«Ճագարամկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Minijerboa.jpeg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Dharmadhyaksha մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see c:Commons:Licensing:
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Կրծողներ]]
[[Կատեգորիա:Կրծողներ]]


{{Stub}}

12:43, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Ճագարամկներ (Dipodidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։

Մարմնի երկարությունը 5—25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայտնի է ճագարամկների մոտ 30 տեսակ։

Հայաստանում հանդիպում է ճագարամկների 2 տեսակ (փոքր ճագարամուկ և փոքրասիական լեռնային ճագարամուկ), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ ճագարամկները վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում; Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1— 8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտեսական նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։