«Նեֆելինային սիենիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]


{{Stub}}

15:25, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Նեֆելինային սիենիտ, ալվալային մագմայական ապար՝ կազմված ալվալային դաշտային սպաթ, նեֆելին, էգիրին-ավգիտ, ամֆիբոլ, բիոտիտ և հազվադեպ՝ ցիրկոն, վելերիտ, լոպարիտ, ապատիտ, տորիտ, սֆեն միներալներից։

Կառուցվածքը բյուրեղային է, պորփյուրանման, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն։

ՀՀ-ում հայտնի են ներժայթուք ալվալային կալիում-սիլիցիումային, սոդալիթային, կանկրինիտային և նոզեանային խոշոր համալիրներ, որոնք տարածված են Թեժլեռան զանգվածում, Սյունիքի (Շվանիձոր գյուղ) և Արարատի (Փոքր Վեդի գյուղ) մարզերում։ Նեֆելինային սիենիտը ալյումինի հումք է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։