«Քրիստափոր Իվանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| կոչում = գեներալ-լեյտենանտ ([[1978]])
| մարտեր =[[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ]]<br />[[Արցախյան ազատամարտ]]
}}


[[Պատկեր:Ivanyan.jpg|300px|մինի|Քրիստափոր Իվանյանը [[Արցախյան ազատամարտ]]ի տարիներին]]
[[Պատկեր:Ivanyan.jpg|300px|մինի|Քրիստափոր Իվանյանը [[Արցախյան ազատամարտ]]ի տարիներին]]

11:40, 15 Հուլիսի 2016-ի տարբերակ

Քրիստափոր Իվանյան
դեկտեմբերի 20, 1920(1920-12-20) - օգոստոսի 30, 1999(1999-08-30) (78 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստան
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-լեյտենանտ (1978)
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Order of Suvorov, 3rd class «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ Արցախի հերոս «Մարտական խաչ» շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ և Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ)
Պատկեր:Ivanyan.jpg
Քրիստափոր Իվանյանը Արցախյան ազատամարտի տարիներին

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թ. - օգոստոսի 30 1999 թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.)։

Ուսումը

  • 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
  • 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

Ծառայությունը

  • 1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
    • 1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
    • 1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
    • 1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
    • 1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
    • 1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
    • 1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
    • 1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
    • 1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
    • 1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
    • 1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
    • 1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
  • 1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ։

Տարբեր

  • Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
    • Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից մեկը։
    • Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
    • Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
  • Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

Գրականություն

  • Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5