Ալեսանդրիա գավառը (իտալ.՝ Provincia di Alessandria, պիեմ.՝ Provincia ëd Lissandria) գտնվում է ԻտալիայիՊիեմոնտ մարզում։
Աշխարհագրություն
Գավառի հողատարածության 3/4 մասը պատված է լեռներով։ Հյուսիսում Մոնֆերատոի անծայրածիրությունը բնութագրվում է բազմաթեվ քանակությամբ բլուրներով և հարթավայրերով, որոնցով հոսում են Պո և Տանարո գետերը։ Գավառի կեննտրենում է գտնվում բերրի հարթավայրը, որը հատվում է Տանարո, Բորմիդա գետերով և նրանց վտակներով։ Հարավ-արևմուտքից Ալեսանդրիան ավարտվում է երեք բլուրներով՝ որոնք շարունակվելով միանում են Ապենիններին։
1859 թվականի հոկտեմբերի 23-ին թագավորական դեկրետի համաձայն որոշվեց Ալեսանդրիայի կոմունաների` Տորտոնա և Կազալե Մոնֆերատո միությունը, որոնք արդեն պատկանում էին Ալեսանդրիայի դեպարտամենտին։ 1935 թվականին Ալեսանդրիայից դուրս եկավ Աստի գավառը։
Էկոնոմիկա
Հիմնական արդյունաբերական կենտրոնները տեղակայված են Ալեսանդրիա քաղաքի շրջակայքում՝ Տորտոնա, Նովի Լիգուրե, Կազալե Մոնֆերատո։ Հիմնական արդյունաբերական ճուղերն են՝ մետաղամշակման և ոսկերչական։ Ալեսանդրիայում զբոսաշրջիկությունը նույնպես զարգացած է։
Մշակույթ
Վարալո կոմուայում է գտնվում Սակրո Մոնտե դի Կրեա (իտալ.՝ Sacro Monte di Crea) կրոնական կենտրոնը, որտեղ պահպանվել են բազիլիկը, որը պահպանում է բազմաթիվ հայտնի վարպետների գլուխգործոցները և մի քանի տասնյակ մատուռներ՝ նախատեսված քրիստոնեական ուխտավորություն համար։ Այդ մատուռներից յուրաքանչյուրում՝ առանձին դրվագների են նվիրված Հին և Նոր Կտակարանին, որմնանկարները միավորված են մի ամբողջության մեջ նկարազարդված փայտե քանդակի հետ։ Սակրո Մոնտե դի Կրեան ներգրաված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։