«Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50. Տող 50.


=== Նշանադրությունները և ամուսնությունը ===
=== Նշանադրությունները և ամուսնությունը ===
[[Dosya:Dagmar 1864.jpg|thumb|right|200px|Դագմարը 1864 թվականին]]
[[File:Dagmar 1864.jpg|thumb|right|200px|Դագմարը 1864 թվականին]]
[[File:Nixa_%C3%A9s_Dagmar.jpg|thumb|left|200px|Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը]]
[[File:Nixa_%C3%A9s_Dagmar.jpg|thumb|left|200px|Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը]]
[[File:Tsarevich_Alexander_Alexandrovich_of_Russia_and_Princess_Dagmar_of_Denmark.jpg|thumb|right|200px|Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը]]
[[File:Tsarevich_Alexander_Alexandrovich_of_Russia_and_Princess_Dagmar_of_Denmark.jpg|thumb|right|200px|Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը]]

15:26, 14 Մայիսի 2016-ի տարբերակ

Մարիա Ֆեոդորովնա
Мария Фёдоровна (Мария София Фредерика Дагмар)
Մարիա Ֆեոդորովնա
Ռուսաստանի կայսրության կայսրուհի
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ, ազնվական, նկարչուհի և բուժքույր
Ազգություն Ռուս
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր 1847 նոյեմբերի 26
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Վախճանի օր 10|13
Վախճանի վայր Կլամպենբորգ, Դանիա Դանիա
Թաղված Սուրբ Պողոս և Պետրոս Եկեղեցի
Դինաստիա Ռոմանովներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմար
Հայր Կրիստիան IX
Մայր Հես-Կասելյան Լուիզա
Ամուսին Ալեքսանդր III
Զավակներ Նիկոլայ II
Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա
Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ
Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան, Լուիզայի շքանշան, Թանկարժեք թագի շքանշան, Թերեզայի շքանշան և Order of Saint Isabel

Մարիա Ֆեոդորովնան (ռուսերեն` Мария Фёдоровна) դանիացի արքայադուստր էր, ով ամուսնանալով ռուս կայսր Ալեքսանդր III-ի հետ դարձավ Ռուսաստանի Կայսրության կայսրուհի: Ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26 և մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 13-ին: Նրա որդին վերջին ցար Նիկոլայ II-ն էր:


Կյանքը

Առաջին տարիներ

Արքայադուստր Դագմարը (ձախից), արքայածն Վիլհելմը, Կրիստիան IX-ը և արքայադուստ Ալեքսանդրան

Մարիա Սոֆիա Ֆրեդերիկա Դագմարը ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 26-ին Կոպենհագենի Դեղին Պալատում: Նրա ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը (այն ժամանակ դեռ արքայազն) և թագուհի Հես-Կասելյան Լուիզան էին: Դաստիարակվել է բողոքական եկեղեցու սկզբունքներով: Նա առավել հայտնի էր Դագմար անունով, իսկ մտերիմները նրան դիմում էին Միննի փաղաքշական անունով: 1863 թվականին Դագմարի հայրը դարձավ Դանիայի թագավորը: Բացի Դագմարից նա ուներ ևս հինգ երեխա, ովքեր իրենց հետագա ամուսնություններով կապեր հաստատեցին Դանիայի և եվրոպական մի շարք կարևոր թագավորական ընտանիքիների հետ՝ Անգլիա, Ռուսատանի Կայսրություն, Հունաստան և այլն, թագավոր Կրիստիանի IX-ին տալով "Եվրոպայի սկեսար" հումորական մականունը: Դագմարը մեծացել և հասունացել է ամուր և համերաշխ ընտանիքում և շատ կապված է եղել իր քույրերի հետ:

Նշանադրությունները և ամուսնությունը

Դագմարը 1864 թվականին
Դագմարը և Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը
Դագմարը և Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը

Ռուս կայսր Ալեքսանդր II-ը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի գահին հավակնող իր որդին՝ Մեծ Իշխան Նիկոլայ Ալեքսանդրովիչը, ամուսնանար եվրոպացի արքայադստեր հետ՝ այլ ոչ թե ռուս: 1864 թվականին Նիկոլայը մեկնեց Դանիա, որտեղ կատարվեց նրա և Դագմարի նշանադրությունը, սակայն 1865 թվականի ապրիլին նա վախճանվեց մինինգիտից: Մահից առաջ նա ցանկություն հայտնեց, որպեսզի Դագմարը ամուսնանա իր կրտսեր եղբոր Ալեքսանդրի հետ: Դագմարի վրա հատ մեծ ազդեցություն էր ունեցել իր սիրելիի մահը և իր հայրենի պալատ վերադառնալուց հետո ընտանիքի անդամները մտահոգված էին նրա առողջության համար: Դագմարը շատ էր կապվել ռուսների հետ և շատ էր հավանել այդ ընդարձակ և մեծ երկիրը, որը կարող էր դառնալ իրենը: Ալեքսանդր II-ը նրան նամակ գրեց հայտնելով, որ Դագմարը կարող էր իրեն համարել ընտանիքի անդամ: 1866 թվականին Ալեքսանդր III-ը, ով պետք է հետագայում ստանձներ կայսրի կոչումը, այցելեց Դագմարին: Իր սենյակում նկարներ նայելու ժամանակ Ալեքսանդրը խնդրեց Դագմարի ձեռքը և նա համաձայնեց:

Դագմարը լքեց իր հայրենի Դանիան 1866 թվականի սեպտեմբերի մեկին: Մեծ ամբոխ էր հավաքվել իրենց սիրելի արքայադստերը հրաժեշտ տալու նպատակով: Ամբոխի մեջ էր գտնվում նաև Հանս Քրիստիան Անդերսենը, ում հաճախ հրավիրում էին պալատ Դագմարին և նրա քույրերին հեքիաթներ պատմելու: Անդերսենը անձամբ ցտեսություն ասեց Դագմարին, բռնելով նրա ձեռքը, այնուհետև իր հիշուղությունների մեջ նա գրեց, որ Դագմարը հուզված էր և աչքերը լի էին արցունքով: Նա մտահոգված էր, թե ինչպես իր սիրելի Դագմարին կվերաբերվեին Ռուսաստանում, քանի որ մարդիկ, լեզուն և հավատքը տարբեր էին:

Ռուսաստանում կայսերական ընտանիքը շատ ջերմ ընդունեց Դագմարին: Նա ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու հավատքը և ստացավ Մարիա Ֆեոդորովնա անունը: Մարիա Ֆեոդորովնան շատ բարի էր և շատ էր սիրում ռուս ժողովրդին: Նա արագ սովորեց ռուսերեն լեզուն: Քաղաքականությանը նա չէր խառնվում և նախընտրում էր իր ժամանակը անցկացնել իր ընտանիքի հետ: Կազմակերպում էր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ: Նա նաև ուներ հակագերմանական հայացքներ, քանի որ Դանիայի որոշ տարածքներ գտնվում էին Գերմանիայի հսկողության տակ: Ռուս ժողովուրդը նույնպես շատ էր սիրում նոր իշխանուհուն:

Ամուսնությունը

Մարիա Ֆեոդորովնա

Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ 1866 թվականի նոյեմբերի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային Պալատում: Ներկա էին տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Մարիա Ֆեոդորովնայի ծնողները չէին կարողացել ներկայանալ ֆինանսական դժվարությունների պատճառով և ընտանիքից ներկա էր Մարիայի եղբայրը՝ արքայազն Ֆրեդերիկը:

Հարսանեկան արարողությունից հետո Մարիան և Մեծ Իշխան Ալեքսանդրը տեղափոխվեցին Անիչկովի պալատ, որտեղ նրանք ապրեցին հետագա 15 տարիները: Ամառները նրանք անց էին կացնում Ղրիմի Լիվադիայի պալատում և Դանիայում:

Երեխաները

Մարիա Ֆեոդորովնան հայտնի էր իր բարությամբ: Նրա առաջին երեխան՝ ապագա կայսր Նիկոլայ II-ը ծնվեց 1868 թվականի մայիսի 18-ին: Նրա և Ալեքսանդր III-ի երկրորդ զավակը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը ծնվեց 1869 թվականին, բայց մահացավ վաղ հասակում մինինգիտ հիվանդությունից: Այնուհետև ծնվեցին ևս չորս երեխաներ՝ Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչ (1871 թ), Մեծ Իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնա (1875 թ), Մեծ Իշխան Միխաիլ Ալեքսանդրովիչ (1878 թ) և Մեծ Իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնա (1882 թ):

Մարիա Ֆեոդորովնան շատ մոտ էր իր որդիների հետ և համեմատաբար քիչ կապված էր իր դստրերին: Նա պաշտում էր իր ավագ որդուն` Նիկոլային, ում հետ շատ կապնված էր և կիսում էին իր գաղտնիքները: Ալեքսանդր III-ի ընտանիքը շատ ամուր էր: Նրանք վարում էին համեմատաբար համեստ ապրելակերպ: Մարիա Ֆեոդորովնան իր ձեռքով ուտեստներ էր պատրաստում և հյուրասիրում իր ամուսնուն և երեխաներին: