«Սարդակերպեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 14. Տող 14.
| genus =
| genus =
| species =
| species =
| latin = ''Arachnoidea''
| author =
| author =
| children name=
| children name=

18:21, 13 Մայիսի 2016-ի տարբերակ

Սարդակերպեր
Սարդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Chelicerata
Դաս Սարդակերպեր
Լատիներեն անվանում
Arachnida


Սարդակերպեր (լատին․՝ Arachnida), Հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհարներ, սարդեր, տզեր և այլն։

Նկարագիր

Կառուցվածք

Չափերը 0,1-170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։

Շնչառական համակարգ

Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։

Զգայարաններ

Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։

Բազմացում

Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հազար տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։

Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։