«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 3թ → 3 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 16. Տող 16.
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]]
[[Կատեգորիա:Հռետորներ]]
[[Կատեգորիա:Հռետորներ]]


{{Bio-stub}}

15:01, 4 Հունիսի 2016-ի տարբերակ

Պերիկլես
հին հունարեն՝ Περικλῆς
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 494
ԾննդավայրԱթենք[1]
Մահացել էմ. թ. ա. 429
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Կրոնհին հունական դիցաբանություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, պետական գործիչ, հռետոր և բանակի սպա
ԱմուսինPericles' first wife? և Ասպասիա[2][3]
Ծնողներհայր՝ Xanthippus?, մայր՝ Agariste?
Զբաղեցրած պաշտոններAthenian strategos?
ԵրեխաներPericles the Younger?[4], Paralus? և Xanthippus?[5]
 Pericles Վիքիպահեստում

Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։

Մ.թ.ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։

Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։

Ծանոթագրություններ