«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (26) oգտվելով ԱՎԲ
ինքնահղում էր
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Խենթ.jpg|մինի|300px|Խենթի արձանը Արագյուղում]]
[[Պատկեր:Խենթ.jpg|մինի|300px|Խենթի արձանը Արագյուղում]]
'''Խենթ''' (իսկական անունը՝ '''[[Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան]]''', [[1851]] թ. [[մայիսի 10]], [[Ապարան]]ի գավառամաս, Արագյուղ - [[1911]] թ., [[Վաղարշապատ]]), ռուսական բանակի [[գնդապետ]], ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը:
'''Խենթ''' (իսկական անունը՝ ''Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան'', [[1851]] թ. [[մայիսի 10]], [[Ապարան]]ի գավառամաս, Արագյուղ - [[1911]] թ., [[Վաղարշապատ]]), ռուսական բանակի [[գնդապետ]], ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը:


==Կրթություն==
==Կրթություն==

08:33, 10 Մայիսի 2016-ի տարբերակ

Խենթի արձանը Արագյուղում

Խենթ (իսկական անունը՝ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան, 1851 թ. մայիսի 10, Ապարանի գավառամաս, Արագյուղ - 1911 թ., Վաղարշապատ), ռուսական բանակի գնդապետ, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը:

Կրթություն

Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին:

Մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին

Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի: Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ:

Ծառայությունը ռուսական բանակում

Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման: Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում: Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան:

Գործունեություն

Խենթի գերեզմանը Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցու բակում

1903-1906 թվականներին եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ: Իր անձնական միջոցներով 1890 թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել: 1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ:

Զավակները

Առաջին կնոջից Աննա Տեր-Թադևոսյանից (ամուսնացել է 1870 թվականին), ունեցել է Եղիսաբեթ աղջկան (ծն. 1874 թվականի նոյեմբերի 12-ին), Արսեն Տեր-Պողոսյան (ծն. 1875 թ-ի մայիսի 19-ին) (Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից), Արտաշ (ծն. 1877 թվականի հունիսի 12-ին) և Վասակ Տեր-Պողոսյանը (ծն.1878 թին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան: Մահացել է Էջմիածնում 1911 թվականի ամռանը: Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, Աշտարակի ու Ապարանի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը: Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ: Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը: Հետագայում Ամենայն Հայոց Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի): Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ: Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում 1974 թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի Խենթի կիսանդրին: Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես Արագյուղցի, քանդակագործ Հովսեփ Մարգարյանը:

Պարգևներ

Պարգևատրել է Սուրբ Գեորգիի չորս խաչով, Սուրբ Աննայի շքանշանով և մեդալներով:

Գրականություն

  • Րաֆֆի, Խենթը (առաջին հրատարակություն): Շուշի, 1881 թ., 400 էջ: Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն՝ 7, վրացերեն՝ 2, մոլդավերեն՝ 1, այլ օտար լեզուներով՝ 6 հրատարակություն:
  • Տիգրան Հայազն, Խենթերը: Երևան, 2009 թ., էջ 26-28: