«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ
Տող 78. Տող 78.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայաստանի գրողների միության նախագահները}}
{{Հայաստանի գրողների միության նախագահները}}

10:26, 26 Մայիսի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հովհաննիսյան
Պատկեր:Հրաչյա Հովհաննիսյան.png
Ծնվել է1919 դեկտեմբերի 8
ԾննդավայրՇահապ, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1997(1997-11-22) (տարիքը 58)
Վախճանի վայրԵրևան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱրտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Խորհրդային գրականություն[1] և Գրական թերթ[1]
Պարգևներ
ԶավակներԴավիթ Հովհաննես
Թամարա Հովհաննիսյան
Հրաչյա Հովհաննիսյան Վիքիդարանում

Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան (1919, դեկտեմբերի 8, գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի Մայակովսկի - 1997, նոյեմբերի 22, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։

Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։

Կենսագրություն

1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թթ. եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թթ.՝ նախագահ։ 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր[2]։

Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951), «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (1977) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «ժամանակի շունչը», 1976)։

Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Զոհվել է 1997 թվականի նոյեմբերի 22-ին, ավտովթարից[3]։

Պարգևներ

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1974
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 1982
  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1994

Երկեր

  • Իմ կյանքի երգը, բանաստեղծությունների ժողովածու, 1948
  • Հրաշալի այգեպան, բանաստեղծությունների ժողովածու, 1956
  • Ծովի լռությունը, բանաստեղծությունների ժողովածու, 1964
  • Սուրը դափնու վրա, բանաստեղծությունների ժողովածու, 1970
  • Մոտիկն ու հեռուն, 1967
  • Ժամանակի շունչը, 1976
  • Իրիկնային ղողանջ, բանաստեղծությունների ժողովածու, 1982
  • Ոսկե ամպ, 1984
  • Պատերազմի դեմքը, 1986
  • Դաժան դրախտավայր, բանաստեղծությունների ժողովածու, 1993
  • Անկախության պերճանքն ու խեղճությունը, 1994
  • Կապույտ լեռան շուքը, 1995
  • Հուշերի երեկո, 1996
  • Մենության օրեր, բանաստեղծությունների ժողովածու, 1996

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԴԱՌՆԱՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԱԶՈՆ