«Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 8»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 9. Տող 9.
|Նշանակություն =
|Նշանակություն =
|Տեսակ =
|Տեսակ =
|Հատում է =
|Հատում է = Արթինաջուր գետը
|Կառուցվել է =
|Կառուցվել է =
|Ճարտարապետ(ներ) =
|Ճարտարապետ(ներ) =

07:56, 28 Ապրիլի 2016-ի տարբերակ

Annie-Art/Ավազարկղ 8
ՏեղանքՀյուսիսային Արցախ
Հատում էԱրթինաջուր գետը
ԿառուցողՇամի Սաքի
Հիմնական թռիչքմիաթռիչք
Երկարություն10,70
Լայնություն4,90
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից7,25

Յանցի կամուրջ, գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի՝ 1988 թվականից հայաթափ Բանանց գյուղի հարավարևմտյան եզրին՝ Արթինաջուր գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 930 մ: Բանանցի Մեծ կամ Հին կամրջից հետո Յանցի կամուրջն իր նշանակությամբ 2-րդն էր: Միաթռիչք է, թաղը՝ կիսաշրջանաձև: Կամրջի հոսքընթաց ճակատին՝ կամարի կողպեք քարին, պատկերված է ձիու գլուխ, որը, ամենայն հավանականությամբ, տոհմական զինանշան է: 19-րդ դարում Յանցի կամուրջը նորոգել է Շամի Սաքին: Թռիչքի երկարությունը 10,70 մ է, անցուղու լայնությունը՝ 4,90 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 7,25 մ: Կառուցողական առանձնահատկությունները նման են 20-րդ դարի այլ կառույցներին: Կամրջի հոսքընդդեմ ճակատի կենտրոնում՝ կամարի գագաթին ագուցված սպիտակ մարմարե քարին, փորագրված է 1918 թվականին կատարված նորոգության մասին պատմող արձանագրությունը:

Աղբյուրներ

  1. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջներ, Երևան, 2009թ.