«Պրոտեկտորատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Անձնավորություն]]
[[Կատեգորիա:Անձնավորություն]]


{{Stub}}

09:59, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Պրոտեկտորատ (լատին․՝ protector - հովանավոր), գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մեկ պետություն մյուս պետությանն է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը։

Միաժամանակ հովանավորյալ պետությունը խորհըրդական կամ ղեկավար (ռեզիդենտ) է ընդունում ներքին գործերով՝ պահպանելով միայն որոշ ինքնուրույնություն։ Հաճախ Պրոտեկտորատ է սահմանվել միակողմանի ակտով (օրինակ, Մեծ Բրիտանիան՝ Եգիպտոսի նկատմամբ (1914), հիտլերյան Գերմանիան՝ Չեխիայի և Մորավիայի նկատմամբ (1939)։ Պրոտեկտորատը հակասում է միջազգային իրավունքի, առաջին հերթին ազգերի ինքնորոշման՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրապնդված իրավունքի սկզբունքներին։ Որպես պատմ․ վերապրուկ պահպանվել են Իտալիայի Պրոտեկտորատը՝ Սան Մարինոյի (1862-ից), Ֆրանսիայինը՝ Մոնակոյի (1861-ից), Շվեյցարիայինը՝ Լիխ-տենշտայնի (1924-ից) նկատմամբ։ Ռազմakan դիկտատուրայի վարչակարգը Անգլիայում, 1653-59ին, լորդպրոտեկտոր Օ․ Կրոմվեչի միանձնյա իշխանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 447