«Ամանակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 13. Տող 13.


[[Կատեգորիա:Տաղաչափություն]]
[[Կատեգորիա:Տաղաչափություն]]


{{Stub}}

11:20, 6 Հունիսի 2016-ի տարբերակ

Ամանակ, մորա (լատին․՝ mora - ժամանակամիջոց), անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։

Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Բանաստեղծության մյուս միավորները ամանակի կրկնապատկումներն են։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը (քորեյ, յամբ), որոնք կազմաված են մեկ երկար և մեկ կարճ վանկերից, ունեն երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը (դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ)՝ չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար է։[1]

Ամանակ տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հակացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 11-12.

Գրականություն

  • Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009։
  • Լ. Տիմոֆեև, Ն. Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան, Ե., Հայպետուսմանկհրատ, 1957։