«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.


[[1488]] թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։
[[1488]] թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե [[Լորենցո Մեդիչի|Մեդիչի]]<nowiki/>ի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե [[Լորենցո Մեդիչի|Մեդիչի]]ի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։


[[1494]]-[[1495]] թթ. Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվին նա նորից մտնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։
[[1494]]-[[1495]] թթ. Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվին նա նորից մտնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։

12:53, 16 Հուլիսի 2016-ի տարբերակ

Միքելանջելո
իտալ.՝ Michelangelo di Lodovico Buonarroti Simoni
Ի ծնեMichelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni
Ծնվել էմարտի 6, 1475[1][2][3][…]
ԾննդավայրԿապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5]
Մահացել էփետրվարի 18, 1564[6][1][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[4][3][5]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն[7][8]
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան[9]
ՈւսուցիչԴոմենիկո Գիրլանդայո, Բերտոլդո դի Ջովաննի և Անջելո Պոլիցիանո[9]
Ստեղծագործություն(ներ)Դավիթ, Պիետա, Մեռնող ստրուկը, Ահեղ դատաստան, Մադոննա Դոնի, Մադոննան աստիճանների մոտ, Կենտավրոսների ճակատամարտ, Հաղթանակի ոգին, The Deposition?, Ռոնդանինի պիետա, Սիքստինյան կապելլայի առաստաղ, Rebellious Slave?, Սուրբ Մաթեոս, Մեդիչիների ժամատուն, Բաքոս (Միքելանջելո), Բրուտոս, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Slaves? և Լաուրենցիանա գրադարան
ՈճԲարձր վերածնունդ[3][10] և Վերածննդի գեղանկարչություն
Ժանրքրիստոնեական արվեստ[3][10] և հոմոէրոտիկա
Մասնագիտությունքանդակագործ, գծագրող, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ, ճարտարագետ, general contractor և գրող
Գործունեությունըքանդակագործ
գեղանկարիչ
ճարտարապետ
պոետ
փիլիսոփա
Ծնողներհայր՝ Lodovico di Leonardo Buonarroti Simoni?[11], մայր՝ Ֆրանչեսկա դի Ների դել Մինիատո Սիենա[11]
Ստորագրություն
Изображение автографа
Միքելանջելո Վիքիքաղվածքում
 Michelangelo Buonarroti Վիքիպահեստում

Միքելանջելո Բուոնարոտտի (իտալ.՝ Michelangelo Buonarroti, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։

Կենսագրություն

Միքելանջելոն իր «Դավիթ» քանդակը ավարտել է 1504 թվականին

Միքելանջելոն ծնվել է Կապրեզե քաղաքում, Արեցցոյի մոտ, Լոդովիկո Բուոնարոտտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թ. Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է, Միքելանջելոյի տաղանդը, և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։

1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։

1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։

1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կարուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։

Պատկերասրահ

Հիմնական ստեղծագործությունները

  • Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ1513, Փարիզ, Լուվր
  • Սիկստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միքելանջելո հոդվածին

Գրականություն

Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.

Ծանոթագրություններ