«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.
Անապատներում տարածված է [[սաքսաուլ]]ը, ուղտափուշը, օշան, [[օշինդր]]ը, անապատային ակացիան, [[կակտուսներ]]ը, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։
Անապատներում տարածված է [[սաքսաուլ]]ը, ուղտափուշը, օշան, [[օշինդր]]ը, անապատային ակացիան, [[կակտուսներ]]ը, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։


Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն ([[բարդի]], [[ուռենի]], [[բոշխ]], կաղամախի, եղեգ և այլն)։ Այս շրջաններին անվանում են [[թուգայ]]ներ։
Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն ([[բարդի]], [[ուռենի]], [[բոշխ]], կաղամախի, եղեգ և այլն)։ Ոռոգելի օազիսների մշակովի բույսերն ունեն ապրանքային բարձր արժեք։ Այս շրջաններին անվանում են [[թուգայ]]ներ։


== Կենդանական աշխարհ ==
== Կենդանական աշխարհ ==

19:54, 9 Հուլիսի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)
     Անապատներ      Կիսաանապատներ      Տունդրա      Սառցադաշտեր

Անապատ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։ Անապատները (բացառությամբ սառցային անապատներիի) առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5°C և 58°Շ։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90°Շ։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90°Շ է, օրականը՝ 30°Շ։ Տեղումների տարեկան միջին քանակը Սիջին Ասիայի անապատներում 60–175 մմ է, Կենտրոնական Ասիայում՝ 9 մմ (Տակլա–Մական), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և Հարավ– Արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են մթնոլորտային տեղումներից և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնսւհողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ ավազի և փոշու առաջացումը։

Տարածման շրջաններ

Սահարա անապատը տիեզերքից

Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան)։

Կլիմա

Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30 °C է, իսկ առավելագույնը՝ +58,1 °C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80 °C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10 °C է, երբեմն՝ -50 °C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։

Կարակում

Հողեր

Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։

Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։

Բուսական աշխարհ

Քսերոֆիլ բուսականություն
Ատակամա անապատը տիեզերքից

Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը՝ 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։

Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։

Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Ոռոգելի օազիսների մշակովի բույսերն ունեն ապրանքային բարձր արժեք։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։

Կենդանական աշխարհ

Լիբիական օազիս

Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը՝ Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։

Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։

Յուրացում

Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։

Խոշոր անապատներ

Անվանում Տարածք, հազ. կմ² Առավելագույն բարձրություն, մ. Առավելագույն ջերմաստիճան, °С Նվազագույն ջերմաստիճան, °С Տեղումների տարեկան միջին քանակը, մմ.
Միջին Ասիա և Ղազախստան
Կարակում 350 100  - 500 + 50 −35 70  - 100
Ուստյուրտ և Մանգիստաու 200 200  - 300 + 42 −40 80  - 150
Կզլկում 300 50  - 300 + 45 −32 70  - 180
Մերձարալական Կարակում 35 400 + 42 −42 130  - 200
Բետպակ-Դալա 75 300  - 350 + 43 −38 100  - 150
Մույունկում 40 100  - 660 + 40 −45 170  - 300
Կենտրոնական Ասիա
Տակլա Մական 271 800 - 1500 + 37 −27 50  - 75
Ալաշան 170 800  - 1200 + 40 −22 70  - 150
Բեյշան 175 900  - 2000 + 38 −24 40  - 80
Օրտոս 95 1100  - 1500 + 42 −21 150 - 300
Ցայդամ 80 2600  - 3100 + 30 −20 50  - 250
Գոբի 1050 900  - 1200 + 45 −40 50  - 200
Իրանական բարձրավանդակ
Դաշտե-Կևիր 55 600  - 800 + 45 −10 60  - 100
Դաշտե-Լուտ 80 200  - 800 + 44 −15 50  - 100
Ռեգիստան 40 500  - 1500 + 42 −19 50  - 100
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք
Ռուբ-էլ-Խալի 60 100  - 500 + 47 −5 25  - 100
Մեծ Նեֆուդ 80 600  - 1000 + 54 −6 50  - 100
Դեխնա 54 450 + 45 −7 500  - 100
Սիրիական անապատ 101 500  - 800 + 47 −11 100  - 150
Հյուսիսային Աֆրիկա
Սահարա 7000 200  - 500 + 59 −5 25  - 200
Լիբիական անապատ 1934 100  - 500 + 58 −4 25  - 100
Նուբիական անապատ 1240 350  - 1000 +53 −2 25
Հարավային Աֆրիկա
Նամիբ 150 200  - 1000 + 40 −4 2  - 75
Կալահարի 600 900 + 42 −9 100  - 500
Կարու 120 450  - 750 + 44 −11 100  - 300
Հինդուստան թերակղզի
Թար 300 350  - 450 + 48 −1 150  - 500
Թխալ 26 100  - 200 + 49 −2 50  - 200
Հյուսիսային Ամերիկա
Մեծ Ավազան 1036 100  - 1200 + 41 −14 100  - 300
Մոհավե 30 600  - 1000 + 56,7 −6 45  - 100
Սոնորա 355 900  - 1000 + 44 −4 50  - 250
Չիուաուա 100 900  - 1800 + 42 −6 75  - 300
Հարավային Ամերիկա
Ատակամա 90 300  - 2500 + 30 −15 10  - 50
Պատագոնիա 400 600  - 800 + 40 −21 150  - 200
Ավստրալիա
Մեծ Ավազային անապատ 360 400 - 500 + 44 + 2 125  - 250
Գիբսոնի անապատ 240 300  - 500 + 47 0 200  - 250
Մեծ Վիկտորիա անապատ 350 200  - 700 + 50 −3 125  - 250
Սիմպսոնի անապատ 300 0  - 200 + 48 −6 100  - 150


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Անապատներ» հոդվածից (հ․ 1, էջ 367 )։