«Ռիչարդ III»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 33. Տող 33.
Բայց, համաձակն մեկ այլ վարկածի, արքայազների սպանության պատմությունը հորինված էր կարդինալի և եպիսկոպոսի կողմից, որոնք Յորքերի անողոք թշնամիներն էին։ Ըստ այդ վարկածի, արքայազնները սպանվել էին [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII]]-ի հրամանով<ref>Косвенным подтверждением причастности Генриха к убийству принцев может послужить тот факт, что его тёща, [[Елизавета Вудвилл]], признала самозванца [[Перкин Уорбек|Перкина Уорбека]] своим сыном и поддерживала его притязания на престол, хотя в случае удачи Уорбека её собственные [[Елизавета Йоркская|дочь]] и [[Артур, принц Уэльский|внук]] лишились бы своих прав</ref>։
Բայց, համաձակն մեկ այլ վարկածի, արքայազների սպանության պատմությունը հորինված էր կարդինալի և եպիսկոպոսի կողմից, որոնք Յորքերի անողոք թշնամիներն էին։ Ըստ այդ վարկածի, արքայազնները սպանվել էին [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII]]-ի հրամանով<ref>Косвенным подтверждением причастности Генриха к убийству принцев может послужить тот факт, что его тёща, [[Елизавета Вудвилл]], признала самозванца [[Перкин Уорбек|Перкина Уорбека]] своим сыном и поддерживала его притязания на престол, хотя в случае удачи Уорбека её собственные [[Елизавета Йоркская|дочь]] и [[Артур, принц Уэльский|внук]] лишились бы своих прав</ref>։


1674 թվականի հողային աշխատանքնեի ժամանկ [[Թաուեր|Թաուերում]]մեկ սանդուղքի հիմքի տակ հատնաբերվեց մարդկային ոսկորներ։ Հայտարարվեց, որ մնացորդները պատկանում էին ժամանակին անհետացած արքայազներին։ Նրանց պատվով թաղեցին [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությունում]]։ 1933 թվականի գերեզմանը բացվեց՝ գիտական փորձաքննության համար, որը հաստատեց, որ մնացորդները իրոք պատկանում էին երու երեխաների, ամենայն հավանակնությամբ 12-15 տարեկան՝ բարեկամական սերտ կապերով։ Մասնակիորեն դա վկայություն է Հենրի VII դեմ, քանի որ, եթե հանցագործությունը գործած լիներ Ռիչարդը, ապա սպանված երեխաները պետք է լինեին 10-12 տարեկան։ Վերջին տարիներին հատնաբեվել են արխիվային հաշիվներ, որոնք վկայում են, որ երեխաների հագուստի և սննդի համար գումարը հատկացվում էր գանձարանից։ Այդպիսի վերջին արձանագրությունը գտնվել է [[1485]] թվականի մարտի 9-ին։
[[1674]] թվականի հողային աշխատանքնեի ժամանկ [[Թաուեր|Թաուերում]] սանդուղքներից մեկի հիմքի տակ հատնաբերվեց մարդկային ոսկորներ։ Հայտարարվեց, որ մնացորդները պատկանում էին ժամանակին անհետացած արքայազներին։ Նրանց պատվով թաղեցին [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությունում]]։ [[1933]] թվականի գերեզմանը բացվեց՝ գիտական փորձաքննության համար, որը հաստատեց, որ մնացորդները իրոք պատկանում էին երկու երեխաների, ամենայն հավանակնությամբ 12-15 տարեկան՝ բարեկամական սերտ կապերով։ Մասնակիորեն դա վկայություն է Հենրի VII դեմ, քանի որ, եթե հանցագործությունը գործած լիներ Ռիչարդը, ապա սպանված երեխաները պետք է լինեին 10-12 տարեկան։ Վերջին տարիներին հատնաբեվել են արխիվային հաշիվներ, որոնք վկայում են, որ երեխաների հագուստի և սննդի համար գումարը հատկացվում էր գանձարանից։ Այդպիսի վերջին արձանագրությունը գտնվել է [[1485]] թվականի մարտի 9-ին։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:25, 4 Հուլիսի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-29 07:31:51 ֆորմատով


Ռիչարդ III
Richard III
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1452
ԾննդավայրՖոթերինհայ ամրոց, Northamptonshire, Անգլիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 22, 1485 (32 տարեկան)
Մահվան վայրBosworth Field site, Leicestershire, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանGreyfriars, Leicester և Leicester Cathedral
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԱննա Նևիլ[1]
Ծնողներհայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[1], մայր՝ Սեսիլի Նեվիլ[1]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի միապետ, Duke of Gloucester? և Lord of Ireland?
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
ԵրեխաներEdward of Middleham, Prince of Wales?[2][1], John of Gloucester?[2], Richard Plantagenet?[2] և Catherine Plantagenet?[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Richard III of England Վիքիպահեստում

Ռիչարդ III (անգլ.՝ Richard III 1452 թվականի հոկտեմբերի 2 — 1485 թվականի օգոստոսի 22) Անգլիայի թագավոր է 1483 թվականից, Յորքերի տոհմից, Էդուարդ IV-ի եղբայրը։ Գահը ստացավ միայն այն ժամանակ, երբ ապացուցվեց անչափահաս Էդուարդ V-ի ապօրինի ծագումը (նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, երբ նրա առաջին (գաղտնի) ամուսնությունը լուծարված չէր, այսպիսով երկրորդ ամուսնությունը անվավեր էր, իսկ ծնված երեխաները՝ ապօրինի)։ 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտում պարտություն կրեց և սպանվեց։ Անգլիայի երկու թագավորներից մեկը՝ մահացած ճակատամարտում (Հարոլդ Գոդվինսոնից հետո՝ սպանված 1066 թվականին Գաստինգսի ճակատամարտում), եթե հաշվի չառնենք Ռիչարդ I Առյուծասիրտին՝ մահացած արյան վարակից վիրավորումից հետո։

Կենսագրությունը մինչ գահը բարձրանալը

Ռիչարդ III-ը տասնըմեկերորդ երեխան է, Ռիչարդ Պլանտագենետի և Սեսիլիա Նեվիլի չորրորդ որդին է, Էդուարդ IV արքայի փոքր եղբայրը։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին նրա հայրը մահացել է Սպիտակ և կարմիր վարդերի գլխավոր ճակատամարտերից մեկում։

Նա ամենավիճահարույց կերպարներից մեկն է Անգլիական պատմության մեջ, նրա բարձրացումը գահին պարուրված է գաղտնիքներով և ինտրիգներով։ Ռիչարդի մանկությունը անցել է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի պայմաններում։ Նա ստիպված էր անգամ իր եղբոր՝ Ջորջ Պլանտագենետ, հետ փրկվել հետապնդումից մայրցամաքում՝ Ուտրեխտ։։

Ռիչարդը Յորքերի տոհմի ներկայաուցիչ էր՝ մեկը այն տոհմերից, որոնք պայքարում էին անգլիական գահի համար Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի տարիներին։ Բացի դա, նա նշնավոր մարտիկ էր և երկար ժամանակ անց էր կացնում՝ կատարելագործվելով սուսերամարտւմ։ Որի հետևանքով նրա աջ ձեռքի մկանները անբնականորեն ձևավորված էին։ Նա տարբերվում էր մեծ քաջությամբ և ռազմավարական ունակություններով։

Երբ 1461 թվականին Էդուարդ IV-ը արքա հռչակվեց , 9-ամյա Ռիչարդը ստացավ դուքսի աստիճան։ Նա անձնվիրաբար ծառայեց Էդուարդ IV-ին, մասնակցում էր մարտերին, և 1470-1471 թվականներին նրա հետ փախավ Հոլանդիա։ Արքայից ստացավ բազմաթիվ կոչումներ և տիրույթներ։ Ռիչարդին կասկածում էին իր ավագ եղբոր սպանության մեջ (Ջորջ Պլանտագենետ (1478))։ 1482 թվականի հունիսի 12-ին, երբ նա նշանակվեց բանակի հրամանատար, Էդուարդ IV-ը այն ուղարկեց Շոտլանդիա։

Երբ Էդուարդ IV-ը մահացավ (1483 թվականի ապրիլի 9), Ռիչարդը իր բանկաով կանգնած էր Շոտլանդիայի սահմանին։ Թագուհու բարեկամները թագավոր հռչակեցին մահացած թագավորի ավագ որդուն Էդուարդ V-ին՝ տասներկու տարեկան երեխային, որպեսզի ռեգենտին ստանա նրա մայիր՝ Էլիզաբեթ Վուդվիլը։ Նրա համախոհները հանդիպեցին ուժեղ հակառակորդների՝ ի դեմս հզոր ֆեոդալների, որոնք առաջարկեցին ռեգենտությունը Ռիչարդին՝ համաձայն Էդուարդ IV-ի կտակի։

Էլիզաբեթ ապաստարան գտավ Վեստմինստերյան աբբայությունում։ Ռիչարդը հավատարմության երդում տվեց Էդուարդ V-ին և հրամայեց հատել մետաղադրամներ նրա պատկերով։

Այնուամենայնիվ, երբ Ռոբերտ եպիսկոպոսը գաղտնի խորհրդին հայտնեց այն մասին, որ ինքն անձամբ է պսակադրել Էդուարդ IV-ին և Էլեոնոր Բատլեր-ին (այս ամուսնությունը չեղյալ չէր հայտարարվել այն ժամանակ, երբ Էդուարդը պսակադրվեց Էլիզաբեթ Վուդվիլի հետ), պարլամենտը հրապարակեց «Իրավահաջորդության ակտը», ըստ որի գահը անցնում է Ռիչարդին, որպես միակ օրինական ժառանգորդի։

Հունիսի 26-ին Ռիչարդը համաձայնեց դառնալ արքա։ 1483 թվականի հուլիսի 6-ին նա հանդիսավոր կերպով թագադրվեց և հրամայեց բաց թողնել բոլոր բանտարկյալներին։

Ռիչարդ III-ի կառավարման տարիները

Թագադրումից անմիջապես հետո Ռիչարդը հավաքեց պարլամենտը և հայտարարեց, որ ինքը ցանկանում է շրջագայել իր թագավորություում՝ ժողովուրդը ամեն տեղ դիմավորեց նրան հավատարմություն հայտնելով։

Լեգենդը ասում է, որ Էդուարդի որդիները, դրանից հետո էլ, շարունակում էին ճնշել Ռիչարդին։ Նա մեկնեց Լոնդոնից, ինչպես կարծում էին շատերը, հրաման տալով խեղդել երկու արքայազներին իրնեց անկողիններում, իսկ մարմինները թաղել սանդուղքի տակ։

Բայց, համաձակն մեկ այլ վարկածի, արքայազների սպանության պատմությունը հորինված էր կարդինալի և եպիսկոպոսի կողմից, որոնք Յորքերի անողոք թշնամիներն էին։ Ըստ այդ վարկածի, արքայազնները սպանվել էին Հենրի VII-ի հրամանով[3]։

1674 թվականի հողային աշխատանքնեի ժամանկ Թաուերում սանդուղքներից մեկի հիմքի տակ հատնաբերվեց մարդկային ոսկորներ։ Հայտարարվեց, որ մնացորդները պատկանում էին ժամանակին անհետացած արքայազներին։ Նրանց պատվով թաղեցին Վեստմինստերյան աբբայությունում։ 1933 թվականի գերեզմանը բացվեց՝ գիտական փորձաքննության համար, որը հաստատեց, որ մնացորդները իրոք պատկանում էին երկու երեխաների, ամենայն հավանակնությամբ 12-15 տարեկան՝ բարեկամական սերտ կապերով։ Մասնակիորեն դա վկայություն է Հենրի VII դեմ, քանի որ, եթե հանցագործությունը գործած լիներ Ռիչարդը, ապա սպանված երեխաները պետք է լինեին 10-12 տարեկան։ Վերջին տարիներին հատնաբեվել են արխիվային հաշիվներ, որոնք վկայում են, որ երեխաների հագուստի և սննդի համար գումարը հատկացվում էր գանձարանից։ Այդպիսի վերջին արձանագրությունը գտնվել է 1485 թվականի մարտի 9-ին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. Косвенным подтверждением причастности Генриха к убийству принцев может послужить тот факт, что его тёща, Елизавета Вудвилл, признала самозванца Перкина Уорбека своим сыном и поддерживала его притязания на престол, хотя в случае удачи Уорбека её собственные дочь и внук лишились бы своих прав

Գրականություն

  • Устинов В. Г., Ричард III. — М., 2015
  • Конский П. А., (1890–1907). «Ричард III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Мор Т. Эпиграммы. История Ричарда III. — М., 1973.
  • Петросьян А. А. Ричард III — миф и реальность // Вопросы истории. — 1992. — № 11—12.
  • Kendall P. M. Richard the Third. — L., 1955, 1975.
  • Buck, sir George. The History of king Richard III. — Gloucester a. Sutton, 1979, 1982.
  • Ross C. Richard III. — L., 1983.
  • Steward D. Richard III. — L., 1983.
  • Уильям Шекспир. Ричард III.

Արտաքին հղումներ