«Աղեղ (զենք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 15. Տող 15.


== Գրականություն ==
== Գրականություն ==
Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,[[Երևան]], [[1941]] թվական։
* Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,[[Երևան]], [[1941]] թվական։
Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, [[1958]] թվական։ Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, [[1966]] թվական։
* Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, [[1958]] թվական։
* Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, [[1966]] թվական։


{{ՀՍՀ|հատոր=8|էջ=240}}
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=240}}

14:47, 1 Մայիսի 2016-ի տարբերակ

Աղեղ - սովորաբար 30-250 մետր (լայնալիճ աղեղով կրկնակի ավելի) հեռավորության վրա նետեր արձակելու համար նախատեսված ձեռքի նետող զենք։ Արդյունավետ խոցման հեռավորությունը կազմում է մինչև 200 մետր[1]։

Նետ ու աղեղի տեսակներ

Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դարերի, որոշ ժողովուրդներ՝ մինչև XX դարեր։ Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով։ Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով։

  • Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։

Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Նախնական նետերն ունեցել են ոսկրե, քարե, հետագայում՝ մետաղյա սլաքներ։

  • Նետ ու աղեղի պատյանը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն։

Միջին դարերում նետ ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հայկական լեռնաշխարհում նետ ու աղեղի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են վաղընջագույն ժամանակներից։ Նետ ու աղեղը պատկերված է Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ և այլն)։ Նետ ու աղեղի գործածման վերաբերյալ իրեղեն հնագույն ապացույցները Շենգավիթից ու Մոխրաբլուրից գտնված էնեոլիթյան դարաշրջանի ոսկրե ու քարե (հիմնականում՝ օբսիդիանից, կայծքարից) նետասլաքներն և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ի հայտ են եկել բրոնզե ու երկաթե նետասլաքներով լի կապարճներ։ Գտնված նետասլաքներն ունեն մի շարք տարատեսակներ (եռանկյունաձև-ճյուղավոր, եռանկյունաձև, տերևաձև, կոթավոր, անկոթ և այլն)։ Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ, Եղեգնաձորի հնադարյան անձավներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձե քառանիստ, սրածայր երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր), ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, զրահներ ծակելու և այլն)։ Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Հին հայկական ավանդությունը հայոց նախնի Հայկին անվանում է «աղեղնավոր որսորդ», «կորովաձիգ և հաստաղեղն» ռազմիկ, որն իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով մահացու խոցել է զրահավոր Բելին։ Նետ ու աղեղը եղել է ուրարտուական զինվորների հիմնական զենքերից մեկը։ Ըստ Վան քաղաքից գտնված սեպագիր մի արձանագրության, Արգիշտի Բ թագավորի նետը մրցություններից մեկի ժամանակ թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։ Մ․ թ․ ա․ V դարի հույն հեղինակ Քսենոփոնը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները։ Միջին դարերում նույնպես հայերը հռչակված են եղել, որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։ Հայաստանում նետ ու աղեղ է կոչվել նաև բուրդ կամ բամբակ գզելու աղեղը։

Ծանոթագրություններ

  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։

Գրականություն

  • Սամուելյան, Հին Հայաստանի մշակույթը, հատոր 2,Երևան, 1941 թվական։
  • Առաքելյան, Քաղաքները և արհեստները Հայաստանում, IX—XIII դարերում, հատոր 1, Երևան, 1958 թվական։
  • Եսայան, Հին Հայաստանի զենքն ու զրահը (III—I հազարամյակից մինչև մեր ժամանակները), Երևան, 1966 թվական։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 240