«Իզոտրոպություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
[[Կատեգորիա:Կողմնորոշվածություն]]
[[Կատեգորիա:Կողմնորոշվածություն]]
[[Կատեգորիա:Սիմետրիա]]
[[Կատեգորիա:Սիմետրիա]]


{{Stub}}

14:57, 7 Հունիսի 2016-ի տարբերակ

Իզոտրոպետություն (իզո... և հունարեն՝ τρόπος- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություններով։ Իզոտրոպ են բոլոր գազային, հեղուկ, համասեռ ամորֆ (ապակենման) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրաբյուրեղային մարմինները։ Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ մարմիններ, օրինակ, խորանարդային համակարգի բյուրեղների բեկման ցուցիչները, ջերմային ընդարձակման գործակիցները, էլեկտրահաղորդականությունը բոլոր ուղղություններով միատեսակ են, իսկ առաձգականության մոդուլները, նիստերի աճի արագությունները տարբեր են։

Ձևականորեն իզոտրոպությունն արտահայտվում է իբրև կոորդինատների հաշվարկման համակարգի պտույտների նկատմամբ ֆիզիկական համակարգի հատկությունների անփոփոխության (ինվարիանտության) պահանջ։ Ֆիզիկական համակարգի և տարածության իզոտրոպությունը հանգեցնում է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքին

Տես նաև

Ինվարիանտություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 317