«Հարթավայր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 18. Տող 18.


[[Կատեգորիա:Հարթավայրեր|Հարթավայրեր]]
[[Կատեգորիա:Հարթավայրեր|Հարթավայրեր]]


{{Stub}}

11:27, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Հարթավայր, ցամաքի մակերևույթի, ծովերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրությունների փոքր տատանումներով (մինչև 200 մ)։ Հարթավայրերը լինում են ծովի մակարդակից ցածր (Մերձկասպյան հարթավայր), ցածրադիր (մինչև 200 մ, Արևմտա-Սիբիրական հարթավայր, Կուր-Արաքսյան դաշտավայր), բարձրադիր (200 - 500 մ, Ուստյուրտ հարթավայր), լեռնային (500 մետրից բարձր, Իրանական բարձրավանդակի ներքին մասերը, Արարատյան դաշտ, Լոռվա դաշտ

Արարատյան դաշտը Ձորափից

Մակերևույթը լինում է հորիզոնական, թեքված, գոգավոր-հարթ, ալիքավոր, աստիճանաձև, դարավանդաձև, բլրավոր և այլն։ Ըստ ծագման լինում են դենուդացիոն (սկզբնական լեռնային ռելիեֆի ավերումից), ակումուլյատիվ (փխրուն նստվածքների կուտակումից)։

Երկրի խոշորագույն հարթավայրերն են Մեծ և Կենտրոնական հարթավայրերը (Հյուսիսային Ամերիկայում), Ամազոնի և Գվիանական դաշտավայրերը (Հարավային Ամերիկայում), Արևելա-Եվրոպական (Եվրոպայում), Արևմտա-Սիբիրական, Ինդոս-Գանգեսյան (Ասիայում) հարթավայրերը և այլն։

Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5-ը։ Երկրի բնակչության հիմնական մասն ապրում է հարթավայրերում։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։