«Սևան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 138. Տող 138.
[[Կատեգորիա:Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Գեղարքունիքի մարզի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Գեղարքունիքի մարզի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Սևանի ավազանի բնակավայրեր]]

01:40, 29 Մայիսի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Քաղաք
Սևան
Սևանա լճի տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի
ՔաղաքապետՌուդիկ Ղուկասյան
Հիմնադրված է1842 թ.
Այլ անվանումներմինչև 1935Ելենովկա
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
Մակերես17,75 կմ²
ԲԾՄ1 900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 200[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսևանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (261)
Փոստային դասիչ1501-1505
Սևանը
Պաշտոնական կայքsevancity.am
Սևան (քաղաք) (Հայաստան)##
Սևան (քաղաք) (Հայաստան)

Սևանը, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 66 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա և զբաղեցնում է 7500 քկմ տարածք[2]։ Բնակավայրը 1842 թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի՝ Ելենայի։ 1935 թվականին այն վերանվանվեց Սևան։ 1961 թվականին բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967 թվականին՝ հանրապետական ենթակայության։

Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։ 2005 թվականին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7 հա հողատարածք։

Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։

Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։

2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։

Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։

Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների՝ 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։

Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական ու «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։

Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։ Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։

Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։

Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները։ Համագործակցության ոլորտներն են՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում։

Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։

Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003 թվականին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ։ Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։

Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։

Զբաղվածությունը

Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։

Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում[3][4]։

Կլիման

Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C։ Ձմեռները ձյունառատ են, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսներին բավական ցուրտ է[2]։ Սևանի կլիման նման է Արևելյան Ֆինլանդիայի կլիմային։

Մշակույթ

Սևանի բնագիտական թանգարան

Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները[2]։

Բուսաբանական այգի

Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ[2]։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
  3. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 290.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 173.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ