«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 28. | Տող 28. | ||
[[Կատեգորիա:Քերականություն]] |
[[Կատեգորիա:Քերականություն]] |
||
{{Stub}} |
15:09, 10 Հունիսի 2016-ի տարբերակ
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։
Օրինակներ
- Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
- Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին։
- Ա՛ստղ,ընկիր ինձ համար։
Դիրքը նախադասության մեջ
Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։
- Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։
- -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ։
Որոշիչ լրացումով
Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝
- Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
- Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։
Ձայնարկության հետ
Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝
- Ա՛յ տղա, շրջվի՛ր։
Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։
- Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։