«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 137. | Տող 137. | ||
== Հեղափոխություն և աքսոր == |
|||
1917 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Մարիա Ֆեոդորովնայի որդին՝ կայսր [[Նիկոլայ II]]-ը գահընկեց եղավ: Մարիան Կիևից մեկնեց Մոգիլյով` իր որդուն տեսնելու նպատակով: Նորից Կիև վերադառնալուց հետո Մարիան նկատեց, որ այդ քաղաքում իր ներկայությունը այլևս ցանկալի չէր և նա մի խումբ Ռոմանովների հետ գնացքով մեկնեց [[Ղրիմ]]: |
|||
Մարիա Ֆեոդորովնան միշտ լուրեր էր ստանում, որ իր որդիները (Նիկոլայը և Միխաիլը) սպանվել էին բոլշևիկների կողմից, ինչպես նաև Նիկոլայի ընտանիքը: Նա միշտ հերքում էր այդ լուրերը և համոզված էր, որ իր որդիները արդեն փրկվել էին և գտնվում էին Ռուսաստանից դուրս: Այնուամենայնիվ նրա որդի Միխաիլը սպանվեց 1918 թվականի հունիսի 13-ին, իսկ Նիկոլայը և նրա ընտանիքը՝ կինը և հինգ երեխաները սպանվեցին նույն թվականի հուլիսի 17-ին: Մահացան նաև մի շարք այլ Ռոմանովներ և նրանց հետ կապված անձնավորություններ: |
|||
Մարիան իր նամակներում և օրագրերում գրում էր, որ աղոթում է Նիկոլայի համար և միշտ մտածում է նրա մասին: |
|||
Նա մինչև իր կյանքի վերջը չընդունեց իր որդիների մահվան լուրը, սակայն նրա դուստրը՝ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան մտածում էր, որ իր մայրը այդ ծանր լուրը ընդունել էր իր սրտի խորքում: |
|||
Չնայած այն փաստին, որ Մարիա Ֆեոդորովնան 1917 թվականից այլևս չէր համարվում կայսրուհի կամ նախկին կայսրուհի, ողջ մնացած Ռոմանովները և հավատարիմ մարդիկ նրան նախկինի պես համարում էին Ռուսաստանի կայսրուհի: |
|||
Ռուսաստանից վտարումից հետո Մարիա Ֆեոդորովնան ապրեց տարբեր տեղերում: Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում իր քրոջ Ալեքսանդրայի հետ նա նկատեց որ գրավել էր երկրորդական դիրք և կարևորություն չէր ներկայացնում որպես անձնավորություն, այդ իսկ պատճառով նա լքեց Անգլիան: Որոշ ժամանակ նա ապրեց իր զարմիկի՝ Դանիայի թագավոր Կրիստին X-ի պալատում, սակայն վերջում նա տեղավորվեց Հվիդորի կալվածք, որտեղ էլ ապրեց իր վերջին տարիները: |
|||
Մարիա Ֆեոդորովնան խուզարկու էր վարձել իր որդի Նիկոլայի հնարավոր սպանության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով: Խուզարկուն տարիներ շարունակ աշխատեց այդ առեղծվածի վրա՝ լինելով [[Եկատերինբուրգ]]ի Իպատիևի տանը, որտեղ որ սպանվել էր նախին թագավորական ընտանիքը: Վերջանակապես համոզվելով, որ նրանք իրոք սպանվել էին, նա ուղեվորվեց Մարիա Ֆեոդորովնայի մոտ՝ հայտնելու այդ լուրը սակայն Մեծ Իշխանուհի Օլգան՝ Մարիա դուստրը նրան նամակով խնդրեց չներկայանալ իր արդեն հիվանդ և ծեր մոր վիճակը ավելի չբարդացնելու համար: |
|||
== Մահը == |
|||
1925 թվականին մահացավ Մարիայի սիրելի քույրը՝ թագուհի Ալեքսանդրան: Դա վերջին ծանր հարվածն էր, որ նա կարող էր կրել: |
|||
Մարիա Ֆեոդորովնան մահացավ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Հվիդորի կալվածքում` 80 տարեկան հասակում : Նա իր չորս որդիներից երկար ապրեց: Թաղվեց իր հայրենի [[Դանիա]]յում: |
|||
2005 թվականին Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և Ռուսատանի նախագահ [[Վլադիմի Պուտին]]ի որոշումով նրա մարմինը Դանիայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և 2006 թվականին թաղվեց իր ամուսնու՝ կայսր Ալեքսանդր III-ի կողքին՝ Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում: |
|||
2006 թվականին Պետերհոֆում կանգնեցվեց Մարիա Ֆեոդորովնայի արձանը: |
|||
== Արտաքին հղումներ == |
|||
* {{ru icon}}/{{da icon}}/{{en icon}} [http://dagmaria.dk/indexEn.html Website of the Danish Cultural Society ''Dagmaria''] |
|||
09:01, 20 Մայիսի 2016-ի տարբերակ
Մարիա Ֆեոդորովնա Мария Фёдоровна (Мария София Фредерика Дагмар) | ||
Մարիա Ֆեոդորովնա | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ, ազնվական, նկարչուհի և բուժքույր | |
Ազգություն | Ռուս | |
Դավանանք | ուղղափառություն | |
Ծննդյան օր | 1847 նոյեմբերի 26 | |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | |
Վախճանի օր | 10|13 | |
Վախճանի վայր | Կլամպենբորգ, Դանիա | |
Թաղված | Սուրբ Պողոս և Պետրոս Եկեղեցի | |
Դինաստիա | Ռոմանովներ | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | |
Ի ծնե անուն | Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմար | |
Հայր | Կրիստիան IX | |
Մայր | Հես-Կասելյան Լուիզա | |
Ամուսին | Ալեքսանդր III | |
Զավակներ | Նիկոլայ II Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Մարիա Ֆեոդորովնան (ռուսերեն` Мария Фёдоровна) դանիացի արքայադուստր էր, ով ամուսնանալով ռուս կայսր Ալեքսանդր III-ի հետ դարձավ Ռուսաստանի Կայսրության կայսրուհի: Ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26 և մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 13-ին: Նրա որդին վերջին ցար Նիկոլայ II-ն էր:
Կյանքը
Առաջին տարիներ
Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմարը ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26-ին Կոպենհագենի Դեղին Պալատում: Նրա ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը (այն ժամանակ դեռ արքայազն) և թագուհի Հես-Կասելյան Լուիզան էին: Դաստիարակվել է բողոքական եկեղեցու սկզբունքներով: Նա առավել հայտնի էր Դագմար անունով, իսկ մտերիմները նրան դիմում էին Միննի փաղաքշական անունով: 1863 թվականին Դագմարի հայրը դարձավ Դանիայի թագավորը: Բացի Դագմարից նա ուներ ևս հինգ երեխա, ովքեր իրենց հետագա ամուսնություններով կապեր հաստատեցին Դանիայի և եվրոպական մի շարք կարևոր թագավորական ընտանիքիների հետ՝ Անգլիա, Ռուսատանի Կայսրություն, Հունաստան և այլն, թագավոր Կրիստիանի IX-ին տալով "Եվրոպայի սկեսար" հումորական մականունը: Դագմարը մեծացել և հասունացել է ամուր և համերաշխ ընտանիքում և շատ կապված է եղել իր քույրերի հետ:
Նշանադրությունները և ամուսնությունը
Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի գահին հավակնող իր որդին՝ Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը, ամուսնանար եվրոպացի արքայադստեր հետ՝ այլ ոչ թե ռուս: 1864 թվականին Նիկոլայը մեկնեց Դանիա, որտեղ կատարվեց նրա և Դագմարի նշանադրությունը, սակայն 1865 թվականի ապրիլին նա վախճանվեց մինինգիտից: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց, որպեսզի Դագմարը ամուսնանա իր կրտսեր եղբոր Ալեքսանդրի հետ: Դագմարի վրա հատ մեծ ազդեցություն էր ունեցել իր սիրելիի մահը և իր հայրենի պալատ վերադառնալուց հետո ընտանիքի անդամները մտահոգված էին նրա առողջության համար: Դագմարը շատ էր կապվել ռուսների հետ և շատ էր հավանել այդ ընդարձակ և մեծ երկիրը, որը կարող էր դառնալ իրենը: Ալեքսանդր II-ը նրան նամակ գրեց հայտնելով, որ Դագմարը կարող էր իրեն համարել ընտանիքի անդամ: 1866 թվականին Ալեքսանդր III-ը, ով պետք է հետագայում ստանձներ կայսրի կոչումը, այցելեց Դագմարին: Իր սենյակում նկարներ նայելու ժամանակ Ալեքսանդրը խնդրեց Դագմարի ձեռքը և նա համաձայնեց:
Դագմարը լքեց իր հայրենի Դանիան 1866 թվականի սեպտեմբերի մեկին: Մեծ ամբոխ էր հավաքվել իրենց սիրելի արքայադստերը հրաժեշտ տալու նպատակով: Ամբոխի մեջ էր գտնվում նաև Հանս Քրիստիան Անդերսենը, ում հաճախ հրավիրում էին պալատ Դագմարին և նրա քույրերին հեքիաթներ պատմելու: Անդերսենը անձամբ ցտեսություն ասեց Դագմարին, բռնելով նրա ձեռքը, այնուհետև իր հիշուղությունների մեջ նա գրեց, որ Դագմարը հուզված էր և աչքերը լի էին արցունքով: Նա մտահոգված էր, թե ինչպես իր սիրելի Դագմարին կվերաբերվեին Ռուսաստանում, քանի որ մարդիկ, լեզուն և հավատքը տարբեր էին:
Ռուսաստանում կայսերական ընտանիքը շատ ջերմ ընդունեց Դագմարին: Նա ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատքը և ստացավ Մարիա Ֆեոդորովնա անունը: Մարիա Ֆեոդորովնան շատ բարի էր և շատ էր սիրում ռուս ժողովրդին: Նա արագ սովորեց ռուսերեն լեզուն: Քաղաքականությանը նա չէր խառնվում և նախընտրում էր իր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ: Կազմակերպում էր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ: Նա նաև ուներ հակագերմանական հայացքներ, քանի որ Դանիայի որոշ տարածքներ գտնվում էին Գերմանիայի հսկողության տակ: Ռուս ժողովուրդը նույնպես շատ էր սիրում նոր իշխանուհուն:
Ամուսնությունը
Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:
Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները: Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում:
Երեխաները
Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր Նիկոլայ II-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և Ալեքսանդր III-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):
Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին: Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին:
Ռուսաստանի կայսրուհի
Կայսր Ալեքսանդր II-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց: Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի: Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն: Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների: Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր: Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները: Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար:
Մարիայի և Ալեքսանդր III-ի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1883 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի Կրեմլում : Նախկին կայսրի սպանությունից հետո բոլորը վախենում էին Ալեքսանդր III-ի և նրա ընտանիքի անվտանգության համար: Հատուկ պլան էր մշակնվել թագադրման արարողությունը տապալելու նպատակով, սակայն դա այդպես էլ չիրագործվեց: Շքեղ արարողությանը ներկա էին 8000 հոգի:
Անվտանգության նպատակով կայսերական ընտանիքը տեղափոխվեց ապրելու Գաչինայի պալատ, անվտանգության ոստիկանապետ Գերենալ Չերևինի խորհրդով: Մարիան և Ալեքսանդրը նոր պալատում ապրեցին 13 տարի: Այն կառուցվել էր Եկատերինա II-ի ժամանակ և ուներ 900 սենյակ:
Ալեքսանդր III-ը փակվել էր Գաչինայի պալատում և դուրս էր գալիս իր ընտանիքի հետ միասին միայն պահակախմբի ներկայությամբ: Նա շատ էր վախեցել իր հոր մահից, այդ իսկ պատճառով պահպանում էր իր ընտանիքը պալատի ներսում պահելով: Ընտանիքի անդամները պալատը լքում էին միայն եկեղեցական արարողությունների և միջոցառոմների նպատակով: Մարիա Ֆեոդորովնան երբեմն այցելում էր Ձմեռային Պալատ՝ պարահանդեսներին ներկա գտնվելու համար : Գաչինայի Պալատում նունյպես կազմակերպվում էին միջոցառումներ և պարահանդեսներ: Ալեքսանդր III-ը շատ էր սիրում ներկա գտնվող երաժիշտներին, սակայն վերջում նրանց հերթով ցտեսություն էր մաղթում, դրանով Մարիային հասկացնելով որ երեկույթը ավարտված է:
Ամեն ամառ Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց երեխաները այցելում էին Դանիա Մարիայի ծնողներին հյուր: Նրանց նաև միանում էին Անգլիայի և Հունաստանի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները: Ժամանակը անցնում էր շատ ուրախ:
Ալեքսանդրը III-ը, ի տարբերություն իր հոր ազատամետ քաղաքականությանը, սահամանել խիստ կարք ու կանոն, որին բոլորը պետք է ենթարկվեին: Նա սկսել էր պաշտել ռուս ազգը և քիչ կարևորություն տալ մյուս ազգերին: Ալեքսանդրը ինքն իրեն նույնպես վերաբերվում էր շատ խիստ: Ուտում և խմում էր շատ քիչ և երբեք չէր անում այն ինչ ցանկանում էր, այլ այն ինչ հարկավոր էր: Ընտանիքի անդամները հետևում էին նրա օրինակին:
Ալեքսանդրը սարսափում էր իր վրա հնարավոր մահափորձերից: Իր հոր մահվան վեցերորդ տարելիցի օրը՝ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցուց դուրս գալուց մի խումբ հեղափոխական երիտասարդներ պլանավորել էին նրա վրա ռումբ նետել, սակայն անվտանգության աշխատողները կարողացան նրանց պլանը տապալել և ձերբակալել երիտասարդներին: 1887 թվականին նրանց մահապատժի ենթարկեցին և կախեցին: Նրանց մեջ էր գտնվում Վլադիմիր Լենինի եղբայրը՝ Ալեքսանդր Ուլյանովը:
Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր: 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին: Երբ նրանք նստած նախաճաշում էին գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ: Այն սլանում էր չափից դուրս արագ: Միջադեպից հետո Մարիա Ֆեոդորովնան և երեխաները սարսափի մեջ էին: Ալեքսանդրը կարողացած դժվարությամբ դուրս գալ շուռ եկած գնացքի տակից և սկսեց որոնել իր ընտանիքի անդամներին: Նա երկար ժամանակ գնացքի ծանր վագոնը վեր պահած կանգնել էր, որպեսզի երեխաները կարողանային տակից դուրս գալ: Բոլորը փրկվեցին սակայն միջադեպը ծանր հետևանք ունեցավ Ալեքսանդրի առողջական վիճակի վրա:
Մինչև 1894 թվականը Ալեքսանդր III-ը գնալով ավելի և ավելի էր թուլանում: Մարիա Ֆեոդորովնան գիտեր, որ իր ամուսնուն երկար ժամանակ չէր մնացել ապրելու: Ամբողջ ուշադրությունը սևեռած էր ապագա կայսր Նիկոլայի վրա, ով դեռ լիովին պատրաստ չէր պաշտոնը ստանձնելուն: Ալեքսանդրը գոհ չէր իր ավագ որդու բնավորությամբ և արտաքին տեսքից: Նա իր հորից շատ ավելի կարճահասակ էր և չուներ կառավարչի մտածելակերպ: Ալեքսանդրը մտահոգված էր կայսրության ապագայով, քանի որ իր առողջական վիճակի ծանրանալու պատճառով շատ ժամանակ չէր ունեցել Նիկոլային կառավարչական գիտելիքներ տալու: Մարիա Ֆեոդորովնան նույնպես մտահոգված էր: Բացի դրանից Նիկոլայը արդեն մի քանի տարի սիրահարված էր գերմանացի իշխանուհի Հեսյան Ալիքսին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ: Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը դեմ էին այդ միությանը, քանի որ ունեին հակագերմանական հայացքներ և չէին հավանում Ալիքսի ամաչկոտ և ինքնամփոփ բնավորությունը:
Նախկին կայսրուհի
1894 թվականի նոյեմբերի մեկին կայսր Ալեքսանդր III-ը մահացավ Ղրիմի Լիվադիայի պալատում: Մարիա Ֆեոդորովնան այդ օրը գրեց իր օրագրում՝ "Իմ սիրտը կոտրված է, բայց ես վերջին պահին նրա դեմքին տեսա ժպիտ և դա ինձ ուժ տվեց": Ուելսի արքայազն ու արքայադուստրը ժամանեցին Լիվադիա` Մարիայի կողքին լինելու և նրան օգնություն ցուցաբերելու համար: Նրանք իրենց վրա վերցրին թաղման արարողությունների կազմակերպումը: Ալեքսանդր III-ի մարմինը տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ:
Մինչև իր մահը Ալեքսանդրը հասցրել էր իր ամուսնության համաձայնությունը տալ որդի Նիկոլային և Ալիքսին և նրանց օրհնել, չնայած այն փաստին, որ չէր հավանում ապագա կայսրուհուն: Մարիան նույնպես դեմ լինելով այդ միությանը փորձում էր բարին տեսնել ամեն ինչում:
Մարիա Ֆեոդորովնան տեղափոխվեց Անիչկովի պալատ: 1888 թվականին վնասված գնացքը վերականգնվեց նորացվեց և տրվեց նախկին կայսրուհուն սեփական օգտագործման համար: 1899 թվականին Մարիայի կրտսեր որդին՝ Գեորգին, վախճանվեց տուբերկուլյոզից: Թաղման արարողության ժամանակ Մարիան իրեն զգաստ էր պահում, սակայն վերջում չդիմանալաով նա վազեց եկեղեցուց և որդու գլխարկը գրկած փակվեց իր սենյակում:
Մարիա Ֆեոդորովնան մեծ ազդեցություն ուներ իր որդու՝ Նիկոլայ II-ի և ընտանիքի մնացած անդամների վրա: Նա ուներ դիվանագիտական մտածելակերպ: Չնայած այն փաստին, որ նրան բոլորը սիրում էին և հարգում, նա շատ լարված հարաբերությունների մեջ էր գտնվում իր որդու կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորվնայի հետ: Լարվածությունը այնքան շատ էր, որ նույնիսկ Նիկոլայի երեխաների հետ նա մոտ չէր: Դա նաև պայմանավորված էր նրանով, որ Մարիան՝ լինելով նախկին կայսրուհի երբեմն ավելի մեծ ազդեցություն և իրավունքներ էր ունենում ի համեմատ ներկա կայսրուհու`Ալեքսանդրա Ֆեոդորովնայի:
Քսաներորդ դարի առաջին տարիները նախկին կայսրուհին հիմնականում անց էր կացնում Ռուսաստանի Կայսրությունից դուրս: Նա երբմեն ապրում էր Անգլիայում իր քրոջ՝ Ալեքսանդրա Թագուհու մոտ: 1906 թվականին, երբ մահացավ նրա հայրը՝ Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը, Մարիան մեկնեց իր հայրենիք: Նա այնտեղ ստանձնեց Հվիդորի վիլլան: Այնուհետև նա իր քրոջ Ալեքսանդրայի հետ նորից մեկնեց Անգլիա:
Մարիան կազմակերպեց իր դստեր՝ Մեծ Իշխանուհի Օլգայի հարսանիքը, որը ավարտվեց ամուսնալուծությամբ: Օլգան շատ դժբախտ էր իրենից տարիքով բավականին մեծ Օլդենբուրգի դուքս Պետրոսի հետ ամուսնությունից: 1916 թվականին Նիկոլայ II-ը վերջապես թույլ տվեց իր քրոջը բաժանվել ամուսնուց: Այնուհետև Օլգան ամուսնացավ թագավորական ընտանիքին չպատկանող Նիկոլայ Կուլիկովսկու հետ: Մարիան դեմ էր այդ ամուսնությանը, սակայն իր դստերը հակառակում չհամոզեց: 1912 թվականին Մարիայի կրտսեր որդի Միխաիլը ամուսնացավ իր սիրուհու հետ՝ խայտառակելով և՛ Մարիային, և՛ Նիկոլային:
Առաջին Համաշխարհային Պատերազմ
1914 թվականին ՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսելու ժամանակ Մարիա Ֆեոդորովնան գտնվում էր Լոնդոնում՝ իր քրոջ մոտ: Պատերազմը նրան ստիպեց վերադառնալ Ռուսաստան: Ճանապարհին նախկին կայսրուհու գնացքը ստուգվեց գերմանացիների կողմից և այն ստիպված եղավ անցնել չեզոք գոտիներ Դանիայի և Ֆինլանդիայի մեջով: Կայսրություն վերադառնալուց հետո Մարիան տեղափոխվեց Յելագինի պալատ, որը Սանկտ-Պետերբուրգին ավելի մոտ էր գտնվում: Նա դարձավ Կարմիր Խաչի նախագահ՝ օգնելով վիրավոր զինվորներին: Մարիան իր օգնությունը ցուցաբերում էր նաև ֆինանսապես:
1916 թվականին Մարիան տեղափոխվեց Կիև ՝ Մարինսկու պալատ, դրանով արտահայտելով իր դժգոհությունը իր որդու ընտանիքի հետ կապված Գրիգորի Ռասպուտինի հանդեպ: Նա այլևս Սանկտ-Պետերբուրգ չվերադարձավ:
Հեղափոխություն և աքսոր
1917 թվականին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում Մարիա Ֆեոդորովնայի որդին՝ կայսր Նիկոլայ II-ը գահընկեց եղավ: Մարիան Կիևից մեկնեց Մոգիլյով` իր որդուն տեսնելու նպատակով: Նորից Կիև վերադառնալուց հետո Մարիան նկատեց, որ այդ քաղաքում իր ներկայությունը այլևս ցանկալի չէր և նա մի խումբ Ռոմանովների հետ գնացքով մեկնեց Ղրիմ: Մարիա Ֆեոդորովնան միշտ լուրեր էր ստանում, որ իր որդիները (Նիկոլայը և Միխաիլը) սպանվել էին բոլշևիկների կողմից, ինչպես նաև Նիկոլայի ընտանիքը: Նա միշտ հերքում էր այդ լուրերը և համոզված էր, որ իր որդիները արդեն փրկվել էին և գտնվում էին Ռուսաստանից դուրս: Այնուամենայնիվ նրա որդի Միխաիլը սպանվեց 1918 թվականի հունիսի 13-ին, իսկ Նիկոլայը և նրա ընտանիքը՝ կինը և հինգ երեխաները սպանվեցին նույն թվականի հուլիսի 17-ին: Մահացան նաև մի շարք այլ Ռոմանովներ և նրանց հետ կապված անձնավորություններ:
Մարիան իր նամակներում և օրագրերում գրում էր, որ աղոթում է Նիկոլայի համար և միշտ մտածում է նրա մասին: Նա մինչև իր կյանքի վերջը չընդունեց իր որդիների մահվան լուրը, սակայն նրա դուստրը՝ Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնան մտածում էր, որ իր մայրը այդ ծանր լուրը ընդունել էր իր սրտի խորքում:
Չնայած այն փաստին, որ Մարիա Ֆեոդորովնան 1917 թվականից այլևս չէր համարվում կայսրուհի կամ նախկին կայսրուհի, ողջ մնացած Ռոմանովները և հավատարիմ մարդիկ նրան նախկինի պես համարում էին Ռուսաստանի կայսրուհի:
Ռուսաստանից վտարումից հետո Մարիա Ֆեոդորովնան ապրեց տարբեր տեղերում: Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում իր քրոջ Ալեքսանդրայի հետ նա նկատեց որ գրավել էր երկրորդական դիրք և կարևորություն չէր ներկայացնում որպես անձնավորություն, այդ իսկ պատճառով նա լքեց Անգլիան: Որոշ ժամանակ նա ապրեց իր զարմիկի՝ Դանիայի թագավոր Կրիստին X-ի պալատում, սակայն վերջում նա տեղավորվեց Հվիդորի կալվածք, որտեղ էլ ապրեց իր վերջին տարիները:
Մարիա Ֆեոդորովնան խուզարկու էր վարձել իր որդի Նիկոլայի հնարավոր սպանության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով: Խուզարկուն տարիներ շարունակ աշխատեց այդ առեղծվածի վրա՝ լինելով Եկատերինբուրգի Իպատիևի տանը, որտեղ որ սպանվել էր նախին թագավորական ընտանիքը: Վերջանակապես համոզվելով, որ նրանք իրոք սպանվել էին, նա ուղեվորվեց Մարիա Ֆեոդորովնայի մոտ՝ հայտնելու այդ լուրը սակայն Մեծ Իշխանուհի Օլգան՝ Մարիա դուստրը նրան նամակով խնդրեց չներկայանալ իր արդեն հիվանդ և ծեր մոր վիճակը ավելի չբարդացնելու համար:
Մահը
1925 թվականին մահացավ Մարիայի սիրելի քույրը՝ թագուհի Ալեքսանդրան: Դա վերջին ծանր հարվածն էր, որ նա կարող էր կրել: Մարիա Ֆեոդորովնան մահացավ 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Հվիդորի կալվածքում` 80 տարեկան հասակում : Նա իր չորս որդիներից երկար ապրեց: Թաղվեց իր հայրենի Դանիայում:
2005 թվականին Դանիայի թագուհի Մարգրեթ II-ի և Ռուսատանի նախագահ Վլադիմի Պուտինի որոշումով նրա մարմինը Դանիայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ և 2006 թվականին թաղվեց իր ամուսնու՝ կայսր Ալեքսանդր III-ի կողքին՝ Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում:
2006 թվականին Պետերհոֆում կանգնեցվեց Մարիա Ֆեոդորովնայի արձանը:
Արտաքին հղումներ
- (ռուս.)/Կաղապար:Da icon/(անգլերեն) Website of the Danish Cultural Society Dagmaria