«Ֆթալաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Chaojoker տեղափոխեց էջը «Ֆթալաթթուներ»-ից «Ֆթալաթթու»: գործածական է նաև եզակի ձևը
+պատկեր
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Phthalic_acid.JPG|thumb|right|Ֆթալաթթվի բյուրեղներ]]
'''Ֆթալաթթուներ''', բենզոլերկ-կարբոնաթթուներ, արոմատիկ երկկարբոնաթթուներ՝ С<sub>6</sub>Н<sub>4</sub> (СОOH)<sub>2</sub>։
'''Ֆթալաթթուներ''', բենզոլերկ-կարբոնաթթուներ, արոմատիկ երկկարբոնաթթուներ՝ С<sub>6</sub>Н<sub>4</sub> (СОOH)<sub>2</sub>։



08:51, 27 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ֆթալաթթվի բյուրեղներ

Ֆթալաթթուներ, բենզոլերկ-կարբոնաթթուներ, արոմատիկ երկկարբոնաթթուներ՝ С6Н4 (СОOH)2։

Հայտնի են օրթո- (կամ պարզապես ֆթալաթթու), մետա- (իզոֆթալաթթու) և պարա- (տերեֆթաալաթթու) ֆթալաթթուներ։ Անգույն բյուրեղներ են, հալվում են համապատասխանաբար՝ 200 (քայքայումով), 348 և 425 °C-ում (փակ մազանոթում)։

Ֆթալաթթուներն ստացվում է կատալիզատորների ներկայությամբ՝ ծխացող H2ՏՕ4-ով կամ օդի Օ2-ով նավթալինի օքսիդացմամբ։ Աղերն ու եթերները կոչվում են ֆթալատներ։ Կիրառական նշանակություն ունեն С6Н4 (СОOH)2 տիպի էսթերները, որոնք դժվարաեռ հեղուկներ են, օգտագործվում են որպես պոլիմերների պլաստիֆիկատորներ, մանոմետրի հեղուկ, որոշները՝ ներկանյութերի արտադրության մեջ։

Կիրառվում են օրթո-ֆթալաթթուների պոլիէսթերային, օրինակ, գլիֆթալային (գլիցերինի հետ) և պենտաֆթալային (պենտաէրիտրիտի հետ) խեժերը։ Իզոֆթալաթթվի աղերն ու եթերները կոչվում են իզոֆթալատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։