«Նինա Բերբերովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է [[1901]] թվականի [[հուլիսի 26]]-ի [[Սանկտ Պետերբուրգ]]ում։ Նրա հայրը ծագում էր [[Եկատերինա II]] ժամանակ [[Ղրիմ]]ից [[Նոր Նախիջևան]] գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ում, ապա [[1919]] թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է [[Դոնի Ռոստով]] և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ [[1920]] թվականին վերադարձել է [[Սանկտ Պետերբուրգ]]։ [[1922]] թվականի հունիսին ամուսնու՝ [[Վլադիսլավ Խոդասևիչ]]ի հետ գաղթում է [[Խորհրդային Միություն]]ից։ Որոշ ժամանակ բնակվել է [[Գերմանիա]]յում, [[Չեխոսլովակիա]]յում, [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում։ [[1950]] թվականին Բերբերովան [[Ֆրանսիա]]յից մեկնում և մշտական բնակություն է հաստատում [[ԱՄՆ]]-ում։ Նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Յելի, Պրինստոնի, Կոլումբիայի և այլ համալսարաններում։
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է [[1901]] թվականի [[հուլիսի 26]]-ի [[Սանկտ Պետերբուրգ]]ում։ Նրա հայրը ծագում էր [[Եկատերինա II]] ժամանակ [[Ղրիմ]]ից [[Նոր Նախիջևան]] գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ում, ապա [[1919]] թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է [[Դոնի Ռոստով]] և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ [[1920]] թվականին վերադարձել է [[Սանկտ Պետերբուրգ]]։
[[Պատկեր:Hodasevich Berberova.jpg|thumb|left|160px|Նինա Բերբերովան ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ [[Սորենտո]]ում,[1924թ.]]
[[1922]] թվականի հունիսին ամուսնու՝ [[Վլադիսլավ Խոդասևիչ]]ի հետ գաղթում է [[Խորհրդային Միություն]]ից։ Որոշ ժամանակ բնակվել է [[Գերմանիա]]յում, [[Չեխոսլովակիա]]յում, [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում։ [[1950]] թվականին Բերբերովան [[Ֆրանսիա]]յից մեկնում և մշտական բնակություն է հաստատում [[ԱՄՆ]]-ում։ Նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Յելի, Պրինստոնի, Կոլումբիայի և այլ համալսարաններում։


== Ստեղծագործություններ ==
== Ստեղծագործություններ ==

22:52, 4 Մայիսի 2016-ի տարբերակ

Նինա Նիկոլաևնա Բերբերովա
Нина Николаевна Берберова
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1901[1][2] կամ օգոստոսի 8, 1901(1901-08-08)[3][4][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1993(1993-09-26)[1][6][7][…] (92 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, քննադատ, հրապարակախոս և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  ԱՄՆ և  Ռուսաստան
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան և Եյլի համալսարան
 Nina Berberova Վիքիպահեստում

Նինա Նիկոլաևնա Բերբերովա (ռուս.՝ Ни́на Никола́евна Бербе́рова, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1993, Ֆիլադելֆիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ռուս գրող, գրականագետ։

Կենսագրություն

Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է 1901 թվականի հուլիսի 26Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ծագում էր Եկատերինա II ժամանակ Ղրիմից Նոր Նախիջևան գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում, ապա 1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1920 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։

Նինա Բերբերովան ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ Սորենտոում,[1924թ.

1922 թվականի հունիսին ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ գաղթում է Խորհրդային Միությունից։ Որոշ ժամանակ բնակվել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1950 թվականին Բերբերովան Ֆրանսիայից մեկնում և մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում։ Նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Յելի, Պրինստոնի, Կոլումբիայի և այլ համալսարաններում։

Ստեղծագործություններ

  • 1930 - «Վերջինները և առաջինները. վեպ գաղթական կյանքից» (Последние и первые. Роман из эмигрантской жизни.),
  • 1932 - «Տիրակալուհին» (Повелительница.),
  • 1935 - «Համանվագակցուհին» (Аккомпаниаторша.),
  • 1936 - «Չայկովսկիյ. Մի կյանքի պատմություն» (Чайковский. История одинокой жизни.),
  • 1938 - «Բորոդին» (Бородин),
  • 1938 - «Առանց մայրամուտի» (Без заката),
  • 1947 - «Ալեքսանդր Բլոկը և նրա ժամանակը» (Александр Блок и его время.),
  • 1949 - «Ճակատագրի թեթևացում» (Облегчение участи.),
  • 1949 - «Կրավչենկոյի գործը։ Գործի ընթացքը» (Дело Кравченко. История процесса.),
  • 1958 - «Շլիմանի հիշատակին» (Памяти Шлимана.),
  • 1972 - «Իմ շեղագրումը։ Ինքնակենսագրություն» (Курсив мой. Автобиография),
  • 1981 - «Երկաթե կինը. կենսագրություն» (Железная женщина. Биография.),
  • 1921 - 1983 - Բանաստեղծություններ,
  • 1986 - «Մարդիկ և սուտը. XX դարի ռուս մասոնները» ( Люди и ложи: Русские масоны XX столетия.),
  • 1998 - «Անհայտ Բերբերովան» (Неизвестная Берберова.),
  • 2002 - «Ռուսական Փարիզից» (Из «русского Парижа».)։

Գրականություն

  • Русское зарубежье. Золотая книга эмиграции. Первая треть XX века. Энциклопедический биографический словарь. — Москва, 1997.
  • Русские писатели и поэты. Краткий биографический словарь. — Москва, 2000.

Ծանոթագրություններ