«Մանավազյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Մանավազյաններ]]
[[Կատեգորիա:Մանավազյաններ]]


{{Stub}}

13:47, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Մանավազյաններ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր Հայքի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանավազյանները կոչվել են Հայկ Նահապետի որդի՝ Մանավազ նախնու անունով։ Ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի, 330-ական թթ Մանավազյանների անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզնունիների ու Որդունիների դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հայք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին։ Իրականում, Խոսրով Գ թագավորի կազմակերպած սպանդի հնարավոր պատճառները այլ էին, քան զի Մանավազյանների Հարք հայրենիքը չէր սահմանակցում ոչ Որդունիքին (Բասեն գավառ), ոչ էլ Բզնունիքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։