«Հենրիկ Էդոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
* Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 144 էջ։
* Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 144 էջ։
* Եղիշե Չարենցի պոետիկան, Ե., 1986։
* Եղիշե Չարենցի պոետիկան, Ե., 1986։
* Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1987։
* Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
* Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
* Հետգրություն, Ե., 2001։
* Հետգրություն, Ե., 2001։

08:02, 11 հունվարի 2011-ի տարբերակ

Հենրիկ Էդոյան
Հենրիկ Անտոնի Էդոյան
Դիմանկար
Ծնվել է1940, օգոստոսի 31
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1967) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1972)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1980)
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայկազյան համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Հենրիկ Անտոնի Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31) — հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։

Ծնվել է Երևանում։ 1957-ին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-62-ը ծառայել է խորհրդային բանակում։ 1967-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, 1970-ին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971-ից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973-ից` դասխոս։

1974-ին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։, 1990-ին` դոցենտի աստիճան, 1991-ին` պրոֆեսորի կոչում։ 1986-2008-ին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-96-ին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։

Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։

Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)։[1][2][3]

Ստեղծագործության բնութագիրը

Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը` կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։

Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները։[3]

Հ. Էդոյանի երկերի մատենագրություն

  • Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 88 էջ։
  • Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 1956։
  • Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 144 էջ։
  • Եղիշե Չարենցի պոետիկան, Ե., 1986։
  • Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1987։
  • Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
  • Հետգրություն, Ե., 2001։
  • Երեք օր առանց ժամանակի, Ե., 2005։

Հ. Էդոյանի կատարած թարգմանությունները

  • Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Ե., «Սովետական գրող», 1976, 251 էջ։
  • Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Ե., «Սովետական գրող», 1980, 264 էջ։
  • XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
  • Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
  • Մեռյալների գիրք, Ե., 2004։
  • Աստվածների ժամանակը, Ե., 2007։

Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 178-179։
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 237-238։
  3. 3,0 3,1 Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Ե., ՀՀՀ, 2005, էջ 407։

Արտաքին հղումներ