«Հունաստանի ազգային օպերա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 42. Տող 42.


== Ժամանակակից շրջան ==
== Ժամանակակից շրջան ==

Ազգային օպերան կրում է լայնածավալ միջոցառումների պատասխանատվություն` սկսած օպերային, բալետային ներկայացումներից, սիմֆոնիկ համերգներից և հատուկ երեխաների համար օպերային ու բալետային բեմականացումներից: Թատրոնը կազմակերպում է երաժշտության ազգային արխիվը, երաժշտական գրադարանները և Հունաստանի ազգային օպերայի սեփական թանգարանը, ցուցադրում է կոստյումներ, պարտիտուրաներ և թատրոնի ներկայացումների այլ պարագաներ: Թատերախումբը գաստրոլներ են տալիս ինչպես Հունաստանում, այնպես էլ արտերկրում:

Հունական ազգային օպերան իր բեմադրությունները ներկայացնում է երեք բեմերում.

* Օլիմպիա թատրոն, որի կենտրոնական բեմը կրում է [[Մարիա Կալաս]]ի անունը,
* Ակրոպոլ թատրոն, որն ունի ''Նոր բեմ'' և ''Մանկական բեմ'', հիմնականում ներկայացնում են օպերետներ և ներկայացումներ երեխաների համար,
* Պոեզիայի բեմ - փորձարարական թատերական ստուդիա:

Վերջերս [[Ստավրոս Նիարխոմոս]]ը հայտարարեց, որ կֆինանսավորի Հունական ազգային օպերայի նոր թատրոնի ինչպես նաև զբոսայգու կառուցումը [[Ֆալիրոն]] շրջանում<ref>[http://www.ekathimerini.com/4dcgi/news/content.asp?aid=76060 Niarchos Foundation backs cultural park plan] - «[[Катемерини]]»</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

14:14, 3 Մայիսի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 05:34:44 ֆորմատով

Հունաստանի ազգային օպերա
Պատկեր:Ethniki Lyriki Skini.JPG
Տեսակօպերային ընկերություն, կազմակերպություն և բալետի ընկերություն
Երկիր Հունաստան
Գտնվելու վայրըՀունաստան Աթենք
Հիմնադրման ամսաթիվ1939
Կայքwww.nationalopera.gr
 Greek National Opera Վիքիպահեստում

Հունաստանի ազգայի օպերա (հուն․՝ Εθνική Λυρική Σκηνή — Ազգային քնարական բեմ) — պետական թատրոն, որը գտնվում է Աթենքի Խարիլաոս Տրիկուպիսի փողոցի վրա: Թատրոնի ղեկավարումն իրագործում են անմիջականորեն Հունաստանի մշակույթի նախարարությունը, խնամակալների խորհուրդը և գեղարվեստական տնօրենը:

Адрес: Ακαδημίας 59-61, 10679 Αθήνα.

Հիմնադրման պատմություն

1880-ականների ավարտին առաջին հունական օպերան ներկայացվեց Աթենքի հին Բուկուրա թատրոնում: 1888-1890 թվականներին հունական օպերան ՄոցարտԻ, Դոնիցետիի օպերաներով գաստրոլներով հանդես էր գալիս աշխարհի այն շրջաններում, որտեղ ապրում էին բազմաթիվ հունական խմբեր, մասնավորապես Եգիպտոսում, Թուրքիայիում և Ռումինիայում:

1924 թվականին ԱՄՆ-ում գաստրոլներից և Հունաստանում ու արտերկրում վերջնականապես որպես նշանավոր մշակութային կազմակերպություն հաստատվելուց հետո, Հունաստանի կառավարությունը սկսեց սատարել թատրոնին: Արդեն 1939 թվականին պաշտոնապես հիմնվեց Հունաստանի ազգային օպերան Կոստիս Բեստիասի ղեկավարությամբ, իսկ 1944 թվականից օպերան գործում էր որպես ինքնավար կազմակերպություն իր այսօրվա տեսքով:

1982-1986 թվականների ընթացքում Ազգային օպերայի տնօրենների խորհրդի անդամ էր նշանավոր նորհունական արձակագիր Մենիս Կումանտարեասը[1]:

Երգչախումբ և բալետ

Հունական ազգային օպերայի երգչախումբը գոյություն ունի 1939 թվականից և կազմված է մասնագիտացված երգիչներից: Օպերայի հիմնական ռեպերտուարում ընդգրկվում են նաև հույն կոմպոզիտորների օպերետներ, օրատորիաներ և հոգևոր երաժշտական գործեր:

Ի լրացում ստանդարտ դասական և ռոմանտիկ ռեպերտուարին, որպես Հունասկան ազգային օպերայի այցեքարտ է համարվում ժամանակակից հունական պարը: Կառավարության հովանու ներքո այսօր բալետային տաթերախումբն ունի իր սեփական փորձերի ստուդիան: Բալետի զարգացման գործում հատկապես կարևոր ներդնում ունի ԽՍՀՄ պարուսույց, Տատյանա Մամակին:

Ժամանակակից շրջան

Ազգային օպերան կրում է լայնածավալ միջոցառումների պատասխանատվություն` սկսած օպերային, բալետային ներկայացումներից, սիմֆոնիկ համերգներից և հատուկ երեխաների համար օպերային ու բալետային բեմականացումներից: Թատրոնը կազմակերպում է երաժշտության ազգային արխիվը, երաժշտական գրադարանները և Հունաստանի ազգային օպերայի սեփական թանգարանը, ցուցադրում է կոստյումներ, պարտիտուրաներ և թատրոնի ներկայացումների այլ պարագաներ: Թատերախումբը գաստրոլներ են տալիս ինչպես Հունաստանում, այնպես էլ արտերկրում:

Հունական ազգային օպերան իր բեմադրությունները ներկայացնում է երեք բեմերում.

  • Օլիմպիա թատրոն, որի կենտրոնական բեմը կրում է Մարիա Կալասի անունը,
  • Ակրոպոլ թատրոն, որն ունի Նոր բեմ և Մանկական բեմ, հիմնականում ներկայացնում են օպերետներ և ներկայացումներ երեխաների համար,
  • Պոեզիայի բեմ - փորձարարական թատերական ստուդիա:

Վերջերս Ստավրոս Նիարխոմոսը հայտարարեց, որ կֆինանսավորի Հունական ազգային օպերայի նոր թատրոնի ինչպես նաև զբոսայգու կառուցումը Ֆալիրոն շրջանում[2]:

Ծանոթագրություններ