«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67. Տող 67.

=== Ամուսնությունը ===
=== Ամուսնությունը ===
[[File:%D0%A6%D0%B5%D1%81%D0%B0%D1%80%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0_%D0%B8_%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B8%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D1%8F%D0%B3%D0%B8%D0%BD%D1%8F_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F_%D0%A4%D0%B5%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0_%D1%81_%D0%B4%D0%B5%D1%82%D1%8C%D0%BC%D0%B8.jpg|thumb|left|200px|Մարիան Գեորգիի Քսենիայի և Նիկոլայի հետ]]
Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:

Տող 73. Տող 72.

=== Երեխաները ===
=== Երեխաները ===

Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր [[Նիկոլայ II]]-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և [[Ալեքսանդր III]]-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):

Տող 82. Տող 80.

== Ռուսաստանի կայսրուհի ==
== Ռուսաստանի կայսրուհի ==
[[File:%D0%A6%D0%B5%D1%81%D0%B0%D1%80%D0%B5%D0%B2%D0%BD%D0%B0_%D0%B8_%D0%B2%D0%B5%D0%BB%D0%B8%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BD%D1%8F%D0%B3%D0%B8%D0%BD%D1%8F_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F_%D0%A4%D0%B5%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0_%D1%81_%D0%B4%D0%B5%D1%82%D1%8C%D0%BC%D0%B8.jpg|thumb|left|200px|Մարիան Գեորգիի Քսենիայի և Նիկոլայի հետ]]

Կայսր [[Ալեքսանդր II]]-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց:

Տող 94. Տող 93.
Անվտանգության նպատակով կայսերական ընտանիքը տեղափոխվեց ապրելու Գաչինայի պալատ, անվտանգության ոստիկանապետ Գերենալ Չերևինի խորհրդով: Մարիան և Ալեքսանդրը նոր պալատում ապրեցին 13 տարի: Այն կառուցվել էր Եկատերինա II-ի ժամանակ և ուներ 900 սենյակ:

[[File:Alexander-Maria.jpg|thumb|right|200px|Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը Կոպենհագենում 1893 թվականին]]
Ալեքսանդր III-ը փակվել էր Գաչինայի պալատում և դուրս էր գալիս իր ընտանիքի հետ միասին միայն պահակախմբի ներկայությամբ: Նա շատ էր վախեցել իր հոր մահից, այդ իսկ պատճառով պահպանում էր իր ընտանիքը պալատի ներսում պահելով: Ընտանիքի անդամները պալատը լքում էին միայն եկեղեցական արարողությունների և միջոցառոմների նպատակով: Մարիա Ֆեոդորովնան երբեմն այցելում էր Ձմեռային Պալատ՝ պարահանդեսներին ներկա գտնվելու համար : Գաչինայի Պալատում նունյպես կազմակերպվում էին միջոցառումներ և պարահանդեսներ: Ալեքսանդր III-ը շատ էր սիրում ներկա գտնվող երաժիշտներին, սակայն վերջում նրանց հերթով ցտեսություն էր մաղթում, դրանով Մարիային հասկացնելով որ երեկույթը ավարտված է:

Ամեն ամառ Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց երեխաները այցելում էին Դանիա Մարիայի ծնողներին հյուր: Նրանց նաև միանում էին Անգլիայի և Հունաստանի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները: Ժամանակը անցնում էր շատ ուրախ:

[[File:Lesser_CoA_of_the_empress_Maria_Fiodorovna_of_Russia.svg|thumb|lleft|200px|Մարիա Ֆեոդորովնայի գերբը]]
Ալեքսանդրը III-ը, ի տարբերություն իր հոր ազատամետ քաղաքականությանը, սահամանել խիստ կարք ու կանոն, որին բոլորը պետք է ենթարկվեին: Նա սկսել էր պաշտել ռուս ազգը և քիչ կարևորություն տալ մյուս ազգերին: Ալեքսանդրը ինքն իրեն նույնպես վերաբերվում էր շատ խիստ: Ուտում և խմում էր շատ քիչ և երբեք չէր անում այն ինչ ցանկանում էր, այլ այն ինչ հարկավոր էր: Ընտանիքի անդամները հետևում էին նրա օրինակին:

Ալեքսանդրը սարսափում էր իր վրա հնարավոր մահափորձերից: Իր հոր մահվան վեցերորդ տարելիցի օրը՝ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցուց դուրս գալուց մի խումբ հեղափոխական երիտասարդներ պլանավորել էին նրա վրա ռումբ նետել, սակայն անվտանգության աշխատողները կարողացան նրանց պլանը տապալել և ձերբակալել երիտասարդներին: 1887 թվականին նրանց մահապատժի ենթարկեցին և կախեցին: Նրանց մեջ էր գտնվում [[Վլադիմիր Լենին]]ի եղբայրը՝ Ալեքսանդր Ուլյանովը:

[[File:Alexander_III_of_Russia_with_family_at_Small_Palace_of_Livadia.jpg|thumb|left|200px|Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց հինգ երեխաները 1893 թվականին]]

Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր: 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին: Երբ նրանք նստած նախաճաշում էին գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ: Այն սլանում էր չափից դուրս արագ:
Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր: 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին: Երբ նրանք նստած նախաճաշում էին գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ: Այն սլանում էր չափից դուրս արագ:

17:24, 15 Մայիսի 2016-ի տարբերակ

Մարիա Ֆեոդորովնա
Мария Фёдоровна (Мария София Фредерика Дагмар)
Մարիա Ֆեոդորովնա
Ռուսաստանի կայսրության կայսրուհի
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ, ազնվական, նկարչուհի և բուժքույր
Ազգություն Ռուս
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր 1847 նոյեմբերի 26
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Վախճանի օր 10|13
Վախճանի վայր Կլամպենբորգ, Դանիա Դանիա
Թաղված Սուրբ Պողոս և Պետրոս Եկեղեցի
Դինաստիա Ռոմանովներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմար
Հայր Կրիստիան IX
Մայր Հես-Կասելյան Լուիզա
Ամուսին Ալեքսանդր III
Զավակներ Նիկոլայ II
Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա
Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան Լուիզայի շքանշան Թանկարժեք թագի շքանշան Թերեզայի շքանշան և Order of Saint Isabel

Մարիա Ֆեոդորովնան (ռուսերեն` Мария Фёдоровна) դանիացի արքայադուստր էր, ով ամուսնանալով ռուս կայսր Ալեքսանդր III-ի հետ դարձավ Ռուսաստանի Կայսրության կայսրուհի: Ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26 և մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 13-ին: Նրա որդին վերջին ցար Նիկոլայ II-ն էր:

Կյանքը

Առաջին տարիներ

Արքայադուստր Դագմարը (ձախից), արքայածն Վիլհելմը, Կրիստիան IX-ը և արքայադուստ Ալեքսանդրան
Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը

Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմարը ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26-ին Կոպենհագենի Դեղին Պալատում: Նրա ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը (այն ժամանակ դեռ արքայազն) և թագուհի Հես-Կասելյան Լուիզան էին: Դաստիարակվել է բողոքական եկեղեցու սկզբունքներով: Նա առավել հայտնի էր Դագմար անունով, իսկ մտերիմները նրան դիմում էին Միննի փաղաքշական անունով: 1863 թվականին Դագմարի հայրը դարձավ Դանիայի թագավորը: Բացի Դագմարից նա ուներ ևս հինգ երեխա, ովքեր իրենց հետագա ամուսնություններով կապեր հաստատեցին Դանիայի և եվրոպական մի շարք կարևոր թագավորական ընտանիքիների հետ՝ Անգլիա, Ռուսատանի Կայսրություն, Հունաստան և այլն, թագավոր Կրիստիանի IX-ին տալով "Եվրոպայի սկեսար" հումորական մականունը: Դագմարը մեծացել և հասունացել է ամուր և համերաշխ ընտանիքում և շատ կապված է եղել իր քույրերի հետ:

Նշանադրությունները և ամուսնությունը

Դագմարը 1864 թվականին
Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը
Մարիա Ֆեոդորովնա

Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի գահին հավակնող իր որդին՝ Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը, ամուսնանար եվրոպացի արքայադստեր հետ՝ այլ ոչ թե ռուս: 1864 թվականին Նիկոլայը մեկնեց Դանիա, որտեղ կատարվեց նրա և Դագմարի նշանադրությունը, սակայն 1865 թվականի ապրիլին նա վախճանվեց մինինգիտից: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց, որպեսզի Դագմարը ամուսնանա իր կրտսեր եղբոր Ալեքսանդրի հետ: Դագմարի վրա հատ մեծ ազդեցություն էր ունեցել իր սիրելիի մահը և իր հայրենի պալատ վերադառնալուց հետո ընտանիքի անդամները մտահոգված էին նրա առողջության համար: Դագմարը շատ էր կապվել ռուսների հետ և շատ էր հավանել այդ ընդարձակ և մեծ երկիրը, որը կարող էր դառնալ իրենը: Ալեքսանդր II-ը նրան նամակ գրեց հայտնելով, որ Դագմարը կարող էր իրեն համարել ընտանիքի անդամ: 1866 թվականին Ալեքսանդր III-ը, ով պետք է հետագայում ստանձներ կայսրի կոչումը, այցելեց Դագմարին: Իր սենյակում նկարներ նայելու ժամանակ Ալեքսանդրը խնդրեց Դագմարի ձեռքը և նա համաձայնեց:

Դագմարը լքեց իր հայրենի Դանիան 1866 թվականի սեպտեմբերի մեկին: Մեծ ամբոխ էր հավաքվել իրենց սիրելի արքայադստերը հրաժեշտ տալու նպատակով: Ամբոխի մեջ էր գտնվում նաև Հանս Քրիստիան Անդերսենը, ում հաճախ հրավիրում էին պալատ Դագմարին և նրա քույրերին հեքիաթներ պատմելու: Անդերսենը անձամբ ցտեսություն ասեց Դագմարին, բռնելով նրա ձեռքը, այնուհետև իր հիշուղությունների մեջ նա գրեց, որ Դագմարը հուզված էր և աչքերը լի էին արցունքով: Նա մտահոգված էր, թե ինչպես իր սիրելի Դագմարին կվերաբերվեին Ռուսաստանում, քանի որ մարդիկ, լեզուն և հավատքը տարբեր էին:

Ռուսաստանում կայսերական ընտանիքը շատ ջերմ ընդունեց Դագմարին: Նա ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատքը և ստացավ Մարիա Ֆեոդորովնա անունը: Մարիա Ֆեոդորովնան շատ բարի էր և շատ էր սիրում ռուս ժողովրդին: Նա արագ սովորեց ռուսերեն լեզուն: Քաղաքականությանը նա չէր խառնվում և նախընտրում էր իր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ: Կազմակերպում էր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ: Նա նաև ուներ հակագերմանական հայացքներ, քանի որ Դանիայի որոշ տարածքներ գտնվում էին Գերմանիայի հսկողության տակ: Ռուս ժողովուրդը նույնպես շատ էր սիրում նոր իշխանուհուն:

Ամուսնությունը

Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:

Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները: Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում:

Երեխաները

Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր Նիկոլայ II-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և Ալեքսանդր III-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):

Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին: Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին:

Ռուսաստանի կայսրուհի

Մարիան Գեորգիի Քսենիայի և Նիկոլայի հետ

Կայսր Ալեքսանդր II-ի վարած քաղաքականության օրոք կայսրությունում անհամեմատ շատացել էին տեռորիստական խմբերը: Կայսրի վրա կատարվել էին յոթ մահափորձեր, սակայն դրանցից ոչ մեկում չէր հաջողվել նրան սպանել: Սակայն 1881 թվականի մարտի 13-ին 62 տարեկան Ալեքսանդր II-ի վրա նետած ռումբը նրան մահացու վիրավորեց: Մարիա Ֆեոդորովնան իր հուշերում գրում էր ահասարսուռ տեսարանի մասին: Նա հիշում էր, թե ինչպես դեռ վիրավոր Ալեքսանդր II-ին բերեցին պալատ: Ռումբը նետվել էր Ալեքսանդրի ոտքերին: Ըստ Մարիայի, նրա որքերը ծնկներից ներքև կտրված էին և ուժեղ արյուն էր հոսում: Նման ծանր իրավիճակում գտնվող կայսրը մի քանի ժամից մահացավ և նրա որդին՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Մարիա Ֆեոդորվնան՝ կայսրուհի: Ռուս ժողովուրդը պաշտում էր նոր կայսրուհուն: Մարիան իր շարժուձևով իրական կայսրուհի էր՝ ըստ տարբեր վկայությունների: Մարիայի համար նոր պաշտոն ստանձնելը այդքան էլ ուրախալի չէր: Նա իր օրագրում գրում էր, որ իր ուրախ օրերը մնացին անցյալում և սկսեցին տագնապի և անհանգստության ժամանակները: Նա անհանգստանում էր իր ամուսնու անվտանգության համար:

Մարիայի և Ալեքսանդր III-ի թագադրման արարողությունը տեղի ունեցավ 1883 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի Կրեմլում : Նախկին կայսրի սպանությունից հետո բոլորը վախենում էին Ալեքսանդր III-ի և նրա ընտանիքի անվտանգության համար: Հատուկ պլան էր մշակնվել թագադրման արարողությունը տապալելու նպատակով, սակայն դա այդպես էլ չիրագործվեց: Շքեղ արարողությանը ներկա էին 8000 հոգի:

Անվտանգության նպատակով կայսերական ընտանիքը տեղափոխվեց ապրելու Գաչինայի պալատ, անվտանգության ոստիկանապետ Գերենալ Չերևինի խորհրդով: Մարիան և Ալեքսանդրը նոր պալատում ապրեցին 13 տարի: Այն կառուցվել էր Եկատերինա II-ի ժամանակ և ուներ 900 սենյակ:

Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր III-ը Կոպենհագենում 1893 թվականին

Ալեքսանդր III-ը փակվել էր Գաչինայի պալատում և դուրս էր գալիս իր ընտանիքի հետ միասին միայն պահակախմբի ներկայությամբ: Նա շատ էր վախեցել իր հոր մահից, այդ իսկ պատճառով պահպանում էր իր ընտանիքը պալատի ներսում պահելով: Ընտանիքի անդամները պալատը լքում էին միայն եկեղեցական արարողությունների և միջոցառոմների նպատակով: Մարիա Ֆեոդորովնան երբեմն այցելում էր Ձմեռային Պալատ՝ պարահանդեսներին ներկա գտնվելու համար : Գաչինայի Պալատում նունյպես կազմակերպվում էին միջոցառումներ և պարահանդեսներ: Ալեքսանդր III-ը շատ էր սիրում ներկա գտնվող երաժիշտներին, սակայն վերջում նրանց հերթով ցտեսություն էր մաղթում, դրանով Մարիային հասկացնելով որ երեկույթը ավարտված է:

Ամեն ամառ Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց երեխաները այցելում էին Դանիա Մարիայի ծնողներին հյուր: Նրանց նաև միանում էին Անգլիայի և Հունաստանի թագավորական ընտանիքների ներկայացուցիչները: Ժամանակը անցնում էր շատ ուրախ:

Մարիա Ֆեոդորովնայի գերբը

Ալեքսանդրը III-ը, ի տարբերություն իր հոր ազատամետ քաղաքականությանը, սահամանել խիստ կարք ու կանոն, որին բոլորը պետք է ենթարկվեին: Նա սկսել էր պաշտել ռուս ազգը և քիչ կարևորություն տալ մյուս ազգերին: Ալեքսանդրը ինքն իրեն նույնպես վերաբերվում էր շատ խիստ: Ուտում և խմում էր շատ քիչ և երբեք չէր անում այն ինչ ցանկանում էր, այլ այն ինչ հարկավոր էր: Ընտանիքի անդամները հետևում էին նրա օրինակին:

Ալեքսանդրը սարսափում էր իր վրա հնարավոր մահափորձերից: Իր հոր մահվան վեցերորդ տարելիցի օրը՝ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցուց դուրս գալուց մի խումբ հեղափոխական երիտասարդներ պլանավորել էին նրա վրա ռումբ նետել, սակայն անվտանգության աշխատողները կարողացան նրանց պլանը տապալել և ձերբակալել երիտասարդներին: 1887 թվականին նրանց մահապատժի ենթարկեցին և կախեցին: Նրանց մեջ էր գտնվում Վլադիմիր Լենինի եղբայրը՝ Ալեքսանդր Ուլյանովը:

Մարիա Ֆեոդորովնան Ալեքսանդր -ը և նրանց հինգ երեխաները 1893 թվականին

Սակայն դա վերջին մահվան վտանգը չէր: 1888 թվականին թագավորական ընտանիքը գնացքի մեջ էին: Երբ նրանք նստած նախաճաշում էին գնացքը դուրս եկավ երկաթգծից և շուռ եկավ: Այն սլանում էր չափից դուրս արագ: Միջադեպից հետո Մարիա Ֆեոդորովնան և երեխաները սարսափի մեջ էին: Ալեքսանդրը կարողացած դժվարությամբ դուրս գալ շուռ եկած գնացքի տակից և սկսեց որոնել իր ընտանիքի անդամներին: Նա երկար ժամանակ գնացքի ծանր վագոնը վեր պահած կանգնել էր, որպեսզի երեխաները կարողանային տակից դուրս գալ: Բոլորը փրկվեցին սակայն միջադեպը ծանր հետևանք ունեցավ Ալեքսանդրի առողջական վիճակի վրա:

Մինչև 1894 թվականը Ալեքսանդր III-ը գնալով ավելի և ավելի էր թուլանում: Մարիա Ֆեոդորովնան գիտեր, որ իր ամուսնուն երկար ժամանակ չէր մնացել ապրելու: Ամբողջ ուշադրությունը սևեռած էր ապագա կայսր Նիկոլայի վրա, ով դեռ լիովին պատրաստ չէր պաշտոնը ստանձնելուն: Ալեքսանդրը գոհ չէր իր ավագ որդու բնավորությամբ և արտաքին տեսքից: Նա իր հորից շատ ավելի կարճահասակ էր և չուներ կառավարչի մտածելակերպ: Ալեքսանդրը մտահոգված էր կայսրության ապագայով, քանի որ իր առողջական վիճակի ծանրանալու պատճառով շատ ժամանակ չէր ունեցել Նիկոլային կառավարչական գիտելիքներ տալու: Մարիա Ֆեոդորովնան նույնպես մտահոգված էր: Բացի դրանից Նիկոլայը արդեն մի քանի տարի սիրահարված էր գերմանացի իշխանուհի Հես-Կասելյան Ալիքսին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ: Մարիա Ֆեոդորովնան և Ալեքսանդր -ը դեմ էին այդ միությանը քանի որ ունեին հակագերմանական հայացքներ և չէին հավանում Ալիքսի ամաչկոտ և ինքնամփոփ բնավորությունը: