«Իվան Խարիտոնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ | Անուն = Իվան Խարիտոնով | Բնագիր անուն = Иван Михайлович Харитонов | պա...»:
(Տարբերություն չկա)

17:15, 13 Մայիսի 2016-ի տարբերակ

Իվան Խարիտոնով
 
Մասնագիտություն՝ շեֆ խոհարար և խոհարար
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 2 (14), 1870
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 17, 1918(1918-07-17) (48 տարեկան)
Վախճանի վայր Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
 
Պարգևներ


Իվան Խարիտոնովը (ռուսերեն`Ива́н Миха́йлович Харито́нов) ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի պալատական խոհարարներից էր: Ծնվել է 1870 թվականին և սպանվել կայսրի ընտանիքի հետ միասին Եկատերինբուրգում, 1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը: Խարիտոնովը Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի տնային կալանքի ժամանակ կամավոր մնացել է նրանց հետ և հոգեբանական օգնություն է ցուցաբերել դժվարին պահերին: Դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը:

Կյանքը

Իվան Խարիտոնովը Միխաիլ Խարիտոնովի որդին էր: Վաղ մանկությունից որբ մնացած տղան կարողացել է ստանալ հիանալի կրթություն: Ստացել է բազմաթիվ կոչումներ և մեդալներ և ստանձնել է պալատական խոհարարի աշխատանքը, այնուհետև դարձել է պալատի գլխավոր խոհարարը: Իր մասնագիտությունը նա սովորել է Պարիզում: 1888 թվականին ստացել է խոհարարական ամենաբարձր պարգևը: Ստացել է "պատվավոր քաղաքացու" կոչում:

Տնային կալանք և սպանություն

1917 թվականի հեղափոխության արդյունքում գահընկեց արված Նիկոլայ II-ը իր ընտանիքի հետ հայտնվեց տնային կալանքում: Սկզբում Ցարսկոյե Սելոյում, այնուհետև Տոբոլսկում և վերջում Եկատերինբուրգում տնային կալանքում ապրող Նիկոլայի հետ կամավոր գտնվում էին նաև Իվան Խարիտոնովը, բժիշկ Եվգենի Բոտկինը, սպասուհի Աննա Դեմիդովան և սպասավոր Ալեքսեյ Տրուպը: Նրանց բոլորին հնարավորություն էր տրվել հեռանալ, սակայն նրանք իրենց պարտք էին համարում մնալ ընտանիքի հետ:

Խարիտոնովը կայսրի աղջիկներին սովորեցնում էր հաց թխել և ճաշեր պատրաստել, զբաղեցնում էր հիվանդ Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովին և էմոցիոնալ օգնություն էր ցուցաբերում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքին:

Նիկոլայ II-ի ընտանիքը սպանվեց բոլշևիկների կողմից 1918 թվականի հուլիսի 16-17 գիշերը: Նրանց հետ մահացան նաև բոլոր չորս աշխատողները: 1978 թվականին հայնաբերված մարմնի մնացորդները հաստատվեցին որպես մահացածներինը և թաղվեցին մեծ շուքով Սանկտ-Պետերբուգրի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում: Իվան Խարիտոնովը դասվել է ռուս սրբերի շարքը:

Արտաքին հղումներ