ Malbrett-ը (ճիշտ արտասանությունը` մոլբրետ) այլևս չի օգտագործվում գերմաներենում: Մոլբերտը չի կիրառվում իր սկզբնական նշանակությամբ, սակայն որպես նկարելու համար հենարան` մոլբերտներ կարելի է հանդիպել նկարչական պարագաների խանութներում:

Տեսակներ

Մոլբերտը կարող է ունենալ տարբեր կառուցվածք.

  • Եռոտանի, որը հիմնվում է երեք ոտքի վրա: Հայտնի էր դեռևս անտիկ դարաշրջանում:
  • H-աձև շրջանակով, որը բաղկացած է հորիզոնական հիմքի վրա ամրացված ուղղահայաց կանգնակից: Կողմերը սոբորաբար զուգահեռ են միմյանց, իսկ հիմքը ուղղանկյունաձև է:
  • Բազմակի ձև ունեցող, որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ և կարգավորումներ:

Տես նաև

Արտաքին հղումներ