«Փիլիպոս Ա Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն
չ +{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/) |
||
Տող 32. | Տող 32. | ||
*Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։ |
*Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։ |
||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [ |
* [https://www.youtube.com/watch?v=wheILA-FXIM Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի կողմից Պարսկահայոց տրված կոնդակը (1641 թ. հոկտեմբեր 28)։] |
||
{{կաթողիկոսներ}} |
{{կաթողիկոսներ}} |
00:59, 5 Մայիսի 2016-ի տարբերակ
Փիլիպոս Ա Աղբակեցի | |
---|---|
Ծնվել է | 1500-ականներ |
Մահացել է | մարտի 25, 1655 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Pilippos I Aghbaketsi Վիքիպահեստում |
Փիլիպոս Ա Աղբակեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս (1633-1655 թթ)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսին, վերջինիս կտակի համաձայն։ Նրա մասին բազում գովաբանական խոսքեր է գրում Առաքել Դավրիժեցի պատմագիրը։
Կենսագրություն
Ծնվել է 1593 թ. Աղբակ գավառի Էրնկան գյուղում։ 1630 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի` Մովսես Գ Տաթևացու գործակիցը։ Իր հայրապետության տարիներին շարունակել է Մովսես կաթողիկոսի լուսավորական, նորոգչական, շինարարական գործերը։ Մայր Աթոռի բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին։ Քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը։ Գրեթե ամբողջովին վերակառուցում է Սբ. Հռիփսիմեի և Սբ. Գայանեի տաճարները։
1637 թ. գնալով Սպահան քաղաքը, բերում է Լուսավորչի Սուրբ Աջը, որ Շահ Աբաս Մեծը տարել էր Սուրբ Աթոռի 12 քարերի հետ միասին։ 1651 թ. գնալով Երուսաղեմ, այնտեղ կանգնեցնում է Սբ. Հակոբի Ավագ խորանը, ինչպես նաև գույնզգույն քարերով սալապատում եկեղեցու հատակը։ Գալով Պոլիս` ազատում է եկեղեցիներն իրենց պարտքերից, որոնք առաջացել էին պատրիարքների` միմյանց միջև ծագած հակառակություններից։
1653 թ. վերադառնալով Մայր Աթոռ սկսում է արևմտյան կողմի մեծ զանգակատան շինարարությունը` մինչ սյուների ներքին կամարները, իսկ մնացյալը շարունակում է նրան հաջորդող Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այս առումով արձանագրություն է փորագրված Մայր տաճարի արևմտյան դռան վերին հատվածում։
Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ազգաշնորհ գործերից է նաև Արագած լեռից Օշական գետը ջուր անցկացնելը, Սևանի ծովակից Զանգու գետի ջրի ավելացումը, որոնք իրականացնում է խոշոր դրամական ծախսեր ներդնելով։
Վախճանվել է 1655 թ. և ամփոփվել Սբ. Հռիփսիմեի տաճարի հյուսիսային խորանում։
Նախորդող՝ Մովսես Գ Տաթևացի |
Կաթողիկոս 1633–1655 |
Հաջորդող՝ Հակոբ Դ Ջուղայեցի |
Գրականություն
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990:
- Սիմէօն Կաթուղիկոս Երեւանցի, Ջամբռ, Գիրք,որ կոչի յիշատակարան արձանացուցիչ, հայելի եւ պարունակող բնաւից որպիսութեանց Սրբոյ Աթոռոյս,եւ իւրոց շրջակայից վանօրէիցն, Վաղարշապատ, 1873։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Եր., 2003։
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Եր., 1990։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002։
- Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Ս. Էջմիածին, 1996։