«Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 652. Տող 652.
# [[Կրոնշտադտյան ապստամբություն (1921)]] [https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%BE%D0%BD%D1%88%D1%82%D0%B0%D0%B4%D1%82%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D0%B2%D0%BE%D1%81%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5]
# [[Կրոնշտադտյան ապստամբություն (1921)]] [https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%BE%D0%BD%D1%88%D1%82%D0%B0%D0%B4%D1%82%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D0%B2%D0%BE%D1%81%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5]
# [[Վրանգելի ռուսական բանակ]] [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D1%8F_%D0%92%D1%80%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B5%D0%BB%D1%8F]
# [[Վրանգելի ռուսական բանակ]] [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D1%8F_%D0%92%D1%80%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B5%D0%BB%D1%8F]

{{Պատմական երկիր
| Անվանում = Ռուսական Պետություն{{sfn|Цветков|2009|с=Глава 2, Российское правительство — правовой статус и полномочия. «Конституция 18 ноября 1918 г.», её особенности. с. 29 — 41}} <br /> <small>{{lang-ru|Российское государство}}</small> <br /> <small>{{lang-ru|«Белая Россия»}}</small>
| Նախորդ1 = Ռուսական Պետություն (Գործադիր ժողովի անդամների կոմիտե)
| Դրոշ_Նախորդ1 = Flag_of_Russia.svg
| Նախորդ2 =
| Դրոշ_Նախորդ2 =
| Նախորդ3 =
| Դրոշ_Նախորդ3 =
| Հաջորդ1 = Ռուսաստանի Հարավ (1919—1920)
| Դրոշ_Հաջորդ1 = Flag_of_Russia.svg
| Հաջորդ2 =
| Դրոշ_Հաջորդ2 =
| Հաջորդ3 =
| Դրոշ_Հաջորդ3 =
| Հիմնադրման տարեթիվ = [[1918]] թվականի [[սեպտեմբերի 23]]
| Ավարտի տարեթիվ = [[1920]] թվականի [[ապրիլի 4]]
| Դրոշ = [[Պատկեր:Flag of Russia.svg|99px]]
| Դրոշի հոդված =
| Զինանշան = [[Պատկեր:Kolchak (blason).jpg|99px]]
| Զինանշանի հոդված =
| Քարտեզ =
| Քարտեզի տարեթիվ =
| Պետական կարգ = [[հանրապետություն]], [[Բռնապետություն]]
| Մայրաքաղաք = [[Օմսկ]]
| Պետության գլուխ =
| Դինաստիա =
| Օրենսդրություն =
| Կառավարիչ = [[Ալեքսանդր Կոլչակ]] ([[1918]] թվականի [[նոյեմբերի 18]] — [[1920]] թվականի [[փետրվարի 7]])
| Փոխ-կառավարիչ =
| Իրադարձություն1 =
| Իրադարձության տարեթիվ1 =
| Իրադարձություն2 =
| Իրադարձության տարեթիվ2 =
| Իրադարձություն3 =
| Իրադարձության տարեթիվ3 =
| Իրադարձություն4 =
| Իրադարձության տարեթիվ4 =
| Իրադարձություն5 =
| Իրադարձության տարեթիվ5 =
| Իրադարձություն6 =
| Իրադարձության տարեթիվ6 =
| Մակերես =
| Բնակչություն =
| Ազգություն =
| Արժույթ = [[ռուբլի|Սիբիրյան ռուբլի]]
| Կարգախոս = «Միասնական և անբաժանելի Ռուսաստան»
| Տոն =
| Հիմն =
| Լեզու = [[ռուսերեն]]
| Կրոն = [[Ուղղափառություն]]
| Նշումներ =
}}

05:24, 10 Հուլիսի 2016-ի տարբերակ

NikogosyanAlbert/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ


Ակռայի պաշարումԱկռայի գրավումը եգիպտացի մամլուքների կողմից: Ճակատամարտը տեղի է ունեցել 1291 թվականին և դարձել է Խաչակրաց արշավանքների կարևոր իրադարձություններից մեկը, քանզի խաչակիրները կորցրին իրենց վերջին հենակետերից մեկը:

Ռազմական գործողությունների սկիզբը

1289 թվականի ապրիլի 27-ին Մամլուքների սուլթանության զորքերը սուլթան Ղալահուի հրամանատարությամբ մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավեցին Տրիպոլին: Հռոմի Պապ Նիկողայոս IV-ը Տրիպոլին կորցնելու մասին տեղեկանալուց հետո Ակռա ուղարկեց 1,600 վարձկան: Հռոմի Պապը չէր վարձատրել վարձկաններին, իսկ վերջիններս տեղ հասան և մնացին առանց ապրուստի միջոցի, սկսեցին թալանել շրջակա մուսուլմանական բնակավայրերը:

1290 թվականի օգոստոսին նրանք մուսուլմանների թաղամասերում կազմակերպեցին ջարդեր: Անխնա սպանում էին բոլոր նրանց ովքեր մորուք էին կրում: Այսպես է ներկայացնում այս իրադարձությունները Ժերար Մոնրեալցին`

«Երբ այդ մարդիկ Ակռայում էին, արքայի և սուլթանի միջև կնքված զինադադարը պահպանվում էր երկու կողմերի միջև: Աղքատ և հասարակ սարակինոսները, ինչպես նախկինում մտան քաղաք իրենց բարիքները վաճառելու: Սատանայի կամոք պատահեց այնպես, որ նոր ժամանած խաչակիրները` ովքեր ժամանել էին իրենց և քաղաքի համար բարի գործեր անելու, սկսեցին սպանել բոլոր վաճառականներին, նույն կերպ սպանեցին բոլոր մորուք կրող սիրիացիներին, այս արարքները դարձան սարակինոսների կողմից Ակռայի գրավման հիմնական պատճառը…»

Տեղացի ասպետները ձեռփակալեցին կողոպտիչներին, սակայն իրադարձությունների մասին տեղեկացրին Ղալահուին: Վերջինս համարեց, որ զինադադարը խախտվել է, և Ակռա ուղարկեց նամակ մեղավորներին պատժելու պահանջով: Ավագանին նախկին տյուրոսցի արքեպիսկոպոս Բերնարի ճմշան ներքո հրաժարվեց պատժել մեղավորներին, մատնանշելով այն փաստը, որ մեղադրվող խաչակիրները գտնվում են Հռոմի Պապի անմիջական ենթակայության տակ: Տաճարականների առաջնորդ Գիյոմ դը Բոժեն առաջարկեց խաբել սուլթանին և մեղավորների փոխարեն մահապատժի ենթարկել քաղաքի կալանավայրերում գտնվող ավազակներին, սակայն այս առաջարկը չընդունվեց ավագանու կողմից: Ղալահուն ի պատասխան իր պահանջները չբավարարելուն հրավիրեց իմամների ժողով և չեղյալ համարեց զինադադարը: Գիյոմ դը Բոժեն Ղալահուի մոտ ուղարկեց դեսպանների հաշտության խնդրանքով, իսկ Ղալահուն պահանջեց մեկ ցեխին (դրամ) յուրաքանչյուր զոհի դիմաց: Ավագանին դարձյալ մերժեց սարակինոսների առաջարկը:

Տրիպոլին գրավելուց հետո Ղալահուն հաշտության պայմանագիր է կնքում Կիպրոսի թագավորության արքա Հենրիխ II-ի հետ երկու տարի երկու ամիս երկու օր և երկու ժամ ժամկետով, բացի դրանից Ղալահուն առևտրական պայմանագրեր է կնքում Ջենովայի և Արագոնի թագավորության: Այսպիսով մամլուքները վերջիններիս հետ անմիջական կապեր հաստատելուց հետո այլևս Երուսաղեմի թագավորության հետ դաշնակցելու կարիք չունեին (նախկինում Երուսաղեմի թագավորությունը կապող օղակի դեր էր խաղում Եվրոպական երկրների հետ առևտուր անելու համար):

1290 թվականի հոկտեմբերին Սիրիան և Եգիպտոսը միավորվեցին, սկսվեց զորահավաք և պաշարողական մեքենաների կառուցում: Սուլթան Ղալահուն երդվեց Ղուրանի վրա, որ զենքը ձեռքից բաց չի թողնի մինչև չի վռնդվի վերջին ֆրանկը: 70-ամյա ծերունու շուրթերից այս երդումը առանձնահատուկ արժեքավոր էր հնչում: Սակայն նոյեմբերի 4-ին Կահիրեյից դուրս գալուց սուլթանը հիվանդացավ, իսկ 6 օր անց վախճանվեց: Նրա մահը միայն մի քանի ամսով հետաձգեց ռազմական գործողությունները: Նրա որդին՝ Հալիլ ալ-Աշրաֆը հորը խոսք տվեց, որ կգրավի Ակռան: 1291 թվականին Հալիլը ներխուժեց Պաղեստին, իսկ սիրիական ջոկատները նրան միացան մայիսին:

Սուլթանի ժամանակագիրը պատմում է, որ ոմն Աբու-լ-Ֆիդան, ով այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, և պատերազմին մասնակցում էր իր հոր հետ ղեկավարում էր «Զորավար» անվամբ կատապուլտը, որը քաղաքի մատույցներ բերեցին մասնատված վիճակում:

«…Սայլերը այնքան ծանր էին, որ տեղափոխությունը մեզնից խլեց ավելի քան 2 ամիս, այն պարագայում, երբ սովորաբար տեղափոխությունը տևում է առավելագույնը ութ օր: Տեղ հասնելուն պես գրեթե բոլոր ցլերը սատկեցին հյուծվածությունից և ցրտից:

Մարտը սկսվեց տեղ հասնելուն պես,- շարունակում է ժամանակագիրը.

- Մենք Համացիներս տեղակայված էինք աջ թևում` ծովի ափին: Ծովից մեր վրա կրակ էին բացում ֆրանկերի փայտերով ու կովի կաշվով լավ պաշտպանված նավերը հատուկ տեգակիրների և նետաձիգների համար նախատեսված հարմարություններով: Այսպիսով մենք ստիպված էին մարտնչել երկու ֆրոնտով առաջինը մեր առջև գտնվողների դեմ, իսկ երկրորդը քրիստոնյաների նավատորմի դեմ: Մենք լուրջ վնասներ կրեցինք, երբ խաչակիրների նավերից մեկի վրա տեղակայված կատապուլտը մեր վրա սկսեց շպրտել մեծ քարեր, սակայն մի անգամ գիշերը փոթորկի ժամանակ այդ կատապուլտը ոչնչացավ, մեկ այլ գիշեր ֆրանկերի մի ջոկատ անսպասելիորեն դուրս եկավ քաղաքից և հասավ մեր ճամբար։ Սակայն մթության մեջ նրանցից ոմանք խճճվեցին վրանների պարանների մեջ, մեկը նույնիսկ ընկավ, իսկ հայտնաբերվելուն պես սպանվեց։ Մեր ռազմիկները հասցրեցին ուշքի գալ, հարձակվել ֆրանկների վրա և նրանց դուրս բերել ճամբարից։ Հաջորդ առավոտ իմ զարմիկ՝ ալ-Մալիք-ալ-Մեւզաֆֆարը՝ Համայի կառավարիչը կարգադրեց սպանվածների գլուխները կապել նրանց ձիերից և ձիերը նվիրեց սուլթանին»։

Դա «Զորավարի» ոչնչացման դեմ ուղված տաճարականների գրոհն էր Գիլյոմ դը Բոժեի հրամանատարությամբ։

Ուժերի դասավորությունը

«Սուլթանների սուլթան, արքաների արքա, առաջնորդների առաջնորդ... հզորագույն, ահեղ, ապստամբներին ճնշած, ֆրանկերին և թաթարներին և հայերին հաղթած, անհավատներից ամրոցներ խլած... ձեզ՝ մագիստրոսին, Տաճարի միաբանության ազնիվ մագիստրոսին, իրականին և իմաստունին, ողջույն և մեր բարի կամքը։ Քանզի ձեզ՝ իսկական տղամարդուն, մենք ուղարկում ենք մեր կամքի մասին ուղերձ, մենք գնում ենք ձեր ջոկատների վրա, որպեսզի լրացնենք ձեր հասցրած վնասը, ինչից հետևում է, որ մենք չենք ցանկանում, որ Ակռայի իշխանությունները մեզ ուղարեն որևէ նամակ, որևէ ընծա, հակառակ դեպքում մենք դրանք չենք ընդունի...»

- Սա հատված է Տաճարականների միաբան՝ Գիյոմ դը Բոժեին ուղված Հալիլ սուլթանի ուղերձից[1]։

Քաղաքի ավագանին ամեն դեպքում չմտածեց ավելի լավ գաղափար քան սուլթանի մոտ դեսպաններ ուղարկելը[2]։ Բնականաբար, վերջինս ինչպես խոսք էր տվել հրաժարվեց առաջարկվող ընծաներից, իսկ դեսպաններին զնդան նետեց... Քաղաքի պատերից պաշարվածները տեսնում էին անվերջ հարթավայր, վրաններով ծածկված։

«Իսկ սուլթանի վրանը՝ «դեհլիզը» կանգնած էր բարձր բլրի վրա, այնտեղ, որտեղ կար գեղեցիկ աշտարակ ու պարտեզ և Տաճարի միաբանության խաղողի վազերը, «դեհլիզը» ամբողջովին կարմիր էր՝ Ակռա քաղաքին նայող բաց դռնով...»

Սուլթանի բանակը տարբեր գնահատականներով ներառում էր 85-ից մինչև 600 հազար մարտիկ։ Քրիստոֆեր Մարշալլը իր «Մերձավոր Արևելքի ռազմական գործը 1191-1291թթ.» աշխատությունում հղում կատարելով տարբեր ժամանակագիրների ներկայացնում է այս թվերը՝

  • 70 000 հեծյալ և 15 000 հետևակային («Կիպրոսցիների գործերը»).
  • 40 000 հեծյալ և 200 000 հետևակային («Ակռայի կործանման ողբը»).
  • 200 000 հեծյալ և «մեծաքանակ» հետևակայիններ («Սուրբ Պետրիի ժամանակագրությունը»).
  • Ընդհանուր 600 000. (Լյուդոլֆ Սադհեյմցի )[3]

Սակայն ամենայն հավանականությամբ մեկ դար անց իրենց աշխատությունները հեղինակած՝ պատմիչները ներկայացնում են ժամանակաշրջանին չհամապատասխանող թվեր։ Անկասկած մամլուքները գերակշռում էին քաղաքի պաշտպաններին, սակայն ավելի վտանգավոր և մեծաքանակ չէին, քան մոնղոլները[4]։

Բանակի կազմը որոշելը ել ավելի բարդ է, քան քանակը որոշելը։ Անտարակույս մամլուքները՝ սուլթանի հատընտիր գվարդիան, իրենից ներկայացնում էր ժամանակի ամենամարտունակ բանակներից մեկը։ Մարտիկների մեծ մասը մանուկ հասակում գնվել էր ստրուկների շուկայում և հատուկ վարժեցվել էր ռազմական գործին։ Կատարյալ սպանության մեքենաներ, որոնց մեջ առկա ֆանատիզմը համապատասխանում էր արևելքի խառնվածքին։ Այս կանոնավոր բանակում ծառայում էին 9-12 հազար մարտիկներ (ըստ որոշ աղբյուրների մինչև 24 հազ.), միջուկը կազմում էր հեծելազորը 24 բեյերի հրամանատարությամբ։ Դժվար է ասել, քանի տոկոսն է մամլուքների ընդհանուր քանակից կազմում հեծյալների քանակը, իսկ քանիսը հետևակայիններինը, բայց համարվում է, որ մեծամասնություն էին կազմում հեծյալները, իսկ հետևակայինները իրենցից լուրջ ռազմական ուժ չէին ներկայացնում և հիմնականում զբաղվում էին ինժեներական գործերով։

«Ակռայի կործանման ողբը» աշխատությունում ներկայացվում է՝ սատանայական 666 թիվը։ Հենց այդքան պաշարողական մեքենա էր հաշվել հոգևորական Ռիկալդո դը Մոնտե Կռոչեն։ Ամենայն հավանականությամբ այս թիվը նույնպես չափազանցված է։

Ակռայի քարտեզը 1291թ.

Ամենայն հավանականությամբ այդ թիվը հասնում էր 92-ի, ներառյալ 4 հսկայական պաշարողական մեքենա։ Մեկ պաշարողական մեքենան միջինում սպասարկում էին չորս զինվորներ, իսկ հսկայականներին մինչև քսան։

Տնտեսական տեսանկյունից նույնիսկ սուլթանի բանակի 100 հազ. հոգուց բաղկացած լինելու փաստը խիստ չափազանցված է։ Շրջակա հողերը աղքատ էին և չէին կարող կերակրել նման բանակին, իսկ սննդամթերքի առաքումը Սիրիայից կամ Եգիպտոսից կթանկացներ արշավանքը մի քանի անգամ։ Բանակը բաղկացած էր երեք մասերից՝ Համայի զորքերը, Դամասկոսի զորքերը և Եգիպտական բանակը.[5][6] ։ Բանակը Ակռա գնաց երու ճանապարհով՝ Կահիրեյից և Դամասկոսից։ Ըստ վկաներից մեկի Սիրիայից Ակռա գնացող շարասյան երկարությունը հասնում էր 20 կմ-ի։

Անշուշտ 1291թ. գարնանը Ակռան իրենից ներկայացնում էր տարածաշրջանի ամենաժամանակակից և հզոր ամրոցը։ Արտաքին պարիսպները պաշտպանում էին քաղաքը բոլոր կողմերից ընդվորում ցամաքային պարիսպները երկշարք էին, իսկ ծովայինները միաշարք։ Քաղաքի բոլոր թաղամասները ևս լավ պաշտպանված էին։ Քաղաքը ներսից մեծ պարիսպով բաժանվում էր երկու մասի բուն Ակռան և Մոնմազառ արվարձանը։ Ակռան իրենից ներկայացնում էր միառժամանակ, և ռազմական բազա, և նավահանգիստ, իսկ քաղաքում արդեն հավաքվել էին նվաճված քաղաքներից գաղթած փախստականները։ Քաղաքում առկա էին տասնյոթ ռազմական միություններ, որոնք փաստացի իրենցից ներկայացնում էին ամրոցներ քաղաքի պատերի մեջ[7]։

Ըստ տարբեր աղբյուրների քաղաքը պաշտպանում էին՝

  • 700—800 հեծյալ և 14 000 հետևակային («Կիպրոսցիների գործերը»)
  • 900 հեծյալ և 18 000 հետևակային («Ակռայի կործանման ողբը»)
  • 1200 ասպետ և ընդհանուր 30 000 մարտիկ (James Auria, «Annales»)[3]

Ցավոք սրտի չեն պահպանվել տեղեկություններ

Տաճարականների և Հիվանդախնամների ասպետների ընդհանուր թիվը XIII դարի երկրորդ կեսում ըստ պատմիչների չէր գերազանցում 500-ը, իսկ միաբանությունների զինապարտ անդամների թիվը չէր գերազանցում 5000-ը։

Տևտոնների ընդհանուր թիվը Մերձբալթիկայում ջախջախվելուց հետո չէր գերազանցում 2000-ը, ընդորում մի մասը գտնվում էր Եվրոպայում։

Սուրբ Թովմաս Ակռացու միաբանության անդամներ - 9 ասպռտ և Մագիստրոսը

Լազայանների և Աստծո Սբ. Գերեզմանի և Սուրբ Ոգու միաբանության անդամներին հիշատակում են որպես՝ քաղաքի պաշտպաններ, սակայն նրանց քանակը անհայտ է (համարվում է չնչին)։

Քաղաքի պաշտպանության նպատակով քաղաքի պատերը բաժանվել էին 4 սեկտորների։ Տաճարականները և Հիվանդախնամները վերահսկում էին ափից մինչև սբ. Անտոնիոսի դարպասներ ձգվող հատված նրանց հետ էին «մանր միաբանությունների» ասպետները, հետո տեղակայված էին Տևտոնները և Լազարյանները, հետո ֆրանսիացիները և սբ. Թովմասի միաբանության անդամները Ժակ դը Գրալլիի հրամանատարությամբ, ապա Ամորի դը Լուզինյանի հրամանատարությամբ Կիպրոսի թագավորության զորքերը, աջ թևը պաշտպանում էին վենեցիացիները և «Պապի վարձկանները»։

Եթե ելնել այն փաստից, որ պարիսպների համար պատասխանատվությունը բաշխված է ենթակա ուժերի հետ հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ Տաճարականների և Հիվանդախնամների սեկտորը կազմում է 40%-ը, իսկ մնացածին (միաբանություններին, ֆրանսիացիներին, կիպրոսցիներին, վենեցիացիներին, պիզացիներին)՝ 60%-ը։ Այս հաշվարկից հետևում է, որ պաշտպանների իրական քանակին ամենամոտ թվերը ներկայացված է «Կիպրոսցիների գործերը» աշխատությունում։ Այսպիսով պաշարման սկզբում ավագանու կողմից ընտրված Գիլյոմ դը Բոժեն իր տրամադրության տակ ուներ 15000 մարտիկ և 650-700 հեծյալ ասպետ։

Հետազոտողները վաղուց արդեն պարզել են սառը զենքի ժամանակաշրջանի համընդհանուր «նորմը»՝ 1,2 մարդ մկ մետր պատի համար և միջինում 50 մարդ աշտարակների համար։ Ակռայի երկշարք պատերի ձգվածությունը կազմում էր 2 կմ, իսկ աշտարակների քանակը հասնում էր 23-ի։ Պարզ մաթեմատիկական հաշվարկից ելնելով կարելի է ասել, որ աշտարակների համար բավական է և 1500 խաչակիր, իսկ պարիսպների համար բավական է 14500 խաչակիր։ Այսպիսով կարելի է ասել, որ դը Բոժեի տրամադրության տակ գտնվող ուժերը բավարար էին պաշարմանը դիմակայելու համար։

Ռազմական գործողությունների նկարագրումից պարզ է դառնում, որ պաշտպանների շարքերում առկա էին շատ տեգակիրներ, սակայն քաղաքում առկա կատապուլտերի քանակի մասին տեղեկություններ չկան։ Քաղաքը ուներ ազատ ծովային կապ դեռ չգրավված քրիստոնեական քաղաքների և Կիպրոսի հետ, քաղաքում չէր զգացվում սննդամթերքի և խմելու ջրի խնդիր, առկա էին բավարար քանակությամբ ուժեր արդյունավետ պաշտպանության համար, ինչն ել թույլ տվեց պաշտպանել քաղաքը քանակով մի քանի անգամ գերազանցող թշնամուց, այնուամենայնիվ մուսուլմանները կոտրեցին քաղաքի պաշտպանությունը ընդամենը քառասուն չորս օրվա ընթացքում։

Ապրիլի 5 - մայիս 17 պաշարումը

Ապրիլի 5-ին Կահիրեից Ակռա է ժամանում սուլթան Հալիլ ալ-Աշրաֆը, իսկ զորքերը զբաղեցնում են իրենց դիրքերը: Ապրիլի 6-ին պաշտոնապես սկսվում է պաշարումը: Երկու օր անց բերվում են պաշարողական մեքենաները, իսկ ապրիլի 11-ին մուսուլմանները սկսում են քաղաքի գնդակոծումը:

«Մեքենաներից մեկը` Հավեբենը տեղակայված էր Տաճարականների դիրքերի դիմաց, մյուսը` Մանսուրը (Զորավարը) պիզացիների դիմաց, հաջորդ մեծ մեքենան, որի անունը ես չգիդեմ գնդակոծում էր Հիվանդախնամների դիրքերը, իսկ չորրորդի նետած քարերը խոցում էին Անիծյալ աշտարակը...»

Ապրիլի 11-ից մինչև մայիսի 7-ը պաշարողական մեքենաները անընդհատ գնդակոծում էին պատերը, իսկ մարտիկները փորձում էին հող լցնել խրամների մեջ, սակայն նրանց ջանքերը ապարդյուն էին, քանզի նետաձիգների արձակած նետերը խոցում էին նրանց: Ասպետների այրուձին արդյունավետ չէր քաղաքի ներսում: Այդ իսկ պատճառով, Տաճարականները պաշարման առաջին շաբաթվա ընթացքում նախաձեռնեցին լայնածավալ հարձակում և գերեվարեցին 5000 մարտիկի մուսուլմանների բանակից ժամանակագիր Լանկրոստի բերած այս տվյալները ամենայն հավանականությամբ չափազանցված են, սակայն կարելի է եզրակացնել, որ պաշարողների բանակի հիմնական մասը կազմում էին չվարժեցված աշխարհազորայինները:

Գիյոմ դը Բոժեն առաջարկեց ջրային ճանապարհով քաղաքից դուրս բերել զորքերը, և քաղաքի տակ` բաց դաշտավայրում մարտնչել, բայց Միջերկրական ծովին բնորոշ գարնանային փոթորիկները թույլ չտվեցին իրականացնել դը Բոժեի առաջարկը: Ապրիլի 13-ին և 14-ին խաչակիրները նախաձեռնեցին ծովային գրոհ մամլուքների աջ թևի վրա, սակայն նավերը ալեկոծության պատճառով վնասվեցին, իսկ խաչակիրների հրամանատարները որոշեցին այլևս ռիսկի չդիմել:

Ապրիլի 15-լույս 16-ի գիշերը տաճարականները որոշեցին գրոհել Համայի բանակի ճամբարը: Ինչպես հավաստիացնում է ժամանակագիր Աբու-լ-Ֆիդան ամենինչ լավ սկսվեց, սակայն մթության մեջ ասպետների ձիերը խճճվեցին, իսկ Համացիները նկատեցին ասպետներին, վերջիններս տալով մեծ կորուստներ դուրս շպրտվեցին:

Հաջորդ գրոհը նախաձեռնեցին հիվանդախնամները ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հարավային թևի ուղությամբ, սակայն այս գրոհը ինչպես նախորդող գրոհները անհաջողության մատնվեցին, քանզի մամլուքները գիշերային կայազոր էին տեղակայել իրենց ճամբարում: Այս գրոհից հետո որոշում կայացվեց դադարեցնել հակագրոհները:

Անհաջող գրոհներից հետո քաղաքում սկսվեց տարհանում:

Ապրիլի վերջին սուլթանի ինժեներները ավարտեցին պաշարողական մեքենաների պատրաստումը, իսկ մայիսի 4-ին սկսվեց զանգվածային գնդակոծում, որը չդադարեց տաս օր շարունակ: Մայիսի 4-ին Ակռան ժամանեց Հենրիխ արքան 40 նավերեվ: Նա իր հետ բերեց 100 հեծյալ և 3000 հետևակային:

Մայիսի 7-ին Հենրիխը ալ-Աշրաֆի մոտ է ուղարկում դեսպանություն, սակայն վերջինս պահանջեց հանձնել քաղաքը: Ալ-Աշրաֆը սկսում է արքայական պալատին հարակից պատերի գրոհը: Բանակցությունների երրորդ օրը քաղաքի իրավիճակում տեղի է ունենում լուրջ շրջադարձ: Գնդակոծություների արդյունքում ընկան Անգլիական և դը Բլուա աշտարակները, սբ. Անտոնիոսի դարպասները և սբ. Նիկողայոսի պատերը, գրեթե ողջ ֆրանկո-կիպրոսական սեկտորը: Մայիսի 15-ին քանդվեցին Արքայական աշտարակի արտաքին պարիսպները:

Անհաջողություններից հետո Հենրիխը իր եղբոր հետ հավաքում է իր զորքերը և լքում քաղաքը: Հենրիխի զորքերի փսխուստը փաստացի քաղաքի կենտրոնական պարիսպը թողնում է անպաշտպան: Մայիսի 16-ին մամլուքները նոր գրոհ են ձեռնարկում կիպրոսցիները, վենեցիացիները, պիզացիները, և տեղաբնիկները նույնպես լքում են քաղաքը: Տաճարականները և Հիվանդախնամները լքված կենտրոնական հատվածում երեք անգամ կասեցնում են մամլուքների գրոհները: Մամլուքները ահռելի կորուստներ կրելով քանդում են պատերը և աշտարակները և բացում են 60 արմունկի հասնող լայնությամբ բացվածք: Աշտարակները և պատերը քանդելուց հետո սուլթանը նշանակում է նոր գրոհ մայիսի 18-ին:

Մայիսի 18-20 գրոհը

Գրոհը սկսվեց արևածագին: Արքայական գունդը տեղափոխվեց ձախ թև, իսկ Տաճարականները և Հիվանդախնամները` կենտրոն, նրանք փորձում էին հետ գրավել կորցրած հատվածը, սակայն ապարդյուն: Գիյոմ դը Բոժեն փորձեց համախմբելով պաշտպաններին հակագրոհ ձեռնարկել, բայց մահացու վիրավորվեց:

«Մագիստրոսը լավ պաշտպանված չէր, իսկ, երբ բարձրացրեց ձեռքը մուսուլմաններից մեկը նետով խոցեց մագիստրոսի անութը: Վիրավոր վիճակում նա շարունակեց մարտնչել, նրա ասպետները տեսնելով թուլացաց մագիստրոսին հորդորեցին դիմանալ հանուն քաղաքի, նրանք նկատեցին, որ դը Բոժեն վիրավոր է, նա ընկավ ձիուց և ասպետները նրան տեղափոխեցին պալատ, որտեղ ել նա կնքեց իր մահկանացուն »

Ասպետների մի մասը տեղափոխեց դը Բոժեի աճյունը Կիպրոս: Սակայն այնուամենայնիվ մնացածները շարունակեցին դիմադրությունը քաղաքում խուճապ սկսվեց: Բնակիչները գնում էին նավահանգիստ փախուստի հույսով, սակայն փոթորիկ սկսվեց: Երեկոյան ողջ մնացածները ինչպես նաև ալեկոծության պատճառով քաղաքը չլքած բնակիչները հավաքվեցին Տաճարականների ամրոցում և որոշում կայացրին պայքարել մինչև վերջ: Պայքարը ղեկավարեց տաճարականների մարշալ Պյեր դը Սևրին:

Տաճարականների ամրոցի պաշտպանությունը

Երկու օր ու գիշեր քաղաքի ներսում խառնաշփոթ էր տիրում։ Զավթիչները թալանում էին քաղաքը, իսկ Թամփլի պաշտպանները վերախմբավորվեցին։ Դժվար է ասել, կարողացան արդյոք բոլոր փախստականները հասնել նավահանգիստ, սակայն ակնհայտ է, որ շատ փախստականներ խեղդվեցին ծովում։

Երկու շաբաթ մամլուքները փորձում էին գրավել Թամփլը, սակայն էական արդյունքի չէին կարողանում հասնել։ Այս ընթացքում պաշտպանները օգտվելով ծովային ազատ մուտքից կարողացան տարհանել քաղաքացիներ և միաբանության գանձարանը։

Մայիսի 28-ին սուլթանը տաճարականներին առաջարկեց հանձնել ամրոցը պատվավոր պայմաններով՝ զենքը ձեռքում ազատ դուրս գալ նավահանգիստ։ Այս պայմանները ընդունվեցին խաչակիրների կողմից։ Քաղաքի հանձնման նշան հանդիսացավ աշտարակի գագաթին բարձրացրած իսլամի դրոշը։ Ամիրաներից մեկը ով տեղյակ չէր իրադարձություններից և զբաղված էր կողոպուտով, տեսնոլով դրոշը՝ եզրակացրեց, որ ամրոցը գրավված է հարձակվեց նավահանգստում հավաքված փախստականների վրա։ Պաշտպանները նրան զենքով պատասխանեցին և վերադարձան ամրոց։ Մայիսի 29-ին դը Սևրին երկու ասպետի ուղեկցությամբ գնաց սուլթանի մոտ բանակցության։ Սակայն ալ-Աշրաֆը խաչակիրներին ընդունեց որպես ուխտադրուժների և մահապատժի ենթարկեց։

Ողջ մնացած պաշտպաններըարգելափակվեցին Մագիստրոսի աշտարակում։ Սակրավորները մեկ օրվա ընթացքում փորեցին և քանդեցին աշտարակի հիմքը, մայիսի 30-ին աշտարակը քանդվեց, իսկ ներխուժած մուսուլմանները կոտորեցին ողջ մնացածներին[8]։

Լատինական Արևելքի վերջին օրերը

Մայիսի 19-ին առանց մարտի հանձնվեց Տյուրոսը։ Հունիսի վերջին Սիդոնը, հուլիսի 31-ին Բեյրութը։ Սուրբ երկրում մնացած տաճարականները հաստատվեցին Ռուադ կղզում, կղզին նրանց տիրապետության տակ մնաց տասներկու տարի։ Ալ-Աշրաֆը հրամայեց ոչնչացնռլ բոլոր ափամերձ ամրոցները, որպեսզի ֆռանկները այլևս նրանց չտիրէին։Վերջին հզոր քրիստոնյա թագավորությունը Մերձավոր Արևելքում՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, կարողացավ գոյատևել մինչև մամլուքների կողմից Սսի գրավումը 1375 թ.։ Հիվանդախանմաների հոգևոր-ասպետական միաբանությունը պահեց Հռոդոս կղզին մինչև 1522 թ.։ Հետագայում Հիվանդախնամների մի ճյուղը գրավեց Մալթան և կառավարեցին այնտեղ մինչև նրանց վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.։ Իսկ Կիպրոսը մնաց Լուսինյանների իշխանության տակ մինչև Վենետիկի հանրապետության կողմից նվաճվելը 1570 թ.։

Ծանոթագրություններ

  1. The Templar of Tyre, Chronicle Gestes des Chiprois, p.104 part 3
  2. Templar of Tyre, p.98. Asili, p.125
  3. 3,0 3,1 Քրիստոֆեր Մարշալլ. «Մերձավոր Արևելքի ռազմական գործը 1191-1291թթ.» // Cambrige University press, 1992., էջ. 220, աղյուս. 5
  4. Nicolle David. Bloody Sunset of the Crusader states. Acre 1291// Osprey Publishing Limited, 2005.,էջ. 30
  5. The Crusaders. Asili, p.111
  6. Michaud, ibid, pp. 75–76,
  7. Sir Otto de Grandison. Transactions of the royal historical society.,էջ 136
  8. Ludolphi, Rectoris Ecclesiæ Parochialis in suchem, p.46

Գրականություն

  1. Delaville le Roulx, Joseph, ed. Cartulaire general de l’ordre des Hospitaliers, no. 4157; translated by Edwin James King, The Knights Hospitallers in the Holy Land (London, 1931), pp. 301-2: amended by H. J. Nicholson.
  2. Israel Ministry of Foreign Affairs. Akko: The Maritime Capital of the Crusader Kingdom// The State of Israel, 2004. (по ист. http://www.jewishvirtuallibrary.org)
  3. Marshall Christopher. Warfare in the Lathin east 1192—1291// Cambrige University press, 1992.
  4. McGlynn, Sean. The Myths of Medieval Warfare// History Today v.44, 1994.
  5. Nicolle David. Bloody Sunset of the Crusader states. Acre 1291// Osprey Publishing Limited, 2005.
  6. Nicolle David. Medieval Siege Weapons (2), Bisantium, the Islamic World & India AD 476—1526// Osprey Publishing Limited, 2003.
  7. Nicolle, David. Medieval Warfare Sourcebook. Volume I. Warfare in Western Chrisendom// Arms and Armour Press, 1995.
  8. Paul E. Chevedden, Les Eigenbrod, Vernard Foley and Werner Soedel. The Trebuchet (Recent reconstructions and computer simulations reveal the operating principles of the most powerful weapon of its time)// Scientific American, Inc., 2002.
  9. Sir Otto de Grandison. Transactions of the royal historical society.
  10. Wise Terence. The Knigts of Christ// Osprey Publishing Limited, 1984.
  11. Wolff, R. L, Hazard, H. W., ed. The History of Crusades, vol.2, The later Crusades, 1189—1311// University of Wisconsin Press, 1969.

Արտաքին հղումներ

  1. http://www.totalwars.ru/index.php/krestovie-pohodi/poslednyaya-bitva-zamorya-.-padenie-akri-v-1291-g.html
  2. http://www.arlima.net
  3. http://www.akko.org.il
  4. http://www.templiers.info
  5. http://it.encarta.msn.com


NikogosyanAlbert/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ


Կրակ դե-Շեվալեի գրավումը1270 թվակնին Զահեր Բայբարսի գլխավորած մամլուքների զորքերի կողմից հիվանդախնամների Կրակ դե-Շեվալե ամրոցի գրավումը: Բայբարս I1270 թվականի նոյեմբերի 29-ին Լյուդովիկոս IX Սրբի մահից հետո ուղևորվեց հյուսիս ամրոցը գրավելու նպատակով:

Պաշարումը

1271 թվականի մարտի 3-ին Զահեր Բայբարսը մոտեցավ Կրակ դե-Շեվալեին [1]: Հավանական է, որ մինչև սուլթանի տեղ հասնելը մամլուքները արդեն մի քանի օր արգելափակել էին ամրոցը[2]: Քաղաքի գրավման մասին արաբական աղբյուրներում պահպանվել է երեք տարբերակ որոնցից ամենանշանավորը Իբն-Շադդադի ժամանակագրությունն է: Համաձայն Շադդադի շրջակայքում բնակված գյուղացիները մամլուքներից պաշտպանվում էին ամրոցի ներքին բակում։ Երբ Բայբարսը մոտեցավ քաղաքին կարգադրեց բալիստներ և կատապուլտեր կառուցել քաղաքի պատերը գնդակոծելու համար։ Ըստ Շադդադի երկու օր անց պաշտպանության աառջին շարքը նվաճվեց մամլուքների կողմից (ամենայն հավանականությամբ ժամանակագիրը նկատի է ունեցել միջնաբերդի դիմացի պատերը)[3].

Անձրևի պատճառով պաշարումը դադարեցվեց, բայց արդեն մարտի 21-ին պաշտպանները կորցրեցին գլխավոր աշտարակը, իսկ մարտի 29-ին՝ հարավ-արևմտյան աշտարակը։ Բացված ճեղքից Բայբարսի բանակը ներխուժեց փախստականներով լի ներքին բակ։

Քաղաքի հանձնումը

Չնայած նրան որ՝ արտաքին ամրությունները և ներքին բակը մուսուլմանների վերահսկողության տակ էր, իսկ կայազորի մի մասը սպանված էր ամրոցի միջնաբերդում հավաքված հիվանդախնամները շարունակում էին դիմադրել։ Տասնօրյա լռությունից հետո պաշարողները խաչակիրներին հանձնեցին նամակ, իբր Տրիպոլիում գտնվող հիվանդախնամների Մեծ Մագիստրոսից, ըստ որի վերջինս թույլատրում էր ասպետներին հանձնվել։ Չնայած այն բանի, որ նամակը կեղծ էր կայազորայինները հանձնվեցին, իսկ սուլթանը թույլատրեց նրանց ազատ լքել քաղաքը [4]։ Ամրոցի նոր տերերը սկսեցին վերանորոգել արտաքին պատերը[5]։ Իսկ հիվանդախնամների մատուռը վերածեցին մզկիթի, նաև ավելացրին երկու միհրաբ[6]։

Ծանոթագրություններ

  1. Kennedy 1994, էջեր. 148–150
  2. King 1949, էջ. 92
  3. King 1949, էջեր. 88–92
  4. King 1949, էջ. 88-92
  5. King 1949, էջ. 91
  6. Folda, French & Coupel 1982, էջ. 179

Գրականություն

  • Kennedy, Hugh (1994), Crusader Castles, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-42068-7
  • King, D. J. Cathcart (1949), «The Taking of Le Krak des Chevaliers in 1271», Antiquity, 23 (90): 83–92
  • Folda, Jaroslav; French, Pamela; Coupel, Pierre (1982), «Crusader Frescoes at Crac des Chevaliers and Marqab Castle», Dumbarton Oaks Papers, Dumbarton Oaks, Trustees for Harvard University, 36: 177–210, JSTOR 1291467


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աքքայի պաշարում (այլ կիրառումներ)
NikogosyanAlbert/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Աքքայի պաշարում (ֆր.՝ Siège de Saint-Jean-d'Acre, թուրքերեն՝ Akka Kuşatması) Նապոլեոն Բոնապարտի ղեկավարած Եգիպտական արշավանքի եզրափակիչ դրվագը։

Նախապատմություն

Նապոլեոնը եզրակացրեց, որ ֆրանսիական զորքերի հայտնվելը Սիրիայում կառաջացնի ժողովրդական ապստամբություն ընդդեմ Օսմանյան կայսրության։ Աքքա նավահանգիստը զբաղեցնում էր կարևոր ստրատեգիական դիրք Եգիպտոսից Սիրիա ընկած ճանապարհին։ Նապոլեոնը Ալ-Արիշը և Յաֆֆան գրավելուց հետո որոշում է գրավել Աքքան։

Աքքա նաև հանդիսանում էր կիսանկախ հյուսիս արևմտյան Պաղեստինի և Սիրիայի մեծ մասի մայրաքաղաքը, որի ղեկավարը իր դաժանությամբ հայտնի Ջազզեր-փաշան։ Քաղաքի պաշտպանության անմիջական հրամանատարը փաշայի հրեա խորհրդական՝ Հաիմ Ֆահրին էր։

Նախկինում, երբ ֆրանսիացիները գրավեցին և թալանեցին Յաֆֆան, քաղաքի բնակիչներից և կայազորայիններից փրկվեց մոտ չորս հազար ալբանացի, հնարավորություն չունենալով ռազմագերիներին ուղարկել, ոչ Ֆրանսիա, ոչ Եգիպտոս Նապոլեոնը երեք օր մտածելուց հետո հրամայեց գնդակահարել գերիներին։ Այս փաստը հայտնի էր քաղաքի բնակիչներին և կայազորայիններին, հետևաբար քաղաքը հանձնելու մասին ոչ-ոք չէր մտածում։

Ֆրանսիական բանակը իր հետ Սիրիա բերեց նաև ծովային ժանտախտ հիվանդությունը, որը զարգացավ Յաֆֆայի պաշարման ժամանակ և ամեն օր խլում էր տասնյակ ֆրանսիացիների կյանքեր։

Պաշարման ընթացքը

Ուժերի դասավորվածությունը

Մարտի 19-ին առավոտյան ժամը 8-ին ֆրանսիացիները մոտեցան Աքքային[1]։ Պաշարման ղեկավար նշանակվեց գեներալ Մաքսիմիլիան Կաֆֆարելլին՝ Եգիպտոսում ֆրանսիական բանակի ինժեներական զորքերի հրամանատարը։ Բանակը ճամբարեց Տուրոն բլրի լանջերին, բլուրը երկու կողմից շրջապատված էր ծովով, իսկ բլրի առջև գտնվում էր քաղաքը։ Քաղաքը բացի անառիկ պարիսպներից պաշտպանված էր խրամներով։

Առաջինը Նապոլեոնին իր ծառայությունները առաջարկեց Դահերի շեյխը, ինչի համար Նապոլեոնը նրան նշանակեց Սաֆադ մարզի նահանգապետ։ Շեյխը հաշտեցրեց բեդուիններին և ֆրանսիացիներին, հասցնում էր տեղեկություններ Դամասկոսից և ֆրանսիացիներին մատակարարում էր սննդամթերքով։ Մի քանի օր անց Նապոլեոնին ներկայացան 900 ալավիներ՝ տղամարդիկ, կանայք, ծերեր, նրանցից միայն 260-ն էին զենք կրում, իսկ 130-ը ունեին ձիեր։ Նախկինում Ջազզար-փաշան կոտորել էր 9000 ալավու։ Իսկ Սուրբ Երկրի միաբանության հոգեվորականները Նապոլեոնի մոտ բերեցին Նազարեթի քրիստոնյաներին։

Աքքայի պաշտպաններին աջակցում էր անգլիական նավատորմը ծովակալ Սիդնեյ Սմիթի հրամանատարությամբ, Սմիթը ուժեղացրեց քաղաքի պաշտպանությունը, քաղաք ուղարկելով լրացուցիչ զինագործների և թնդանոթներ, ինչպես նաև քաղաք ուղարկեց անգլիացի ծովային հետևակայինների ջոկատ։

Գեներալմ Կաֆֆարելին առաջարկեց գրոհել քաղաքի արևելյան ամրությունները, քանի որ՝ 1) առկա է ավելի մատչելի մուտք քաղաքի պարսպին, 2) նրա վերեվում սասանվում է ֆրանսիացիների հսկողության տակ գտնվող Մզկիթի բլուրը, 3) մնացած ամրությունները գտնվում էին փաշայի հրետանու ազդեցության տակ։

Աքքայի պաշարումը շարունակվել է 62 օր և բաժանվում է երկու փուլի՝ առաջինը մարտի 19-ից մինչև ապրիլի 25-ը (36 օր), երկրորդը՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 21 (26 օր)։

Պաշարման առաջին փուլը

Մարտի 21-ին ինժեներական զորքերը պատի երկայնքով պարսպից 300 մետր հեռավորության վրա խրամատներ փորեցին, որոնք պաշտպանված էին ջրափոսերով։ Հրետանին կազմավորեց ութ մարտկոց՝ երկուսը ընդդեմ փարոսով կղզյակի, երեքը՝ արևելյան պարսպի, վեցերորդը՝ անկյունային աշտարակի, իսկ յոթերորդը և ութերորդը պետք է քանդեին արևելյան պատերը։

Մարտի 22-ին երկու անգլիական զրահանավեր Վագրը և Թեսեոսը վեց փոքր նավերի հետ միասին մոտեցան քաղաքին։

Մարտի 23-ին ֆրանսիացիները կրակ բացեցին Աքքայի քաղաքային ամրությունների ուղությամբ, 48 ժամ անդադար գնդակոծելուց հետո ֆրանսիական թնդանոթները լռեցին։

Մարտի 24-ին սկսեցին գործել արևելյան ամրությունը քանդելու համար նախատեսված մարտկոցները, առաջին 48 ժամը մարտկոցները լուրջ վնաս չհասցրին դարերի պատմություն ունեցող պատերին, սակայն կեսօրն անց ժամը 4-ն հաջոցվեց քանդել արևելյան աշտարակի կողմի ամրությունները։


Վիքիպեդիա:Համագործակցություն/Խաչակիրներ


NikogosyanAlbert/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Շուբրահիտի (Շեբրեյսի) ճակատամարտ ռազմական բախում ֆրանսիական բանակի և մամլուքների միջև, որը տեղի է ունեցել 1798 թվականի հուլիսի 13-ին։ Ճակատամարտը ավարտվել է մամլուքների պարտությամբ, վերջիններս անկանոն փախուստի ժամանակ ռազմի դաշտում բազմաթիվ զոհերից զատ թողել են իրենց ողջ հրետանին։

Նախապատմություն

Եգիպտոսում 1798 թվականի հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ափանելուց հետո, Նապոլեոնի ղեկավարած ֆրանսիական բանակը նույն օրը գրավեց Ալեքսանդրիա քաղաքը։ Դրանից հետո, հուլիսի 4-ին Ալեքսանդրիան կորցնելու մասին տեղեկությունները հասան Կահիրե, իսկ մամլուքների բեյերը, ամիրաները, ուլեմները և քադիները արտակարգ խորհրդակցություն հրավիրեցին, ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Ժողով ընթացքում մամլուքների առաջնորդներից Մուրադ Բեյին հանձնարարվեց անհապաղ զորահավաք հայտարարել է մարտընչել ֆրանսիացիների դեմ։ Օրեր անց Մուրադ Բեյի բանակը շարժվեց ֆրանսիացիներին ընդառաջ[2]։

Ալեքսանդրիան գրավելուց հետո ֆրանսիացիները շարժվեցին դեպի Կահիրե։ Հուլիսի 11-ին բոլոր հինգ ֆրանսիական դիվիզիաները հավաքվեցին Ռոմանիե քաղաքում։ Ըստ Նապոլեոնի հետախուզության տվյալների Ռոմանիեից ութ մղոն հեռավորության վրա գտնվող Շուբրահիտ գյուղին են մոտենում Մուրադ Բեյի ղեկավարած 3-4 հազար հեծյալները, մոտ 10,000 հետևակայինները և ռազմական նավատորմը։ Գնահատելով իրավիճակը, ֆրանսիական հրամանատարությունը որոշեց զորքերի մի մասին ուղարկել Շուբրահիտ մամլուքների դեմ մարտընչելու, իսկ մյուս մասին ուղարկել հարավ։[3].

Մարտը

Ֆրանսիական բանակը մոտեցավ Շուբրահիտին հուլիսի 13-ի արևածագին։ Այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հանգրվանեցին գյուղի մատույցներում Նապոլեոնը հրամայեց իր բոլոր դիվիզիաներին վերադասավորվել վեցաշարք կառե դասավորությամբ։ Փոքրաթիվ հեծելազորը տեղակյվեց կառեի ներսում, իսկ հրետանին կառեի անկյուններում։ Ընդհանուր առմամբ Շուբրահիտում Նապոլեոնը իր ենթակայության տակ ուներ մոտ 20 հազար զինվոր[4]։ Մինչև Եգիպտոս ներխուժելը Նապոլեոնը ուսումնասիրել էր Ռուս-թուրքական պատերազմների առանձնահատկությունները և եկել էր եզրահանգման, որ կառե դասավորությունը ամենաարդյունավետն է արևելյան հեծելազորի դեմ պայքարում[5]։

Ֆրանսիական բանակ կազմոմ գործում էին հինգ դիվիզիաներ, որոնք զեկավարում էին՝ Լուի Բոնը, Օնորե Վիալը, Լուի Դեզեն, Շառլ Դյուգան և Ժան Ռենյեն։ Ֆրանսիացիները նաև իշխում էին Նեղոսի ջրերում Ժան Պեռի հրամանատարությամբ, Նեղոսյան նավատորմը իր մեջ բացի տրանսպորտային նավերից ներառում էր Le Cerf (հայերեն՝ Եղջերու) անվամբ շեբեկա տեսակի ռազմանավը, մեկ գալեռ և երեք հրետանավ[6]։

Մամլուքների հրամանատար Մուրադ Բեյը

Մայրամուտին երևացին Մուրադ Բեյի բանակը, որն իր մեջ ներառում էր 3[7]—4[4] հազար հեծյալ մամլուք և 10 հազար հետևակային (հետևակայինների մեծ մասը մամլուքների մահակներով զինված ծառաներմ էին)։ Եգիպտացիներին Նեղոսի կողմից պաշտպանում էր ռազմական նավատորմը, որը բաղկացած հույն վարձկաններով ղեկավարվող յոթ հրետանավերից։ Ըստ Նիկոլյա Դևեռնուայի հիշողությունների, մամլուքների շքեղ հագուկապը և թանկառժեք քարերով ու ազնիվ մետաղներով զարդարված զենքերը լուրջ տպավորություն թողեցին ֆրանսիացի զինվորների վրա՝ վերջիններիս մտքերը ռազմական ավարի վրա կենտրոնացնելով[8]։

Ճակատամարտից առաջ Մուրադ Բեյը թերագնահատում էր Նապոլեոնի բանակին, իսկ, երբ նրան Կահիրեում տեղեկացրեցին, որ ֆրանսիական բանակը չունի մեծաքանակ հեծելազոր, նա բարձր ծիծաղեց և պարծենալով ասաց, որ ձմերուկի նման կկտրի օտարերկրյա զավթիչների գլուխները։ Այնուհանդերձ ֆրանսիական կառեն տպավորեց Բեյին երեք ժամ շարոնակ մամլուքները ձիավարում էին ֆրանսիացիների շուրջը՝ փորձելով գտնել ֆրանսիացիների դասավոության թույլ տեղը։ Վերջապես առավոտյան ժամը 8-ից մինչև 9-ը Նեղոսի վրա գտնվող ֆրանսիակն և եգիպտական նավատորմերը հրետանային մարտի բռնվեցին, իսկ փոքրինչ հետո Մուրադ Բեյի հեծելազորը գրոհեց ֆրանսիացիներին[9]։

Մամլուք

Երբ մամլուքները հայտնվեցին կառեի խոցման տիրույթում, ֆրանսիացիները կրակ բացեցին հրացաններից և հրետանուց, մամլուքների առաջին գրոհը ձախողված էր։ Չնայած առաջին գրոհի ձախողմանը Մուրադ Բեյի հրոսակները շարունակում էին գրոհել ֆրանսիական կառեներին, սակայն ամեն անգամ ֆրանսիացիները սառնասրտորեն հետ էին շպրտում մամլուքներին։ Այդպես շարունակվեց ևս մեկ ժամ, դրանից հետո Բեյը հրամայեց իր զորքերին նահանջել Նեղոս՝ նավատորմի մոտ, իսկ Նապոլեոնը հրանայեց անցնել հարձակման[9]։

Նեղոսում գործերը ավելի լավ էին ընթանում օսմանցիների համար՝ եգիպտացիների նավատորմի վճռական գործողությունները ստիպեցին ֆրանսիական նավատորմի հրամանատար Պեռին հրամայել ֆրանսիական մի անի նավերի անձնակազմերին լքել նավերը, որոնք հետագայում անցան օսմանցի նավաստիների կողմից։ Ֆրանսիացիների վիճակը ծայրահեղ ծանր էր նրանց վրա կրակ էին բացում, և մամլուքների նավատորմը և Բեյի հրետանային մարտկոցը և Նեղոսի երկու ափերին գտնվող բեդուինները։ Թվում էր թե ֆրանսիական նավատորմը շուտով կկործանվի, երբ Պեռի նավից արձակված դիպուկ կրակոցը խոցեց եգիպտացիների գլխավոր նավի վառոդի պահոցը, նավը պայթեց[10]։

Այս անհաջողությունը խուճապի մատնեց մուսուլմաններին ինչպես գետում այնպես էլ ցամաքի վրա։ Նավի պայթելուց առաջ մամլուքները նոր գրոհ էին ձեռնարկում[11]։ Սակայն տեսնելով գլխավոր նավի կործանումը Մուրադ Բեյը փախուստի մատնեց նրա օրինակին հետևեցին մնացած մամլուքները մարտի դաշտում՝ թողնելով ողջ հրետանին։ Հետևակայինները իրենց հերթին նստեցին նավերը և Նեղոսով շարժվեցին դեպի Կահիրե[12]։

Մամլուքների փախուստից քիչ անց ֆրանսիացիները չհանդիպելով դիմադրության գրավեցին Շուբրահիտը[11]։

Հետևանքներ

Շուբրահիտի ճակատամարտում ֆրանսիական բանակը կորցրեց 20 մարդու Պեռի նավատորմից[13], այն պարագայում, երբ մամլուքների կորուստները հասնում էին մի քանի հազարի[14]։ Մամլուքների հրետանին բաժին հասավ ֆրանսիացիներին, բացի դրանից Նապոլեոնի զինվորները կողոպտում էին սպանված մամլուքներին վերցնելով նրանց ոսկյա զարդարանքները, զենքերը և դրամները։

Շուբրահիթի բախումը ֆրանսիացիներին հասկացրեց, որ մամլուքները իրենց համար լուրջ վտանգ չեն հանդիսանոմ[11]։ Մամլուքների խիզախությունը և հեծելազորի անհատական վարպետությունը բավարար չեղավ ֆրանսիական կարգապահությանը հաղթելու համար։ Այնուհանդերձ Նապոլեոնին չհաջողվեց կտրել մամլուքներին նահանջի ճանապարհից, ինչի արդյունքում վերջիններիս մեծ մասը կարողացավ փախչել Կահիրե։ Այս հաղթանակը չգոհացրեց Նապոլեոնին և նա հրամայեց զարգացնել առաջխաղացումը[13]։

Հետագայում պարտության մասին տեղեկությունները հասան Կահիրե, ուժեղացնելով Եգիպտոսի բնակչության անհանգստությունը։ հուլիսի 16-ին Մուրադ Բեյը հրամայեց ամրություններ կառուցել Ինբաբից մինչև Բաշթւլա[15]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Աբդուռռահման ալ-Ջաբարթի, 1962, էջ 49—52
  3. J. Christopher Herold, 2009, էջ 97—98
  4. 4,0 4,1 Dictionnaire Napoléon, 1999, էջ 433
  5. Bruce Watson, 2006, էջ 40
  6. J. Christopher Herold, 2009, էջ 98, 100
  7. Frédéric Hulot, 1998, էջ 68
  8. J. Christopher Herold, 2009, էջ 98—99
  9. 9,0 9,1 J. Christopher Herold, 2009, էջ 100
  10. J. Christopher Herold, 2009, էջ 100—101
  11. 11,0 11,1 11,2 J. Christopher Herold, 2009, էջ 101
  12. Աբդուռռահման ալ-Ջաբարթի, 1962, էջ 57
  13. 13,0 13,1 David G. Chandler, 1973, էջ 223
  14. Jean-Joël Brégeon, 1998, էջ 108
  15. Абдуррахман аль-Джабарти, 1962, էջ 57

Գրականություն


Ցանկ

  1. Տևտոնական միաբանություն Տևտոնական միաբանություն (ռուսերեն)
  2. Գյուղացիների արշավանք (ռուսերեն)
  3. Անտիոքի պաշարում (1268) (ռուսերեն)
  4. Դամիետայի պաշարում (1218-1219) (ռուսերեն)
  5. Երուսաղեմի պաշարում (1244) (ռուսերեն)
  6. Կոստանդնուպոլսի գրավում (1204) (ռուսերեն)
  7. Հակոբի գետանցի ճակատամարտ (ռուսերեն)
  8. Այնթապի ճակատամարտ (ռուսերեն)
  9. Դամասկոսի պաշարում (1148) (ռուսերեն)
  10. Սիդոնի պաշարում (ռուսերեն)
  11. Նիկեայի պաշարում (1097) (ռուսերեն)
  12. Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի արքաների ցանկ (ռուսերեն)
  13. Երուսաղեմի թագավորություն Բալդուին I (Երուսաղեմի արքա) (ռուսերեն)
  14. Բլուայի կոմսություն Տիբո V (Բլուայի դուքս) (ռուսերեն)
  15. Ավստրիայի դքսություն Լեոպոլդ V (Ավստրիայի դուքս) (ռուսերեն)
  16. Հիվանդախնամների միաբանություն ալ-Հուսն բերդ (ռուսերեն)
  17. Կիլիկիայի հայկական թագավորություն Լևոնկլա (անգլերեն)
  18. Կիլիկիայի հայկական թագավորություն Սարվանդի քար (ռուսերեն)
  19. Պաղեստին Նազարեթ (ռուսերեն)
  20. Իսրայել Յաֆֆա (ռուսերեն)
  21. Իսրայել Աշկելոն (ռուսերեն)


NikogosyanAlbert/Ավազարկղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ


1203 թվականի հուլիսի 11 – հուլիսի 18-ի Կոստանդնուպոլսի պաշարումը տեղի է ունեցել Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի նախաձեռնությամբ։

Նախապաատմություն

Պապ ընտրվելուց հետո Ինոկենտիոս III-ը 1198 թվականին հրապարակում է մի քանի հրովարտակ խաչակրաց արշավանք կազմակերպելու կոչով։ Պապի կոչը սկզբնական շրջանում չընդունվեց եվրոպական ազնվականության շրջանում, սակայն երկու տարի անց հավաքվեց 35,000 զինվոր։

1201 թվականին Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոն խաչակիրների հետ կնքեց համաձայնություն ըստ, որի հանրապետությունը միանում է արշավանքին և պարտավորվում է արևելք տեղափոխել խաչակիրներին 85,000 արծաթե դրամների դիմաց[1]։ 1202 թվականին նավերը պատրաստ էին, սակայն խաչակիրներից միայն 12 հազարն էին հասել Վենետիկ, քանզի մնացածները նախընտրել էին այլ ճանապարհ կամ հետաձգել էին իրենց մասնակցությունը։ Ըստ պայմանավորվածության գումարը պետք է վճարվեր ամբողջությամբ, իսկ Վենետիկում գտնվոց բանակը կարողացել էր հավաքել միայն 51 հազար արծաթ, ավելին ոմանք նաև հասցրել էին մեծ պարտքեր կուտակել։ Դոժը առաջարկեց հետաձգել պարտքի մարումը մինչև խաչակրաց արշավանքի առաջին արդյունքները, Վենետիկի գլխավոր առևտրային մրցակից Դալմաթիայում գտնվող Զառա քաղաքի գրավման պայմանով։ Խաչակիրները ընդունում են պայմանը։ Հաշվի չառնելով Հռոմի Պապի քրիստոնեական քաղաքները գրոհելու արգելանքը, ինչպես նաև մի շարք նշանավոր ասպետներ բողոքը, խաչակիրների զգալի մասը 1202 թվականին շարժվեց խաչակրաց արշավանքների պատմության ամենաստոր քայլերից մեկը կատարելու։

1202 թվականի նոյեմբերի 23-ին խաչակիրները պաշարում և գրավում են Զառա քաղաքը։ Որոշ ժամանակ անց Դանդոլոյին և խաչակիրների առաջնորդներին դիմեց բյուզանդական գահընկեց արված կայսր Իսահակ II-ի որդի Ալեքսիոս IV-ը։ Վերջինիս հաջողվում է համոզել խաչակիրներին գրավել Կոստանդնուպոլիսը։ Ասելով որ միայն նրա ներկայությունը Կոստանդնուպոլսի մատույցներում կստիպիմքաղաքի պաշտպաններին հանձնել քաղաքը։ Այսպիսով Խաչակրաց արշավանաի սկզբնական նպատակները փոխվեցին հոգուտ Դանդալոյի։ Միացյալ բանակի հրամանատարները Ալեքսիոսին հռչակում են կայսր, սակայն արդեն մոտենալով Կորֆու կղզուն բնակիչների «ջերմ» ընդունելությունից խաչակիրները հասկանում են, որ Ալեքսիոսի ներկայությունը միայն ավելի է զայրացնում բյուզանդացիներին։ Կղզու բնակիչները քարեր և այրվող հեղուկներ էին նետում խաչակրաց նավատորմի վրա, ի պատասխան խաչակիրները կոտորեցին կղզին։

Ափանում Բոսֆորում

Մայիսի 24-ին կամ 25-ին նավատորմը լքեց Կորֆուն և ժամանեց Նեգրոպոնտոս, իսկ հետո խաչակիրները ափանեցին Անդրոս կղզում, որի բնակիչները մեծ փրկագին վճարեցին խաչակիրներին, հունիսի 1-ին առաջին նավերը հասան Աբիդոս կղզուն, մեկ շաբաթ անց ժամանեց նավատորմի մնացած մասը։ Հելլեսպոնտոսը անցնելուց հետո խաչակրաց նավատորմը կայանեց մայրաքաղաքից երեք կիլոմետր հարավ գտնվող Սուրբ Ստեփանի վանքի մոտ։ Այդտեղից արդեն շատ լավ երևում էր Կոստանդնուպոլիսը, ինչը մեծ տպավորություն թողեց խաչակիրների վրա։

Ըստ Ժոֆֆրուա դը Վիլլարդուենի խաչակիրները երկար ժամանակ ուսումնասիրում էին Կոստանդնուպոլիսը, իսկ նրանք ովքեր առաջին անգամ էին տեսնում քաղաքը։ Նրանք կյանքում դեռ երբեք չէին տեսել այսքան հարուստ քաղաք բարձր պատերով, եկեղեցիներով և պալատներով։ Հեղինակը նաև նշում է, որ չկար այնպիսի խիզախ, որ տեսնելով քաղաքը չերկմտեր քաղաքը գրավելու շուրձ։

Հունիսի 24-ին նավերը հասան Քաղկեդոն քաղաքին, որտեղ արշավանքի առաջնորդները զբաղեցրին պալատը։ Երկու օր անձ խաչակիրները գրավեցին հյուսիսում տեղակայված Սկուտարին։ Իսկ նավերը կայանեցին Դիպլոկիոնիայի (ներկայիս Ստամբուլի Բեշիկթաշ թաղամաս) մոտակայքում։ Կայսր Ալեքսիոս Գ-ն իր բանակը տեղակայեց Բոսֆորի հակադարձ ափին։

Բյուզանդական պաշտպանության դրությունը

Չնայած, որ բյուզանդական բանակի թվաքանակը մի քանի անգամ գերազանցում էր խաչակիրներին, համարվում է, որ միևնույն է դա բավական չէր նման մեծ քաղաքը պաշտպանելու համար։ Գլխավոր խնդիրը մեծ նավատորմի բացակայությունն էր, քանի որ ըստ 1187 թվականին Վենետիկի հանրապետության հետ կնքված պայմանագրի կայսրությունը պարտավորվում էր հասցնել նավատորմի քանակը նվազագույնի, իսկ հիմա երբ դաշնակիցները դավաճանեցին կայսրությանը վերջինս մնաց անպաշտպան։ Նավատորմի սպառազինության համար նախատեսված դրամական միջոցները պարբերաբար յուրացվում էին պետական պաշտոնյաների կոզմից։ Ռազմածովային ուժերի ղեկավար մեգադուքա Միքայել Ստրիֆնոսը օգտվելով արքայի փասան լինելուց անհատներին վաճառում էր նավեր, առագաստներ, թիակներ և այլ նավարկման համար նախատեսված պարագաներ, իսկ ստացած միջոցները գրպանում էր։ Արդյունքում պաշարման սկզբին Բյուզանդիան ուներ ընդամենը 20 նավ։ Այսպիսով վենետիկյան նավատորմը կարող էր ափանել ցանկացած վայրում, քանզի բյուզանդացիները չէին կարող ծովից դիմակայել նրանց, վերջիվերջո բյուզանդացիներին մնում էր միայն հուսալ քաղաքի պարիսպների ամրության և ծովի կողմից անմատչելիության վրա[2]։

Բանակցության փորձեր

Ալեքսիոս Գ-ն քայլեր ձեռնարկեց հակամարտության խաղաղ լուծման համար և իր լոմբարդացի դեսպան Նիկոլո Ռոսսիին ուղարկեց վենետիկցիների ճամբար։ Դեսպանը առաջարկեց վճարել մեծ գումար և մատակարարել սննդամթերք Սուրբ Երկիր արշավանքը շարունակելու համար։ Խաչակիրների ներկայացուցիչ Քոնոն դը Բեթյուն պատասխանեց, որ խաչակիրները չեն լքի Բոսֆորը մինչև բռնակալը չվերադարձնի գահը օրինական տիրոջը։ Միևնույն ժամանակ խաչակիրները զարմացած էին, որ ոչ մի հույն չի ներկայացել ճամբար և գահի օրինական տեր Ալեքսիոս Դ-ին չի ողջունել։ Էնրիկո Դանդոլոյի առաջարկով հաջորդ օրը Բոնիֆացիոսը Ալեքսիոսի հետ մոտեցան քաղաքի պարիսպներին, սակայն միևնույն է բնակիչները չէին ոգևորվում Ալեքսիոսի ներկայությունից ընհակառակը պաշարողական մեքենաներից կրակ էին արձակում վենետիյան նավատորմի վրա[3]։

Գալաթի գրավումը

Վենետիկ-խաչակրաց ուժերի ղեկավարները որոշել էին «կամ հաղթել, կամ մեռնել»[4]։

Հուլիսի 5-ին խաչակիրները ափանեցին Գալաթա շրջանում։ Առջևիցվշարժվում էին նետաձիգների նավերը, ապա ռազմական նավերը քաշ էին տալիս իրենց կցված բեռնատար նավերը։ Բյուզանդացիները չհամարձակվեցին դիմակայել խաչակիրներին և փախուստի մատնեցին։

Գուգո դը Սեն-Պոլը Լուվենցի կոմսին ուղված նամակում քմծիծաղով հայտնում է, որ հույները այնքան արագ էին փախչում, որ նրանց նույնիսկ նետերը չէին դիպչում։

Գիշերը խաչակիրները կանգնեցին Գալաթի աշտարակի և իրենից «շատ գեղեցիկ և շատ հարուստ մի ամբողջ քաղաք» ներկայացնող հրեական թաղամասի դիմաց»[5]։

Գալաթը գրավելու և քաղաքի մատույցներին հասնելու համար անհրաժեշտ էր կտրել քաղաքը պաշտպանող երկաթյա շղթաները։ Նման շղթաները հնարավոր կլիներ կտրել միայն հատուկ հարմարանքներով զինված նավից[6]։ Գալաթի կայազորը կազմված էր անգլո-դանիական ինչպես նաև վենետիկցիների թշնամիներ՝ ջենովացիներից և պիզացիներից։ Քաղաքի պաշտպանները պարբերաբար արտագրոհներ էին կազմակերպում և լուրջ վնասներ էական արդյունքի չհասնելով վերադառնում աշտարակ։ Վենետիկյան նավատորմի նավ «Արծիվը» կարողացավ կտրել շղթան, իսկ նավատորմը կարողացավ խորակել շատ բյուզանդական նավեր։

Հուլիսի 7-ին խաչակիրների նավերը մտան նավահանգիստ, իսկ ափին տեղի ունեցավ խորհրդաժողով, ինչի ընթացքում որոշվեց, որ խաչակիրները պետք է գրոհեն քաղաքը ցամաքից, իսկ վենետիկցիները ծովից[7]։

Պաշարման սկիզբը

Հուլիսի 10-ին խաչակրաց ջոկատները ըստ մարտական պլանի շարժվեցին ափի երկայնքով, իսկ վենետիկյան նավատորմը ուղևորվեց հարավ-արևմուտք։ Խաչակիրները զբաղեցրին Բոհեմունդի պալատի շրջակա տարածքը, սակայն նրանց ուժերը բավարարում էր միայն Վլահերնի դարպասի պաշարման համար, սուր էր նաև սննդամթերքի խնդիրը։ Պաշարվածները արքայի փեսա Թորոս I Լասկարիսի հրամանատարությամբ կազմակերպեցին երկու խոշոր արտագրոհ որով ապացուցեցին, որ «հռոմեացիները» դեռ չեն կորցրել կռվելու ունակությունը։

Գրոհը

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի ծովային և ցամաքային գրոհը։ Ճամբարը պաշտպանելու համար մնացին երեք մարտական ջոկատ։

Բոդուին Ֆլանդրիացին ղեկավարեց գրոհը։ Պատերը պաշտպանում էր կայսերական գվարդիան։ Ծանր մարտից հետո երկու ասպետի և երկու զինակիրի հաջողվում է զբաղեցնել պարիսպի մի հատված նրանց են միանում ևս 15 ասպետներ, քաղաքի պաշտպաններին հաջողվում է դուրս շպրտել ասպետներին, իսկ երկուսին հաջողվում է գերեվարել և հասցնել Ալեքսիոս կայսրին։ Մեծաքանակ կորուստներ ստանալով խաչակիրները նահանջում են։

Ի տարբերություն խաչակիրների վենետիկցիները գործում էին ավելի հաջող։ Վենետիկցիները մի քանի շարքով կանգնեցրել էին նավերը որոնց վրա տեղադրված պաշարողական մեքենաները անդադար գնդակոծում էին քաղաքը։

Քանի որ վենետիկցիները չէին համարձակվում ափանել, զառամյալ կույր դոժ Դանդոլոն հրամայեց իրեն առաջինը իջեցնել։ Նրա ուղեկիցները դոժի առջև պահում էին Սուրբ Մառկոսի դրոշը։ Նրա օրինակը ոգեշնչեց մնացածին և վենետիկցիները հետևեցին դոժին։ Վենետիկցիները պատի մեջ ճեղք բացեցին և նետվեցին գրոհի, սակայն պիզացիները դուրս շպրտեցին նրանց։

Այդ ժամանակ նավերից նոր իջած նավաստիները նետվեցին նոր գրոհի, պիզացիների ուժերը արդեն բավարար չէին գրոհը կասեցնելու համար։ Վենետիկցիներին հաջողվեց գրավել 25 աշտարակ և քաղաքի մեջ երկու կիլոմետր խորանալ, իսկ հակագրոհից խուսափելու համար վենետիկցիները այրեցին հարակից թաղամասերը։ Դոժը ֆրանկերին հաղորդեց, որ կարողացել է ներխուժել քաղաք որպես ապացույց ուղարկելով 200 բյուզանդական ձի։

Ծանոթագրություններ

  1. Fourth Crusade. Historynet.com
  2. Ուսպենսկի, 1997, էջ 287
  3. Ժոֆֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 141—146 էջեր
  4. Ժոֆֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 154 էջ
  5. Ժոֆֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 159 էջ
  6. ռոբեր դը կլարի, 53 էջ
  7. Ժոֆֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 160 էջ


Փոքր Ասիան 1097 թվականին

Դանեշմանդ Ղազի (թուրքերեն՝ Danishmend Gazi), ամբողջական անունը՝ Գյումուշթեքին դանեշմանդ Ահմեդ-ղազի (թուրքերեն՝ Gümüştekin Danishmend Ahmed Gazi) (?—1104) միջնադարյան զորավար, դանեշմանդների ամիրայություն։





Ծագում

Մաթևոս Ուռհայեցի «Ժամանակագրություն»[1]:

Այդ տարի նաև մահացավ, հռոմեացիների երկրի մեծ ամիրան՝ Դանեշմանը։ Նա ազգությամբ հայ էր, լավ ամուսին, բարիացկամ էր քրիստոնյաների հանդեպ։ Այսպիսով նրա մահը մեծ ողբերգությամբ ավարտվեց քրիստոնյաների համար։ Ամիրան իրենից հետո թողեց տասներկու որդի, իսկ նրան հաջորդած ավագ որդի Ղազին, դրանից առաջ սպանեց իր բոլոր եղբայրներին։

Սկզբաղբյուրներում նրա ծագման վերաբերյալ առկա են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև առասպելական։ Բյուզանդացի պատմիչ Քոնիաթը նրան համարում է Արշակունյաց շառավիղ։ Համաձայն Մաթևոս Ուռհայեցու և Վարդան Գանձակեցու նա ուներ հայկական ծագում[2]։

Այլ պատմիչներ նրան համարում են կամ սերջուկ սուլթան Մելիք-Շահի զարմիկը, կամ Սուլեյման I-ի մորական հորեղբայրը։ Ոմանք նրան համարում են Սելջուկյան սուլթանության բանակի զորահրամանատար Մանազկերտի ճակատամարտում։ Համաձայն Դանեշմանդ-նամե էպոսի նա ծնունդով Մալաթիայից էրref name="iranica" />։

Մի շարք ժամանակակից պատմաբանների կարծիքով Դանիշմենդը ծագումով հայ էր,[3][4] и իսկ հավատքով մահմեդական[3]։


Կենսագրություն

Թուրք գիտնական Մ. բայրատը գրում է, որ Դանեշմանդ Ղազին թուրքմեն ուսուցիչ (թուրք. Թււսուցիչ) Դանեշմանդ Ալի Թայլուի որդին էր։ Ղազին հոր պես լինելով կրթված անձնավորություն իրեն անվանակոչեց Դանեշմանդ։ Ալի Թայլուն Խորեզմ քաղաքի ուսուցիչն էրref>M. Bayram. «The Religious and National Politics of the Danişmend Oğulları» (PDF) (թուրքերեն). TÜRKİYAT ARAŞTIRMALARI DERGİSİ. էջեր 131–147. Վերցված է 2014-05-01-ին.</ref>։

Բյուզանդական բանակի ջախջախումը Մանազկերտում թյուրքերին հնարավորություն ընձեռեց։

Ծանոթագրություններ

  1. Մաթևոս Ուռհայեցի 3-րդ հատոր // ժամանակագրություն. — Lanham, N. Y., 1993.
  2. Իրանիկա հանրագիտարան հոդված՝ Dānešmand
  3. 3,0 3,1 Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian:
  4. Matti Moosa «Extremist Shiites: The Ghulat Sects» Syracuse University Press, 1987. Страница 12


Ջորջ V (ծնված Ջորջ Ֆրեդերիկ Էրնեստ Ալբերտ, 1865 թվականի հունիսի 31936 թվականի հունվարի 20), 1910 թվականի մայիսի 6-ից մինչ մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորությունների արքա: Վինձորների դինաստիայի առաջին միապետը:

Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում: Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին: Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում: 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը: Ամուսնացածէ եղել Մարիա Տեքսացու հետ: Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ: Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա: Ջորջ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականների Ջորջ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[1]: դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը: Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը: Ջորջ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով: Ջորջ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա: Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում: Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Ջորջ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ I-ի հայրը:


Հարավաֆրիկյան Միություն
աֆրիկաանս՝ Unie van Suid-Afrika
անգլ.՝ Union of South Africa
հոլ.՝ Unie van Zuid-Afrika
 Կապի գաղութ
 Նատալ
 Տրանսվաալ
 Օրանժի հանրապետություն
1910 - 1961 Հարավաֆրիկյան Հանրապետություն 
(Դրոշ) (Զինանշան)

Նշանաբան՝
Ex Unitate Vires
հայերեն՝ «Միասնության մեջ է սերը»

Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պրետորիա (վարչական)
Քեյփթաուն (օրենսդիր)
Բլումֆոնթեյն (դատական)
Լեզու անգլերեն, հոլանդերեն, աֆրիկաանս
Կրոն քրիստոնեություն
Հիմն Die Stem van Suid-Afrika
Արժույթ Հարավաֆրիկյան ֆունտ
Իշխանություն
Պետական կարգ դոմինիոն
Դինաստիա Վինձորներ
Պետության գլուխ միապետ
Օրենսդրություն Սահմանադրական միապետություն

Հարավաֆրիկյան Միություն (աֆրիկաանս՝ Unie van Suid-Afrika; անգլ.՝ Union of South Africa; հոլ.՝ Unie van Zuid-Afrika), ՀՄ, 1910 թվականի մայիսի 31-ից մինչև 1961 թվականի մայիսի 31-ը գոյատևած դոմինիոն:

Ծանոթագրություններ

  1. The Twentieth Century / J. Brown, R. Louis. — 2001. — P. 69.
  2. Հարավաֆրիկյան Միության և Հարավարևմտյան Աֆրիկայիի տարածքները միասին

[|ռուս.]

Պատկեր:Flag of the Commonwealth of Nations.svg

Բելշևիկների կուսակցություն`

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ հոդվածի ստեղծման համար

  1. Մասնակից:NikogosyanAlbert/Ավազարկղ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
  2. ԷսԷռներ
  3. Բասմաչություն
  4. Սեմյոն Բուդյոնի
  5. Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն
  6. Փետրվարյան հեղափոխություն
  7. Վասիլի Բլյուխեր
  8. Ռազմական ինտերվենցիա Ռուսաստանում 1918-1921
  9. Լավր Կոռնիլով
  10. Անտոնովշչինա
  11. Մախնովշչինա
  12. Բաքվի կոմունա
  13. Բաքվի 26 կոմիսարներ
  14. Ռազմական կոմունիզմ
  15. Ռուսաստանում 1905–07 հեղափոխություն [1]
  16. Բոլշևիկների կուսակցություն
  17. ԽՄԿԿ [2]
  18. Նոր տնտեսական քաղաքականություն [3]
  19. Ռուսաստանի Հարավ (1919—1920) [4]
  20. Ռուսաստանի Հարավի զիված ուժեր [5]
  21. Ռուսական Պետություն (1919—1920) [6]
  22. Լեռնային Հանրապետություն [7]
  23. Ռուսաստանի Հանրապետություն [8]
  24. Կամավորական բանակ (Ռուսաստանի Հարավ) [9]
  25. Դոնի բանակ [10]
  26. Դոնի Հանրապետություն [11]
  27. Կովկասյան բանակ (Ռուսաստանի Հարավ) [12]
  28. Կանաչբանակայիններ [13]
  29. Կրոնշտադտյան ապստամբություն (1921) [14]
  30. Վրանգելի ռուսական բանակ [15]


Ռուսական Պետություն[1]
ռուս.՝ Российское государство
ռուս.՝ «Белая Россия»
 Ռուսական Պետություն (Գործադիր ժողովի անդամների կոմիտե) 1918 թվականի սեպտեմբերի 23 - 1920 թվականի ապրիլի 4 Ռուսաստանի Հարավ (1919—1920) 

Նշանաբան՝
«Միասնական և անբաժանելի Ռուսաստան»

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Օմսկ
Լեզու ռուսերեն
Կրոն Ուղղափառություն
Արժույթ Սիբիրյան ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ հանրապետություն, Բռնապետություն
Կառավարիչ Ալեքսանդր Կոլչակ (1918 թվականի նոյեմբերի 181920 թվականի փետրվարի 7)
  1. Цветков, 2009, էջ Глава 2, Российское правительство — правовой статус и полномочия. «Конституция 18 ноября 1918 г.», её особенности. с. 29 — 41