«Դաշտամկներ»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (11), ՝ → ՝ (4), → (25), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 22. | Տող 22. | ||
[[Կատեգորիա:Համստերանմաններ]] |
[[Կատեգորիա:Համստերանմաններ]] |
||
{{Stub}} |
14:52, 6 Հունիսի 2016-ի տարբերակ
Դաշտամկներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Arvicolinae
Gray, 1821
|
Դաշտամկներ (լատին․՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։ Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ձնային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 10-12 (երբեմն՝ մինչև 36) սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։
Բազմացում և զարգացում
Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10 (երբեմն՝ մինչև 18) ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։
Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) բնական կրողներ են։ Որոշները (մշկամուկ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |