«Տետր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով ({{lang-grc|στῦλος}}): Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով:
Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով ({{lang-grc|στῦλος}}): Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով:
[[Պատկեր:Styles3a.jpg|մինի|հռոմեական ստիլոս]]
[[Պատկեր:Styles3a.jpg|մինի|հռոմեական ստիլոս]]
Այդ տախտակները ամրացվում էին 4-ական: Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ<ref>[http://www.nkj.ru/archive/articles/16858/ История бумажного листа, № 12, 2009 год] Журнал «[[Наука и жизнь]]»</ref>:
Այդ տախտակները ամրացվում էին 4-ական: Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ<ref>[http://www.nkj.ru/archive/articles/16858/ История бумажного листа, № 12, 2009 год] Ամսագիր «Наука и жизнь»</ref>:


== Տետրի կառուցվածքը ==
== Տետրի կառուցվածքը ==

13:13, 25 Հունիսի 2016-ի տարբերակ

Տետր (հուն․՝ τετράδιον — թերթի մեկ քառորդ մասը, հուն․՝ τέτρα — «չորս»), ինֆորմացիայի կրող, առարկա, որը կազմված է սպիտակ թղթի ամրացված թերթերից` գրառումներ կատարելու համար: Թերթերը, որոնցից կազմված է տետրը, կարող են լինել մաքուր, վանդակավոր կամ միտողանի: Տետրում (հատկապես աշակերտական), կարող են լինել լուսանցքներ: Տետր ավելի շատ օգտագործում են աշակերտներն ու ուսանողները: Տետրերը օգտագործվում են նաև գիտական գործունեության մեջ, բայց այդ դեպքում անվանվում են լաբորատոր մատյաններ: Տետրի որոշ տարատեսակ է հանդիսանում բժշկական ամբուլատոր քարտը:

Տպագրության մեջ տետր անվանում են որոշակի ֆորմատով, որոշակի գծագրով ծալված տպագրական թղթերը, որոնցից հետագայում հավաքվում են գրքերը:

Պատմություն

Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով (հին հունարեն՝ στῦλος): Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով:

հռոմեական ստիլոս

Այդ տախտակները ամրացվում էին 4-ական: Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ[1]:

Տետրի կառուցվածքը

պարուրաձև մետաղալարով ամրացված տետր

Տետրը կառուցվածքով նման է գրքույկի, այսինքն այն ունի կազմ, որի տակ ամրացված են թերթերը: Թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով: Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով: Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարուրաձև մետաղալարով ամրացնելու համար: Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար:

Տետրերը ունենում են տարբեր քանակի էջեր` 12-թերթանի, 24-թերթանի, 96-թերթանի և այլն:

Աշակերտական տետրեր

աշակերտական տետրի հետևի կազմը ՍՍՀՄ, 1975

Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են: Հիմնականում օգտագործվում են միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ: Աշակերտական տետրերի հիմնական չափը Folio ֆորմատի կեսն է (6,5X8 դույմ): Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով:

Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր:

Մեծ քանակությամբ թերթեր ունեցող տետրն անվանում են ընդհանուր տետր:

Ծանոթագրություններ

  1. История бумажного листа, № 12, 2009 год Ամսագիր «Наука и жизнь»