«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|it}}
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Ճարտարապետություն-անավարտ}} oգտվելով ԱՎԲ
Տող 14. Տող 14.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


{{Ճարտարապետություն-անավարտ}}
{{Եվրոպայի ճարտարապետություն}}
{{Եվրոպայի ճարտարապետություն}}



11:00, 11 Մայիսի 2016-ի տարբերակ

Մարիա Լաախ աբատություն, Գերմանիա
Թումի վանական եկեղեցին, Լեհաստան
Լեսայի աբատություն, Նորմանդիա, Ֆրանսիա

Ռոմանական ճարտարապետությունը միջնադարյան Եվրոպայի ճարտարապետություն է՝ իրեն բնորոշ կիսաշրջանակաձև կամարներով։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է Գոթական ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև Նորմանական ճարտարապետություն։

Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։

Այդ ժամանակընթացքում բավականին շատ ամրոցներ կառուցվեցին, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող։[1] Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել։ Այս երևույթն ահագին տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում։

Կենդանի մնացած ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։

Ծանոթագրություններ

  1. Bannister Fletcher, A History of Architecture on the Comparative Method’’.