«Արևադարձային ցիկլոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Արևադարձային ցիկլոններ]]
[[Կատեգորիա:Արևադարձային ցիկլոններ]]


{{Stub}}

12:43, 6 Հունիսի 2016-ի տարբերակ

Արևադարձային ցիկլոն, արևադարձային գոտում առաջացող ցիկլոն, որի ոլորտում դիտվում են փոթորկային քամիներ․ սովորաբար 20-25, երբեմն՝ 60-65, առանձին պոռթկումների դեպքում՝ 100 մ/վրկ արագությամբ։ Զարգանում է համարյա բացառապես օվկիանոսների և ծովերի վրա, ամեն կիսագնդի 5-20° լայնությունների տակ։ Տրամագիծը՝ մի քանի հարյուր կմ, շարժվում է 10-20 կմ/ժ արագությամբ, հյուսիսային կիսագնդում սկզբում՝ դեպի հյուսիս-արևմտյան (հարավային կիսագնդում՝ հարավ-արևմտյան), ապա, սկսած 20-30° լայնություններից՝ դեպի հյուսիս-արևելյան (հարավային կիսագնդում՝ հարավ-արևելյան)։ Ճնշումը կենտրոնում սովորաբար նվազում է մինչև 950-970 մբ, դիտվել են դեպքեր՝ 885 մբ։ Ուղեկցվում է ուժեղ հորդառատ անձրևներով և ամպրոպներով, կենտրոնում դիտվում են թույլ քամիներ, երկինքը պարզվում է («ցիկլոնի աչք»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։