«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1593]] թ. [[Աղբակ]] գավառի [[Էրնկան]] գյուղում։ [[1630]] թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։
Ծնվել է [[1593]] թ. [[Աղբակ]] գավառի [[Էրնկան]] գյուղում։ [[1630]] թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը։
Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սբ. Հռիփսիմե]]ի և [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]]ի տաճարները։

Տող 9. Տող 9.
[[1651]] թ. գնալով [[Երուսաղեմ]], այնտեղ կանգնեցնում է [[Սբ. Հակոբի Ավագ խորան]]ը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով [[Կոստանդնուպոլիս|Պոլիս]]` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։

[[1653]] թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը` մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։
[[1653]] թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը՝ մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող [[Հակոբ Դ Ջուղայեցի]] կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև [[Արագած]] լեռից [[Օշական (գյուղ)|Օշական]] գետը ջուր անցկացնելը, [[Սևանա լիճ|Սևանի ծովակ]]ից [[Զանգու գետ]]ի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։

15:39, 13 Հուլիսի 2016-ի տարբերակ

Փիլիպոս Ա Աղբակեցի
Ծնվել է1500-ականներ
Մահացել էմարտի 25, 1655(1655-03-25)
Մահվան վայրՎաղարշապատ
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
 Pilippos I Aghbaketsi Վիքիպահեստում

Փիլիպոս Ա Աղբակեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։

Կենսագրություն

Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Սբ. Հռիփսիմեի և Սբ. Գայանեի տաճարները։

1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Սբ. Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։

1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը՝ մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։

Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։

Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Սբ. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։

Նախորդող՝
Մովսես Գ Տաթևացի
Կաթողիկոս
1633–1655
Հաջորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի

Գրականություն

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002։
  • Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։

Արտաքին հղումներ