«Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն | անվանում = Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ | լատիներեն անվանում = | պատկեր...»:
(Տարբերություն չկա)

19:14, 17 Հունիսի 2016-ի տարբերակ

Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ
Հիվանդության ախտանշաններխիստ թուլությունը, աշխատունակության կորուսը, հոգեկան ընկճվածությունը, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում, անտանելիություն ճարպային սննդի և ալկոհոլի նկատմամբ, լուծ, քաշի նվազում
Վնասում էլյարդը, փայծաղը
Բուժումռեժիմային, դեղորայքային

Խրոնիկական ագրեսիվ հեպատիտի առաջացման հիմնական պատճառը Բոտկինի հիվանդությունն է: Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը կարող է առաջանալ այս հիվանդությունից անմիջապես հետո կամ տարիներ անց: Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ կարող է առաջանալ նաև արտադրական կամ կենցաղային թունավորումներից, նախօրոք ընդունած որոշ դեղամիջոցներից հետո և այլ պատճառ:

Կլինիկան

Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը բնորոշվում է արտահայտությունների բազմազանությամբ: Դրանք կարելի է խմբավորել ըստ 3 հիմնական համախտանիշների`

  1. ասթենո-վեգետատիվ
  2. դիսպեպտիկ
  3. «փոքր» լյարդային անբավարարություն

Ըստ կլինիկական յուրահատկությունների ընդունվում է խրոնիկական ագրեսիվ հեպատիտի 2 տարբերակ`

  • լյարդային ախտանիշների արտահայտությամբ
  • արտալյարդային երևույթների գերակշռությամբ (լյուպոիդ)

Լյարդային ախտանիշներով զարգացող ագրեսիվ հեպատիտ

Լյարդային ախտանիշների գերակշռությամբ ընթացող խրոնիկական ագրեսիվ հեպատիտին բնորոշ է`

  • խիստ թուլությունը
  • աշխատունակության կորուսը
  • հոգեկան ընկճվածությունը
  • աջ թուլակողում կամ վերորոբայնային շրջանում ծանրության և լարվածության զգացումը
  • տնքացող, երբեմն նաև ուժեղ մշտական ցավերը

Սրացման շրջանում միանում է նաև բարձր ջերմությունը և դեղնուկը: Ոչ հազվադեպ նկատվում է նաև դիսպեպտիկ համախտանիշը`

«Փոքր» լյարդային անբավարարության համախտանիշը արտահայտվում է`

  • քնկոտությամբ
  • ստմոքսից կամ աղիներից, երբեմն քթից արնահոսություններով
  • անցողիկ դեղնուկով և ասցիտով

Հիվանդության սրացումների ժամանակ հանդես են գալիս նաև «անոթային աստղիկներ», «լյարդային ափեր» և այլն:

Կլինիկան

Հիվանդության բոլոր ձևերի ժամանակ և հատկապես սրացման շրջանում, լյարդը մեծանում է, շոշափվում է կողաղեղից 5-7 սամտիմետր ցած, չափավոր պնդանում է, դառնում է սուր եզրերով և ցավոտ: Փայծաղը մեծանում է հազվադեպ: Արյան շիճուկում ավելանում է բիլիռուբինի, խոլեստերինի, հիմնային ֆոսֆատազայի, լակտատդեհիդրոգենազայի 5-րդ ֆրակցիայի ակտիվությունը չափավոր բարձր է, թիմոլային փորձի տվյալները քիչ բարձր են, սուլեմայինըէ ցածր: Խիստ խանգարվում է լյարդի արտազատող ֆունկցիան: Հիվանդության հանդարտման շրջանում, առանձին դեպքերում լյարդի ֆունկցիոնալ հետազոտությունների տվյալները բարելավվում են, ֆերմենտների ակտիվությունը թուլանում է, բայց այնուամենայնիվ մնում է նորմայից շեղված:

Ըստ ընթացքի տարբերում են խրոնիկական ագրեսիվ հեպատիտի սրացումների և հանդարտումների հաջորդումներով և անընդմեջ կրկնվող ձևերը:

  • Հաջորդումներով ընթացողի ժամանակ հիբանդությունը տարվա մեջ կարող է կրկնվել մի քանի անգամ և 3-6 ամիս տևողությամբ կլինիկական ընդմիջումներ տալ: Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը համարվում է կայունացած, երբ 1,5-2 տարի կլինիկորեն և բիոքիմիորեն լավացում է առաջանում:
  • Անընդմեջ կրկնումներով ընթացող ակտիվ հեպատիտը տարիներ շարունակ կարող է չմեղմանալ կամ կարճատև, մինչև 1 ամիս տևողությամբ հանդարտումներ տալ:

Արտալյարդային երևույթներով զարգացող ագրեսիվ հեպատիտ

Արտալյարդային երևույթների գերակշռությամբ ընթանում է լյուպոիդ հեպատիտը: Սա լյարդի ծանր, արագորեն զարգացող հիվանդություն է, որն ուղեկցվում է իմունաբանական զգալի տեղաշարժերով, լյարդային անբավարարության և արտալյարդային այլ արտահայտություններով: Հիվանդանում են հիմնականում կանայք, 20-30 տարեկան հասակում, երբեմն կլիմաքսի շրջանում (դաշտանադադար): Այս հիվանդության դեպքում լյարդի բջիջների ախտահարումը տեղի է ունենում հեպատիտի վիրուսի առաջացրա իմունաբանական տեղաշարժի արդունքում: Հյուսվածաբանական լյուպոիդ հեպատիտի սկզբնական շրջանը նման է վիրուսային ծանր հեպատիտին, հեպատոցիտները նեկրոզվում են, խանգարվում է լյարդի բլթային կառուցվածքը և զարգանում է հետնեկրոտիկ ցիռոզի նման պատկեր:

Կլինիկան

Հիվանդության սկիզբը հաճախ բուռն է լինում, ինչպես վիրուսային հեպատիտի ժամանակ, սակայն կարող է նաև սկսվել առանց սկզբնական սուր երևույթների` թուլությանժմբ, ախորժակի բացակայությամբ, որոնց հետագայում միանում է դեղնությունը: Դիտվում է տենդ, որովայնի ցավեր, հոդացավեր, մաշկի քոր, բազմաձև ցան, լյարդի և փայծաղի մեծացում, ավշահանգույցների ախտահարում, «լյարդային ափեր», «անոթային աստղիկներ», դռներակային ցանցում ճնշման բարձրացում, տղամարդկանց մոտ կնաստինքություն (գինեկոմաստիա):

Բուժումը

Խորհուրդ է տրվում կազմակերպել ֆիզիկական և հոգեկան հանգիստ, սրացումների ժամանակ` անկողնային ռեժիմ: Արգելվում է լյարդի պարենխիմայի վրա ազդող դեղորայքի օգտագործումը: Նշանակվում են լյարդի բջիջների նյութափոխանակությունը լավացնող միջոցներ: Ուշ շրջաններում, դռներակային ցանցում ճնշման բարձրացման և ասցիտի զարգացման ժամանակ դրան ավելացվում է ցիռոզների դեպքում նշանակվող սովորական բուժում:

Գրականություն

  • Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422