«Ֆրեդերիկ Ֆեյդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 8թ → 8 թ oգտվելով ԱՎԲ
Տող 19. Տող 19.
== Երկեր ==
== Երկեր ==
* Հեթում պատմիչ, հեղինալ «Ծաղիկ պատմութեանց» Արևելյան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
* Հեթում պատմիչ, հեղինալ «Ծաղիկ պատմութեանց» Արևելյան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
* La corcidie et la satire en Arménie։ Baronian et Odi in, Venise, 1960;
* La comedie et la satire en Arménie։ Baronian et Odian, Venise, 1960;
* L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967
* L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967



16:00, 4 Մայիսի 2016-ի տարբերակ

Ֆրեդերիկ Ֆեյդի
ֆր.՝ Frédéric Feydit
Ծնվել էապրիլի 15, 1908(1908-04-15)[1]
ԾննդավայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[2]
Մահացել էմայիսի 11, 1991(1991-05-11)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան և հայագետ
ԱշխատավայրԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններQ15639454?

Ֆրեդերիկ Արման Ֆեյդի (ապրիլի 15, 1908, Փարիզ - մայիսի 11, 1991), ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), Փարիզի Արևելյան լեզուների բարձրագույն ուսումնարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալում։ 1931-33 թթ. սովորել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ աշակերտելով Ֆ. Մակչերին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ. Մարիեսին, Բարձրագույն ուսմանց դպրոցում՝ Անտուան Մեյեին։ 1941 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ 1930-ական թթ. ֆրանսերեն է դասավանդել Սևրի և Վենետիկի Մխիթարյան դպրոցներում։ 1935 թվականին արժանացել է Սուրբ Ղազարի Կաճառի անդամության աստիճանին։ 1941 թվականին Ֆրեդերիկ Ֆեյդին ընդունվել է Գիտականհետազոտությունների ազգային կենտրոն, ուր նա շարունակել է իր հայագիտական հետազոտությունները և 1948 թվականին հրապարակել «Հայերեն լեզվի ձեռնարկ. Արևմտահայերեն» գիրքը, զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով (հայոց լեզու, գրականություն, պատմություն)։ 1944 թվականին նա դարձել է Լեզվաբանների և Ասիական հետազոտությունների ընկերությունների անդամ։ 1949-77 թթ. եղել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի և Սորբոնի համալսարանի արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչը։ Տիրապետել է գրական արևմտահայերենին։ 1970-1980 թվականներին նա կատարել է Սևրի Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրենի պարտականությունները։ 1973 թվականին պաշտպանել է բանասիրության և հասարակական գիտությունների գծով դոկտորական ավարտաճառ։

Աշխատություններ

Ֆրեդերիկ Ֆեյդիի գիտական ժառանգությունը բաղկացած է վեց գրքից և շուրջ քառասուն հոդվածից։

1964 թվականին Փարիզում հրատարակվել է հայ ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» թարգմանությունը, որը նա կատարել է Հովսեփ Օրբելու համահավաք խմբագրությունից և բազմաթիվ հղումներով լուսաբանել այդ ստեղծագործության հիմնական տարբերակները։

1935 թվականին լույս է տեսել Ֆեյդիի «Հայոց լեզվի քերականություն, արևմտյան խոսվածք», 1948 թվականին «Հայոց լեզվի ձեռնարկ (արդի արևմտահայերեն)» աշխատությունները։ Հետազոտություններ է կատարել հայոց լեզվի պատմության բնագավառում՝ «Դասական հայերենի բայական համակարգը» (1969), «Դասական հայերենի հոլովական համակարգը» (1976)։ 1986 թվականին հրատարակվել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» աշխատությունը։

Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է հայերենի բարբառներին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում Հայաստանում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։

Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև Հակոբ Պարոնյանի և Երվանդ Օտյանի երգիծանքի հարցերին, Դանիել Վարուժանի, Արշակ Չոպանյանի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։

Երկեր

  • Հեթում պատմիչ, հեղինալ «Ծաղիկ պատմութեանց» Արևելյան Աշխարհի» գրքին, «Անահիտ», Փարիզ, 1939
  • La comedie et la satire en Arménie։ Baronian et Odian, Venise, 1960;
  • L'état de la langue arménienne au Vе siècle, Venise, 1967

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Fichier des personnes décédées
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրեդերիկ Ֆեյդի հոդվածին

Աղբյուրներ

  • Ֆրանսերենից թարգմանել է Ա. Բոզոյանը «Հարգանքի տուրք Ֆրեդերիկ Ֆեյդիի (1908-1991) հիշատակին» (ՀԳԱ արտասահմանյան անդամ Ժան Պիեռ Մահե(Փարիզ)), պատմաբանասիրական հանդես №1, 1991, էջ 79-84