«Տուրմալին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: typos fixed: կաին → կային oգտվելով ԱՎԲ
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


{{Stub}}

13:37, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Տուրմալին (սինգալերեն՝ – turmali – սարդիոն), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ NaR3Al6[(OH)1+3/ (B03)3Si6O18]։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ, R=Mn՝ տսիլայիզիտ ևն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմատիկ, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկային ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ3։ Օժտված է պիրո– և պիեզոէլեկտրական հատկանիշներով։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Թանկարժեք տուրմալինի հանքավայրեր կային ԽՍՀՄ–ում (Ուրալ, Անդրբայկալ), արտասահմանում՝ Բրազիլիայում (Մինաս Ժերայս), Մադագասկար և Շրի Լանկա կղզիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։