«Թյուրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 91.176.201.19 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել XelgenBot մասնակցի վերջին տարբերակին։
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
Տող 40. Տող 40.
== Ծանոթարություն ==
== Ծանոթարություն ==


{{Ծանցանկ}}
<references/>


[[Կատեգորիա:Թյուրքեր]]
[[Կատեգորիա:Թյուրքեր]]

07:47, 21 Ապրիլի 2016-ի տարբերակ

Թյուրքալեզու ազգերի տարաբնակեցման քարտեզը
Բելուխա սարը (Ալթայ), որը համարվում է թյուրքերի ծննդավայրը

Թյուրքերը եվրասիական ազգերի խումբ են, որոնք ապրում են Եվրասիայի հյուսիսային, կենտրոնական և արևմտյան մասերում։ Նրանք խոսում են թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով[1]: Որոշ չափով դրանք ունեն մշակութային և պատմական ադաթներ։ Թյուրքեր տերմինը ներկայացնում է մեծ էթնոլեզվային խմբեր, օրինակ՝ ադրբեջանցիները, ղազախները, թաթարները, ղրղզները, թուրքերը, թուրքմենները, ուզբեկները, ույղուրները և այլ ազգեր։

Բոլոր թյուրքական լեզուները ծագում են Միջին Ասիայից։ Բայց ծագումից հետո թյուրքերը սկսեցին տարածվել գաղթման և նվաճման միջոցներով այլ ազգերի հողերին՝ այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, որտեղ գտնվում են ժամանակակից թուրքերը և ադրբեջանցիները, որոնց նախնիները քոչել են այստեղ Միջին Ասիայից և Ալթայից։ «Թյուրք» տերմինը կարող է վերաբերվել ցանկացած թյուրքին, սակայն թուրք տերմինը վերաբերվում է միայն ազգությամբ թուրքերին։

Թյուրքերի ավանդական զբաղմունքը եղել է և որոշ ազգերի մոտ դեռ գույություն ունի քոչվոր անասնապահությունը, իսկ որտեղ հողերը դրա համար լավ են՝ նրանք զբաղվում են հողագործությամբ։

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից թյուրքերը հին թյուրքերի ուղիղ ժառանգորդները չեն: Շատ թյուրքալեզու էթնոսներ, որոնք կոչվում են «թյուրքեր», դարեր առաջ կազմվել են թյուրքակական մշակույթի և լեզվի ազդեցությամբ Եվրասիայում այլ էթնոսների հետ խառնվելուց։ Պետք է հասկանալ, որ կան թյուրքեր և թյուրքական ազգեր (հին թյուրքերի ժառանգները) և կան թյուրքալեզու ազգեր, որոնք հին թյուրքերի իրական ժառանգները չեն, սակայն ընդունել են նրանց լեզուն և մշակույթը։

Պատկերսրահ

Այզելեք նաև

Ծանոթարություն

  1. Turkic people, Encyclopædia Britannica, Online Academic Edition, 2008