«Հումուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]


{{Stub}}

12:20, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Հումուս, (լատին․՝ humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա-ֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 641