«Ռեգինա Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 16. | Տող 16. | ||
| ներշնչել է= |
| ներշնչել է= |
||
}} |
}} |
||
[[Պատկեր:Ռեգինա Ղազարյանի հուշատախտակը.jpg|մինի]] |
|||
'''Ռեգինա Թադևոսի Ղազարյան''' ([[1915]], [[ապրիլի 17]], [[Երևան]] - [[1999]], [[նոյեմբերի 6]], [[Երևան]]), հայ [[Նկարչություն|նկարչուհի]], [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ]] ([[1985]]), [[Երևանի պատվավոր քաղաքացի]] ([[1995]])։ |
'''Ռեգինա Թադևոսի Ղազարյան''' ([[1915]], [[ապրիլի 17]], [[Երևան]] - [[1999]], [[նոյեմբերի 6]], [[Երևան]]), հայ [[Նկարչություն|նկարչուհի]], [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ]] ([[1985]]), [[Երևանի պատվավոր քաղաքացի]] ([[1995]])։ |
||
20:41, 17 Մայիսի 2016-ի տարբերակ
Ռեգինա Ղազարյան | |
---|---|
Ռեգինա Ղազարյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայի 33ա հասցեում | |
Ի ծնե | Ռեգինա Թադևոսի Ղազարյան |
Ծնվել է | 1915, ապրիլի 17 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 1999 նոյեմբերի 6 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ |
Ռեգինա Թադևոսի Ղազարյան (1915, ապրիլի 17, Երևան - 1999, նոյեմբերի 6, Երևան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985), Երևանի պատվավոր քաղաքացի (1995)։
Կենսագրություն
1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին[1]։
Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-1937 թթ. Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր[2]։
Ստեղծագործական գործունեություն
Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966, «Կոմիտաս», 1968, «Աննա Ախմատովա», 1981), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969, «Խեցեգործներ», 1978, «Սպիտակ կռունկներ», 1980, «Խաղաղ տիեզերք», 1983) և բնանկարի («Աշուն», 1962, «Աղավնաձոր», 1965) բնագավառներում։
Ղազարյանի արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965, «Ասպետական», 1975, «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան)։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967, 1987, 1988), Էջմիածնում և Գյումրիում (1967)[3]։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1985
- Երևանի պատվավոր քաղաքացի, 1995
Ծանոթագրություններ
- ↑ «Ես կարգապահ զինվոր էի»
- ↑ Երևանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.