«Աննա Նևիլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.


Որոշ ժամանկ Ուորիկը գժտված էր [[Էդուարդ IV]]-ի հետ՝ [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ]] թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ [[1469]] թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պարլամենտի դիմադրությանը։ [[1470]] թվականի, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիկը ստիպված էր փախչել [[Ֆրանսիա]], որտեղ նա միացավ գահընկեց եղած [[Լանկաստերներ|Լանկաստերների]] հետ{{sfn|Wagner|2001|p=171}}։ Քանի որ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VI]] արքան բանտարկված էր [[Թաուեր|Թաուերում]], ապա [[Դե ֆակտո|դե ֆակտոն]] ղեկավարում էր նրա կինը՝ [[Մարգարիտ Անժուացի|Մարգարիտ Անժուացին]], ով կասկածանքով էր բերաբերվում Ուորիկի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու{{sfn|Wagner|2001|p=171}}՝ [[Էդուարդ Վեսթմինսթեր|Էդուարդ Վեսթմինսթերի]] հետ, [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] [[Ամբուազ (դղյակ)|Ամբուազ դղյակում]]։ [[1470]] թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց [[Ուելս|Ուելսի]] արքայադուստր։
Որոշ ժամանկ Ուորիկը գժտված էր [[Էդուարդ IV]]-ի հետ՝ [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ]] թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ [[1469]] թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պարլամենտի դիմադրությանը։ [[1470]] թվականի, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիկը ստիպված էր փախչել [[Ֆրանսիա]], որտեղ նա միացավ գահընկեց եղած [[Լանկաստերներ|Լանկաստերների]] հետ{{sfn|Wagner|2001|p=171}}։ Քանի որ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VI]] արքան բանտարկված էր [[Թաուեր|Թաուերում]], ապա [[Դե ֆակտո|դե ֆակտոն]] ղեկավարում էր նրա կինը՝ [[Մարգարիտ Անժուացի|Մարգարիտ Անժուացին]], ով կասկածանքով էր բերաբերվում Ուորիկի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու{{sfn|Wagner|2001|p=171}}՝ [[Էդուարդ Վեսթմինսթեր|Էդուարդ Վեսթմինսթերի]] հետ, [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] [[Ամբուազ (դղյակ)|Ամբուազ դղյակում]]։ [[1470]] թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց [[Ուելս|Ուելսի]] արքայադուստր։

[[1470]] թվականին Ուորիկը վերկանգնեց [[Հենրի VI (Անգլիա)|Հենրի VI]]-ին գահին, բայց [[Էդուարդ IV]]-ը վերադարձավ [[1471]] թվականի մարտին և արագ ամրապնդեց դիրքերը։ Հոգեկան հիվանդ Հենրի VI-ը գերեվարվեց [[Էդուարդ IV]]-ի կողմից, որպես պատանդ [[Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ|Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում]], որտեղ Ուոլիկը սպանվեց [[1471]] թվականի ապրիլի 14-ին։ [[Էդուարդ IV]]-ը Հենրի VI-ին փակեց [[Թաուեր|Թաուերում]]։Մայիսի 4-ին Յորքերի վերջնական հաղթանակից հետո, ինչպես տեղեկացվեց, Հենրին մահացավ «անբավարարվածությունից և մելամաղձությունից», բայց {{lang-en|«The Great Chronicle of London»}}-ում տեղեկացվում էր, որ Հենրիի մահվան համար պատասխանատու էր [[Ռիչարդ III]]-ը{{sfn|Kendall|1955|pp=27-105}}։

Ապրիլին [[Մարգարիտ Անժուացի|Մարգարիտ Անժուացին]] վերադարձավ Անգլիա Աննայի և Էդուարդ արքայազնի հետ{{sfn|Wagner|2001|p=171}} և իր հետ բերեց հավելյալ զորք։ [[1471]] թվականի մայիսի 4-ի ճակատամարտում [[Էդուարդ IV]]-ը ջախջախեց Լանկաստերների վերջին բանակը։ Էդուարդ արքայազնը կամ սպանվեց կռվում, կամ դրանից հետո, իսկ Աննան գերեվարվեց։ Հետո նրան տեղափոխեցին իր փեսայի տուն՝ [[Լոնդոն]]{{sfn|Hilton|2010|p=444}}։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:58, 5 Հուլիսի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-29 09:54:07 ֆորմատով


Աննա Նևիլ
Richard III
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1456 կամ 1456[1]
ԾննդավայրՈւորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա
Մահացել էմարտի 16, 1485 կամ 1485[1]
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԱմուսինՌիչարդ III[2] և Edward of Westminster?[2][3]
Ծնողներհայր՝ Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմս[2][3], մայր՝ Anne Neville, 16th Countess of Warwick?[2]
ԵրեխաներEdward of Middleham, Prince of Wales?[4][2]
 Anne Neville Վիքիպահեստում

Աննա Նեվիլ (անգլ.՝ Anne Neville, 1456 թվականի հունիսի 11, Յորքական ամրոց1485 թվականի մարտի 16, Լոնդոն), Ռիչարդ III արքայի կինը 1483-1485 թվականներին, Ռիչարդ Նեվիլի կրտսեր աղջիկը։

Որպես հզոր ընտանիքի անդամ, Աննան ներգրավվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որում Յորքերը և Լանկաստերները պայքարում էին անգլիական գահի համար։ Աննայի հայրը երիտասարդ տարիքում Աննային նշանադրեց Հենրի VI -ի որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ։ Ամուսնությունը նախատեսված էր ամրապնդելու Լանկաստերների հետ միությունը, և շարունակելու պայքարը երկու ընտանիքների միջև[5]։

Էդուրդի մահից հետո, Ուելսի այրիացած արքայադուստրը ամուսնացավ Ռիչարդի հետ՝ Էդուարդ IV-ի և Ջորջ Պլանտագենետի եղբայրը, որի հետ ամուսնացած էր Աննայի ավագ քույրը՝ Իզաբելլա Նեվիլ։ Աննա Նեվիլը դարձավ թագուհի, երբ 1483 թվականին հունիսին Ռիչարդ III-ը բարձրացավ գահին՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաներին ապօրինի ճանաչելուց հետո։ Աննան մահացավ ամուսնու մահից հինգ ամիս հետո՝ 1485 թվականի մարտին։ Աննա ուներ մի որդի, որը մահացավ նրա մահից մեկ տարի հետո[6]։

Վաղ տարիներ

Middleham Castle[en], տրված Նեվիլներին 1270 թվականին

Աննա Նեվիլը ծնվել է Յորքական ամրոցում, և Ռիչարդ Նեվիլի կրտսեր դուստրն էր[6]։ Նրա հայրը Անգլիական պալատի ամենահզոր մարդկանցից մեկն էր և Յորքերի տան ամենակարևոր դաշնակիցը։ Նրա պապի քույրը՝ Սեսիլիա Նեվիլ, Ռիչարդ Պլանտագենետի կինն էր, ով իր պահանջը ներկայացրեց անգլիական գահին Յորքերի համար։

Աննայի մանկության մեծ մասը անցել է հոր ամրոցներից մեկում, որտեղ նա և իր ավագ քույրը՝ Իզաբելլա Նեվիլ, հանդիպեցին Յորքերի դուքսի երկու կրտսեր որդիներին՝ Ռիչարդ III-ին և Ջորջ Պլանտագենետին։ 1461 թվականի կեսերին, ամենայն հավանականությամբ, 1465 թվականի գարնանը Ռիչարդը շատ պարտաճանաչ հաճախում էր ամրոցում իր ասպետական դասընթացներին[7]։ Հավանաբար, հենց այդ ժամանակ արդեն դիտարկվում էր դուքսի աղջիկների ամուսնությունը երիտասարդ արքայազնների հետ[8]։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին Յորքի դուքսը սպանվեց, բայց Ուորիկի օգնությամբ, 1461 թվականին գահ է բարձրացավ նրա ավագ որդին՝ Էդուարդը։ 1470 թվականին Աննա նշանադրվեց և նույն թվականի վերջում ամուսնացավ Էդուարդ Վեսթմինսթերի հետ՝ Լանկաստերների տոհմի անգլիական գահաժառանգ [5]։

Ոելսի արքայադուստրը

Որոշ ժամանկ Ուորիկը գժտված էր Էդուարդ IV-ի հետ՝ Էլիզաբեթ թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ 1469 թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պարլամենտի դիմադրությանը։ 1470 թվականի, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիկը ստիպված էր փախչել Ֆրանսիա, որտեղ նա միացավ գահընկեց եղած Լանկաստերների հետ[5]։ Քանի որ Հենրի VI արքան բանտարկված էր Թաուերում, ապա դե ֆակտոն ղեկավարում էր նրա կինը՝ Մարգարիտ Անժուացին, ով կասկածանքով էր բերաբերվում Ուորիկի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու[5]՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ, Ֆրանսիայի Ամբուազ դղյակում։ 1470 թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց Ուելսի արքայադուստր։

1470 թվականին Ուորիկը վերկանգնեց Հենրի VI-ին գահին, բայց Էդուարդ IV-ը վերադարձավ 1471 թվականի մարտին և արագ ամրապնդեց դիրքերը։ Հոգեկան հիվանդ Հենրի VI-ը գերեվարվեց Էդուարդ IV-ի կողմից, որպես պատանդ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որտեղ Ուոլիկը սպանվեց 1471 թվականի ապրիլի 14-ին։ Էդուարդ IV-ը Հենրի VI-ին փակեց Թաուերում։Մայիսի 4-ին Յորքերի վերջնական հաղթանակից հետո, ինչպես տեղեկացվեց, Հենրին մահացավ «անբավարարվածությունից և մելամաղձությունից», բայց անգլ.՝ «The Great Chronicle of London»-ում տեղեկացվում էր, որ Հենրիի մահվան համար պատասխանատու էր Ռիչարդ III[7]։

Ապրիլին Մարգարիտ Անժուացին վերադարձավ Անգլիա Աննայի և Էդուարդ արքայազնի հետ[5] և իր հետ բերեց հավելյալ զորք։ 1471 թվականի մայիսի 4-ի ճակատամարտում Էդուարդ IV-ը ջախջախեց Լանկաստերների վերջին բանակը։ Էդուարդ արքայազնը կամ սպանվեց կռվում, կամ դրանից հետո, իսկ Աննան գերեվարվեց։ Հետո նրան տեղափոխեցին իր փեսայի տուն՝ Լոնդոն[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 331. — ISBN 978-1-85743-228-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 Эдуард (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XL. — С. 182.
  4. Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Wagner, 2001, էջ 171
  6. 6,0 6,1 «Lady Anne Beauchamp Neville» (անգլերեն). thepeerage.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-03-17-ին.
  7. 7,0 7,1 Kendall, 1955, էջեր 27-105
  8. Licence, 2013, էջ 27
  9. Hilton, 2010, էջ 444

Գրականություն

Արտաքին հղումներ