«Եղունգ»–ի խմբագրումների տարբերություն
չ GeoO տեղափոխեց էջը «Եղունգներ»-ից «Եղունգ» վերահղման վրայով: եզակի |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն| |
{{Արևմտահայերեն|Եղունգ (արեւմտահայերէն)}} |
||
[[Պատկեր:Fingernails1.JPG|մինի|Ձեռքի եղունգներ]] |
[[Պատկեր:Fingernails1.JPG|մինի|Ձեռքի եղունգներ]] |
||
[[Պատկեր:Toes.jpg|մինի|Ոտքերի եղունգներ]] |
[[Պատկեր:Toes.jpg|մինի|Ոտքերի եղունգներ]] |
11:59, 19 Ապրիլի 2016-ի տարբերակ
Եղունգներ, եղջերային թիթեղներ (ճանկերին հոմոլոգ)[1], որոնք գտնվում են պրիմատների մեծամասնության վերին և ստորին վերջույթների մատների ծայրերի արտաքին մակերեսին։ Եղունգները համարվում են էպիդերմիսի ածանցյալներ։ Օնիխոլոգիան հատուկ գիտություն է, որը զբաղվում է եղուգների վիճակի դիագնոստիկայով[2]։
Ֆունկցիաներ
Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է, որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։
Կառուցվածք
Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլ), կատարում է պաշտպանական դեր, թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Արմատի միայն մի փոքր հատվածն է դուրս մնում մահիկի տակից, այն սպիտակ կիսալուսնի տեսք ունի։ Եղունգի արմատը կոչվում է նաև մատրիցա։ Մատրիցան կազմված է էպիթելային բջիջներից և այստեղ տեղի է ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ, որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։
Հիմնականում եղունգի թիթեղը կազմված է կերատինից, որը նաև մաշկում գտնվող սպիտակուց է։ Մազերը նույնպես առաջանում են կերատինից։ Մազերում և եզունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ։ Առաջացնելով մոլեկուլների միջև կապեր ծծումբը ապահովում է կերատինի կարծրությունը։ Ծծումբի քանակը (ավելի կոնկրետ ծծումբ պարունակող սպիտակուցի՝ցիստեինի ) պայմանավորված է նաև ժառանգական գործոններով։ Որոշ մարդկանց օրգանիզմում ցիստեինի պարունակությունը բարձր է, ինչն էլ դարձնում է եղունգները ավելի ամուր։ Կերատինի շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Հենց այս շերտերն էլ ապահովում են եղունգի էլաստիկությունն ու փայլը։ Եղունգները կարող են կլանել ջուր և մեծացնել իրենց հաստությունը։ Դա է պատճառը, որ ջրի հետ հաճախ շփվող մարդկանց եղունգները դառնում են ավելի փափուկ ու հաստ։ Բացի ծծումբից եղունգը պարունակում է նաև այլ միկրոտարրեր․ կալցիում, քրոմ, ֆոսֆոր, սելեն և ցինկ։ Սրանց բացակայությունը առաջացնում է եղունգի հիվանդագին վիճակ։
Աճ
Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ Շաբաթվա ընթացքում ձեռքի եղունգները աճում են մոտավորապես 1-2 մմ, իսկ ոտքերինը՝ 0,25-1 մմ։ Եղունգի ամբողջական թարմացումը տեղի է ունենում կես տարվա ընթացքում։ Հումորալ փոփոխությունները (հասունացման շրջան, մենստրուացիոն շրջան, հղիություն, գարնանային շրջան) ազդում են եղունգների աճի արագության վրա։ Աճի արագությունը նվազում է չափազանց խիստ սննդակարգի (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների ցածր պարունակություն)և արյան շրջանառության ու նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։
Հետաքրքիր փաստեր
- Եղունգները աճում են ավելի արագ
- տղամարդկանցը կանանց համեմատությամբ
- ամռանը քան ձմռանը
- աշխատող ձեռքինը
- Եղունգը ամբողջությամբ փոխվում է 5 ամսվա ընթացքում
- Նորմայում եղունգը հարթ է, գույնը՝ բաց վարդագույն, ունի փայլ, հաստությունը 0,3 մմ
- Աշխատող ձեռքի եղունգները ավելի արագ են աճում, բայց այնքան էլ կոկիկ տեսք չունեն, ինչքան մյուս ձեռքինը։ Աջլիկների ձախ ձեռքի եղունգները կլինեն ավելի կոկիկ, քան աջինը։ Ձախլիկների մոտ ճիշտ հակառակը։
Ծանոթագրություններ
- ↑ Биологический энциклопедический словарь / Гиляров М. С., Баев А. А., Винберг Г. Г., Заварзин Г. А. и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 267.
- ↑ Ногтевая диагностика, ониходистрофия, онихология, цвет ногтей, поражение ногтевой платины, кератин | Редкие специалисты на interfax.by
Գրականություն
- Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.