«Դալտոնի օրենք»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
||
Տող 35. | Տող 35. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
*Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք |
*Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}} |
||
[[Կատեգորիա:Ֆիզիկայի օրենքներ]] |
[[Կատեգորիա:Ֆիզիկայի օրենքներ]] |
14:03, 11 Հուլիսի 2016-ի տարբերակ
Դալթոնի օրենքներ, ֆիզիկական օրինաչափություններ, որոնք ենթարկվում են քիմիապես իրար հետ չփոխազդող գազերի խառնուրդի հատկությունները։ Օրենքների ձևակերպումը Դալտոնը սկսել է 19-րդ դար[1] սկզբին։
- Գազերի խառնուրդի լրիվ ճնշումը հավասար է բաղադրիչևերի պարցիալ ճնշումների գումարին (սահմանել է Զ. Դալթոնը, 1801 թվականին)։
- Հաստատուն ջերմաստիճանում գազային խառնուրդի յուրաքանչյուր բաղադրիչի լուծելիությունը հեղուկում համեմատական է հեղուկի վրա այդ բաղադրիչի պարցիալ ճնշմանը (սահմանել է Զ․ Դալթոնը, 1803 թվականին)։ Վերջինս Հենրիի օրենքի մասնավոր դեպքն է։ Դալթոնի օրենները մեկնաբանվում են իդեալական գազերի կինետիկ տեսությամբ։ Կրիտիկականից հեռու ջերմաստիճանների և ճնշումների դեպքում Դալթոնի օրենքները որոշ մոտավորությամբ կիրառելի են նան իրական գազերի համար։
Օրենքների ձևակերպում
Իզոթերմ պայմաններում բոլոր գազերի ծավալները իրար հավասար են, հետևաբար, ըստ Բոյլ-Մարիոտի օրենքի յուրաքանչյուր գազի ճնշումը պետք է փոխվի այնպես, որ տեղի ունենա հետևյալը.
որտեղ Ni-ն i–երորդ տեսակի գազի մոլեկուլների թիվն է։ Համաձայն իդեալական գազի վիճակի հավասարման՝
Եթե V ծավալը զբաղեցրած լիներ միայն i-երորդ տեսակի գազը, ապա նրա գործադրած ճնշումը կորոշվեր
բանաձևով, որի համաձայն՝
pi–ն անվանում են i-երորդ տեսակի գազի մասնական ճնշում։ Բանաձևերից հետևում է, որ
այսինքն՝ իդեալական գազերի խառնուրդում ճնշումը հավասար է խառնուրդի գազերի մասնական ճնշումների համար։
Չոր, այսինքն՝ ջրի գոլորշիներ չպարունակող օդի բաղադրության 78%–ը (ըստ ծավալի)ազոտն է, 21%–ը՝ թթվածինը, մնացածը՝ արգոնը և այլ գազեր։ Եթե օդի ճնշումը 1 մթն է, ապա ազոտի մասնական ճնշումը 0,78 մթն է, իսկ թթվածինը՝ 0,21 մթն։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Ֆիզիկա 11–րդ դասարանի դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 528)։ |