«Կիմի Ռայկկոնեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 18. | Տող 18. | ||
{{ՎՊԵ|Kimi Räikkönen}} |
{{ՎՊԵ|Kimi Räikkönen}} |
||
{{DEFAULTSORT:Ռայկկոնեն, Կիմի}} |
|||
[[Կատեգորիա:Ֆինն ավտոարշավորդներ]] |
[[Կատեգորիա:Ֆինն ավտոարշավորդներ]] |
05:33, 3 Մայիսի 2016-ի տարբերակ
Կիմի Ռայկկոնեն ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1979[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | ֆիններեն |
Մասնագիտություն | Ֆորմուլա 1 ավտոարշավորդ, rally driver և ավտոարշավորդ |
Ամուսին | Minttu Virtanen?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kimiraikkonen.com |
Kimi Räikkönen Վիքիպահեստում |
Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen, երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ` Ռեյկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ։ 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին)։ Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը։
Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում։ 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել։
Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում։ 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ։ Այս թմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն։
2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն։ Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում։ 2010 թվականին հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի` սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում։
2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թմում հանդես գալու վերաբերյալ։
«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ ունեցավ և ավարտեց մրցաշարը երրորդ հորիզոնականում։
2014 թվականից Ռայկկոնենը կրկին սկսեց հանդես գալ Ferarri-ում, որտեղ նրա թիմակիցն է աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն։
Հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիմի Ռայկկոնեն կատեգորիայում։ |
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Daily Mirror — Reach plc, 1903. — ISSN 0307-0204