«Քվեբեկ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 101. Տող 101.


=== 20-րդ և 21-րդ դարեր ===
=== 20-րդ և 21-րդ դարեր ===
[[Պատկեր:Château Frontenac 2.JPG|մինի|Ֆրոնտենակ ամրոց|250x250px]]
[[Պատկեր:Château Frontenac 2.JPG|մինի|[[Շատո Ֆրոնտենակ|Ֆրոնտենակ]] ամրոց|250x250px]]
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Քվեբեկում անց է կացվում երկու համաժողով։ Քվեբեկյան առաջին համաժողովը կայացել է [[1943]] թվականին [[Ֆրանկլին Ռուզվելտ]]ի (ԱՄՆ նախագահ), [[Ուինսթոն Չերչիլ]]ի (Բրիտանիայի վարչապետ), ՈՒիլյամ Քինգի (Կանադայի վարչապետ) և Տ. Սունի ([[Չինաստան]]ի արտգործնախարար) մասնակցությամբ։ Քվեբեկյան երկրորդ համաժողովը կայացել է [[1944]] թվականին. մասնակցել են Չերչիլը և Ռուզվելտը։ Համաժողովները կայացել են ամրոցի և հարևան Շատո-Ֆրոնտենակի շինություններում։ Այս խորհրդակցությունների ժամանակ են մշակվել նորմանդական վայրէջքի ծրագրերը։
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Քվեբեկում անց է կացվում երկու համաժողով։ Քվեբեկյան առաջին համաժողովը կայացել է [[1943]] թվականին [[Ֆրանկլին Ռուզվելտ]]ի (ԱՄՆ նախագահ), [[Ուինսթոն Չերչիլ]]ի (Բրիտանիայի վարչապետ), ՈՒիլյամ Քինգի (Կանադայի վարչապետ) և Տ. Սունի ([[Չինաստան]]ի արտգործնախարար) մասնակցությամբ։ Քվեբեկյան երկրորդ համաժողովը կայացել է [[1944]] թվականին. մասնակցել են Չերչիլը և Ռուզվելտը։ Համաժողովները կայացել են ամրոցի և հարևան Շատո-Ֆրոնտենակի շինություններում։ Այս խորհրդակցությունների ժամանակ են մշակվել նորմանդական վայրէջքի ծրագրերը։



10:59, 19 Ապրիլի 2016-ի տարբերակ

Քվեբեկ
Québec
Դրոշ Զինանշան


Don de Dieu feray valoir
Քաղաքի տեսարանը
ԵրկիրԿանադա Կանադա
ԵնթարկումԿանադա
ԵրկրամասՔվեբեկ
Ներքին բաժանումԼա Սիտե-Լիմուալու, Լե Ռիվյեր, Սենտ Ֆուա Սիյերի Կապ Ռուժ, Շառլբուրգ, Բոպոր և Լա Օտ Սեն Շառլ
ՂեկավարՌեժիս Լաբոմ
Հիմնադրված էհուլիսի 3, 1608[1] թ.
Մակերես485,18 կմ²
ԲԾՄ98±1 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն516․622 մարդ (2011) մարդ
Խտություն1041,2 մարդ կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ+1-418
Պաշտոնական կայքville.quebec.qc.ca
Քվեբեկ (քաղաք) (Կանադա)##
Քվեբեկ (քաղաք) (Կանադա)

Քվեբեկ (ֆր.՝ Québec, անգլ.՝ Quebec City), կանադական Քվեբեկ ֆրանսախոս նահանգի մայրաքաղաքը, նահանգի արևելյան մասի գլխավոր քաղաքային ագլոմերացիան։ Քաղաքում է գտնվում Քվեբեկի խորհրդարանը և նահանգի ղեկավար կազմը, չնայած քաղաքը զգալիորեն փոքր է Մոնրեալից։

2001 թվականից Քվեբեկը Կանադայի տնտեսապես ամենազարգացած քաղաքներից է Կալգարիից, Էդմոնտոնից, Սասկատունից հետո[2]։ Քաղաքում գրանցված է գործազրկության ամենացածր մակարդակը երկրում։ Քաղաքի տնտեսության զարգացած ճյուղերից են բիոտեխնոլոգիան, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, սննդի արդյունաբերությունը, ապահովագրությունը։ Քվեբեկը նաև կարևոր նավահանգիստ է. այն երկրում երրորդն է՝ ըստ բեռների քաշի։ Քաղաքը ամեն տարի ընդունում է մոտ 180.000 զբոսաշրջիկ և նավերի անձնակազմի մոտ 30.000 անդամ[3]։

2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 508.349 մարդ։ քաղաքը բաժանված է 6 շրջանների՝ Սիթե-Լիմուալյու, Ռիվյերս, Սեն-Ֆուա-Սիլերի-Կա-Ռուժ, Շառլեբուր, Բոպոր և Օտ-Սեն-Շառլ։ 2008 թվականին Քվեբեկը մեծ շուքով տոնեց հիմնադրման 400-ամյակը՝ ընդգծելով Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական քաղաքակրթության օրրան լինելը։

Քվեբեկը հայտնի է իր պատմական թաղամասով, թանգարանների մեծ թվով և մշակութային հաստատություններով։ Քաղաքն անվանում են «թատրոնների քաղաք»։

Պատմություն

«Քվեբեկ» անվան պատմություն

Քվեբեկ և Լևի քաղաքների միջև ընկած գետի նեղացումով էլ պայմանավորված է քաղաքի անվանումը։ Ալգոնկվինների լեզվով Kebec նշանակում է տեղ, ուր գետը նեղանում է։ Ուրիշ պակաս տարածված վարկածի համաձայն՝ Սամյուել դը Շամպլենը անունը փոխառել է հնդկացիներից, որոնք kebec բառով անվանում էին իրենց հողը։ Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքը պարզապես կրում է Kebik շրջանում ապրող բնիկների անունը[4]։

Երկար տարիներ քննարկվում էին քաղաքի անվան երկու տարբերեկներ ևս. Սամյուել դը Շամպլենը ուզում էր քաղաքին տալ «Լյուդովիկա» անունը՝ ի պատիվ Լյուդովիկոս 13-րդ արքայի։ Իսկ 1867 թվականին Կանադական կոնֆեդերացիայի ստեղծումից հետո քաղաքն ուզում էին անվանել «Ստադակոնա»՝ նահանգի անվան հետ չշփոթելու համար[5]։

Նախապատմություն

Քվեբեկի խորհրդարանը

Այն տեղը, ուր այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ։ 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի։ Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները։ Այսպիսով միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից[6]։

1534 թվականի մարտի 18-ին Ժակ Կարտիեն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը։ Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը։ Ժակ Կարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում։ Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ։ Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ։

Հետազոտողը և անձնակազմը հասան Գասպե ծոցին, ուր նրանց անակնկալ էր սպասում. նրանք հանդիպեցին ամերիկացի բնիկներին։ Կարտիեն հանդիպեց առաջնորդ Դոնակոնին։ Հարաբերություններ հաստատելուց հետո Կարտիեն իր հետ վերցրեց Դոնակոնի երկու որդիներին՝ իրենց ուղեկցելու նպատակով։ Քանի որ ամառը շուտ անցավ, Կարտիեն որոշեց վերադառնալ Ֆրանսիա, որ իր կատարած հետևությունները ներկայացնի արքային։ Դոնակոնի երկու որդիներին նույնպես տարավ Ֆրանսիա։

Կարտիեին թույլատրեցին անցկացնել երկրորդ գիտարշավը։ Կարտիեն իմացավ, որ կա տեղ, որտեղից սկսվում է մեծ գետ։ 1353 թվականին նա որոշեց գետով բարձրանալ։ Հետազոտողը գետն անվանեց Սուրբ Լավրենտիոս, սակայն գլխավոր նպատակը մնում էր գտնել Ասիա տանող ծովային նոր ճանապարհ։ Այդ ընթացքում տարածք են մտնում եվրոպական այլ տերությունների նավեր, որոնք առևտուր էին անում հնդկացիների հետ և ձկնորսությամբ զբաղվում։ 1541 թվականին Կարտիեն վերադառնոմ է հիմնական բնակություն հաստատելու նպատակով։ Մեկ տարի անց նա դադարեցրեց հիմնական բնակությունը ձմեռային դաժան պայմանների և համերկրացիների թշնամության պատճառով։

Ֆրանսիական տիրապետության շրջան

Սամյուել դե Շամպլեն
Քվեբեկը 1608 թվականին

Քվեբեկը հիմնադրել է ֆրանսիացի հետազոտող Սամյուել դը Շամպլենը 1608 թվականի հուլիսի 3-ին վաղուց լքված Ստադակոնա բնակավայրի տեղում։ «Ֆրանսիայի նոր հայր» մականունը ստացած Շամպլենը քաղաքը կառավարեց իր ողջ կյանքում։ Տեղանքը հարմար էր հիմնական գաղութ ստեղծելու համար։

1665 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 550 մարդ 70 տնով։ 1759 թվականի քաղաքն անցնում է անգլիացիներին, որոնց տիրապետության տակ գտնվում է մինչև 1763 թվականը։ Յոթամյա պատերազմի ժամանակ այստեղ երեք ճակատամարտ է տեղի ունենում. Բոպորտի ճակատամարտում հաղթում են ֆրանսիացիները (1759, հուլիսի 31), Աբրահամի հարթավայրի ճակատամարտում հաղթում են անգլիացիները (1759, սեպտեմբերի 13) և Սենտ-Ֆուի վերջնական ճակատամարտում հաղթում են ֆրանսիացիները (1760, ապրիլի 28)։ Ֆրանսիան զիջեց Նոր Ֆրանսիան, ինչպես նաև քաղաք Մեծ Բրիտանիայում։

Ֆրանսիական տիրապետության վերջին՝ 1763 թվականին, Քվեբեկը հակադրությունների քաղաք էր։ Քաղաքն աչքի էր ընկնում իր ճարտարապետությամբ, շինություններով, կեղտոտ փողոցներով, հարուստների քարե տներով և մերձքաղաքային խրճիթներով։ Չնայած մայրաքաղաքի կարգավիճակին՝ Քվեբեկը մնում էր գաղութային փոքր քաղաք՝ գյուղական միջավայրին սերտ կապված։ Բնակիչները փայտի, կաթնամթերքի առևտուր էին անում, ինչպես նաև քաղաքային երկու շուկաներում վաճառում էին Ֆրանսիայից ներմուծված ապրանք։

Բրիտանական կառավարման շրջան

Անկախության պատերազմի ժամանակ հեղափոխական զորքերը հարավային գաղութներից հարձակվում են բրիտանական կայազորի վրա՝ ցանկանալով «ազատագրել» Քվեբեկը։ Հարավի հեղափոխականների պարտությունը վերջ դրեց այն հավակնությանը, որ Քվեբեկի ժողովուրդները կմիանան անկախության պատերազմին, և բրիտանական այլ գաղութների հետ Կանադան կդառնա ԱՄՆ նահանգներից մեկը։ 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում էր մեկ անգամ ևս գրավել կանադական տարածքները, քաղաքը զերծ է մնում հարձակումից։ Ամերիկյան հաջորդ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Քվեբեկում 1820 թվականին սկսվում է ամրոցի կառուցումը։ Ամերիկացիներն անկախության պատերազմից հետո այլևս չեն հարձակվում Կանադայի վրա, բայց մինչև 1871 թվականը ամրոցում մնում է բրիտանական զորակայանը։ Այն մինչ օրս օգտագործվում է զինվորականների կողմից, նաև գրավում է զբոսաշրջիկներին։

1840 թվականին Կանադայի ձևավորումից հետո մայրաքաղաքի դերը կատարում էին Քինգսթոնը, Մոնրեալը, Տորոնտոն, Օտտավան և Քվեբեկը։

20-րդ և 21-րդ դարեր

Ֆրոնտենակ ամրոց

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քվեբեկում անց է կացվում երկու համաժողով։ Քվեբեկյան առաջին համաժողովը կայացել է 1943 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի (ԱՄՆ նախագահ), Ուինսթոն Չերչիլի (Բրիտանիայի վարչապետ), ՈՒիլյամ Քինգի (Կանադայի վարչապետ) և Տ. Սունի (Չինաստանի արտգործնախարար) մասնակցությամբ։ Քվեբեկյան երկրորդ համաժողովը կայացել է 1944 թվականին. մասնակցել են Չերչիլը և Ռուզվելտը։ Համաժողովները կայացել են ամրոցի և հարևան Շատո-Ֆրոնտենակի շինություններում։ Այս խորհրդակցությունների ժամանակ են մշակվել նորմանդական վայրէջքի ծրագրերը։

Մայրաքաղաքի գործառույթներ

Ավելի քան 400-ամյա պատմության ընթացքում Քվեբեկը եղել է մայրաքաղաք։ 1608 թվականից 1627 թվականը և 1632 թվականից 1763 թվականը այն եղել է ֆրանսիական Կանադայի և անբողջ Նոր Ֆրանսիայի մայրաքաղաքը։ 1763 թվականից 1791 թվականը եղել է Քվեբեկի երկրամասի մայրաքաղաքը։ 1791 թվականից 1841 թվականը եղել է Ստորին Կանադայի մայրաքաղաքը, իսկ 1852 թվականից 1856 թվականը և 1859-ից 1866 թվականը՝ Կանադայի նահանգային մայրաքաղաքը։ 1867 թվականից Քվեբեկ նահանգի մայրաքաղաքն է։ Վարչական շրջանը, որում գտնվում է Քվեբեկը, պաշտոնապես կոչվում է Կապիտալ-Նասիոնալ[7][8][9]։

Աշխարհագրական դիրք

Քաղաքը, որ գտնվում է Սուրբ Լավրենտիոս ի գետաբերանի մոտ, մայրաքաղաքային հատուկ շրջանի մասն է (la Capitale Nationale)։ Սա Մեքսիկայից հյուսիս գտնվող միակ քաղաքն է, որտեղ պահպանվել են Նոր Ֆրանսիայի պաշտպանության համար ստեղծված շինություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հին քաղաքը 1985 թվականին հռչակել է միջազգային ժառանգության քաղաք։ Քաղաքի տեսարժան վայրերից է Ֆրոնտենակ ամրոցը (ֆր.՝ Château Frontenac)։ Այն այժմ հյուրանոց է, կառուցվել է միջնադարյան ոճով 19-րդ դարի վերջին։

Քվեբեկը գտնվում է Սուրբ Լավրենտիոսի ձախ ափին։ Աջ ափին գտնվող Լևի քաղաքին միանում է Քվեբեկի կամրջով։

Կլիմա

Քվեբեկը գտնվում է կլիմայական խոնավ շրջանում, ունի չափավոր կլիմա[10]։ Այն աչքի է ընկնում հստակ արտահայտված չորս եղանակներով՝ շոգ ամառներով (առավելագույնը 35° և ավելի բարձր) և ձյան առատ տեղումներով ցուրտ ձմեռներով (նվազագույնը -30°)։ Գարունը և աշունը աչքի են ընկնում հաճախակի անձրևներով։ Ամռանը արևոտ եղանակ է, օդը տաք և խոնավ է լինում, ինչի հետևանքով էլ ամպրոպներ են լինում։ Առաջին ձյունը սովորաբար տեղում է հոկտեմբերին կամ նոյեմբերին, բայց ձյան ծածկույթը, որպես կանոն, ձևավորվոմ է դեկտեմբերին։ Քվեբեկին պատուհասած ամենահայտնի փոթորիկներից է 1971 թվականի մարտյան փոթորիկը, որը ստացել է «իդեալական փոթորիկ» անվանումը։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Քվեբեկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10,0 11,7 17,8 29,9 33,0 33,9 35,6 34,4 33,9 28,3 20,0 13,9 35,6
միջին առավելագույնը (°C) −7,7 −6 −0,1 7,9 16,7 22,2 24,9 23,1 17,9 11,0 2,9 −4,9 9,0
միջին ջերմաստիճանը (°C) −12,4 −11 −4,6 3,3 10,8 16,3 19,1 17,6 12,5 6,5 −0,5 −9,1 4,0
միջին նվազագույնը (°C) −17,3 −16,1 −9,4 −1,5 4,9 10,3 13,2 12,0 7,1 2,0 −4,1 −13,3 −1
բացարձակ նվազագույնը (°C) −35,4 −36,1 −30 −18,9 −7,8 −0,6 3,9 2,2 −4,8 −10 −24 −32,3 −36,1
տեղումների քանակը (մմ) 90 74 85 76 100 110 119 120 124 96 106 109 1208
Աղբյուր՝ [1] (ռուսերեն)

Բնակչություն

Ֆրանսիական տիրապետության վերջում Քվեբեկի բնակչությունը (մոտ 9,000 մարդ) գրեթե երկու անգամ գերազանցում էր Մոնրեալի բնակչությանը (մոտ 5,000 մարդ), բայց ժամանակի ընթացքում վերջինս զգալիորեն անցավ Քվեբեկին։

2006 թվականի մարդահամարի տվյալներով Քվեբեկում ապրում էր 491,142 մարդ, իսկ մայրաքաղաքային շրջանում՝ 715,515 մարդ։ Տղամարդիկ կազմել են 48,2%, իսկ կանայք՝ 51,8%։ Մինչև 5 տարեկան երեխաները կազմել են Քվեբեկի մշտական բնակչության 4,7%։

2001 թվականին Քվեբեկի մշտական բնակչության 13,0%-ն է եղել թոշակային տարիքի (65 տարեկան և բարձր կանանց և տղամարդկանց համար) Կանադայի 13,2% միջինի համեմատությամբ։ Միջին տարիքը կազմում է 39,5 տարի Կանադայի 37,6 միջին տարիքի փոխարեն։ Բնակչության խտությունը կազմում է 216,4 մարդ քառակուսի կիլոմետրում։ Բնակչության մոտ 90%-ը կաթոլիկներ են։ Քաղաքն ունի նաև բողոքական և հրեական փոքր համայնքներ։

Քվեբեկի բնակչության վիճակագրություն
1931 1941 1951 1961 1971 1981 1991 2001 2006 2010
131 000 151 000 289 000 379 000 481 000 576 000 645,550[11] 686 569 715 515 750

Լեզու

Քաղաքի գլխավոր, գործնականում միակ լեզուն ֆրանսերենն է, ավելի ճիշտ, նրա առանձնահատուկ բարբառը։ Ի տարբերություն Մոնրեալի՝ հարազատ անգլերենով բնակչության քանակը շատ փոքր է՝ 1,9%։ Ֆրանսերենը հարազատ լեզու է քաղաքի բնակչության 94,8%-ի համար, միայն 15%-ը լավ գիտի անգլերեն։ Քաղաքի բնակչության 90%-ը կաթոլիկ է։ Ի տարբերություն Տորոնտոյի՝ նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթածներն այստեղ քիչ են՝ ընդամենը 1000 մարդ։

Բրիտանացիները շատ են փորձել գաղութացնել և ձուլել քաղաքի ֆրանսախոս բնակչությանը։ Այսպես, 19-րդ դարում քաղաքը բրիտանացի էմիգրանտներին ընդունելու գլխավոր կենտրոնն էր, և անգլերենով էր խոսում բնակիչների 40%-ը։ Սակայն հետզհետե անգլերենը քաղաքում անկում ապրեց, մինչդեռ ֆրանսախոս բնակչությունն աճեց։

Ձմեռային փառատոնի սառցե ամրոց

Չնայած Մանրեալն ունի երկլեզու բնակչություն, նրա բնակիչների մեծ մասը գիտի և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն։ Քվեբեկը և իր շրջակայքը հիմնականում ֆրանսախոս են։ Անգլախոս հասարակությունը իր գագաթնակետին էր հասել 1860-ական թվականներին, երբ բնակչության 40%-ը անգլախոս էր[12][13][14]։ Այսօր անգլախոս բնակչությունը կազմում է Քվեբեկի և շրջակայքի 1,5%-ը միայն[15]։ Բայց քվեբեկյան ամենամյա Ձմեռային փառատոնը գրավում է ինչպես ֆրանսախոս, այնպես էլ անգլախոս զբոսաշրջիկներին։ Այդ ընթացքում անգլախոս բնակչության թիվը աճում է։

Տնտեսութուն

Քվեբեկում աշխատատեղերը կենտրոնացված են պետական կառավարման, պաշտպանության, սպասարկման, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Որպես նահանգի մայրաքաղաք՝ Քվեբեկը ստանում է նահանգի վարչական կենտրոնի շահույթը։ Իմիջիայլոց, նահանգային ղեկավարությունը քաղաքի գլխավոր աշխատատուն է. այդ ոլորտում 2007 թվականի տվյալներով աշխատել է 27,900 մարդ[16]։ CHUQ-ը (հիվանդանոցային տեղական ցանց) նույնպես ամենախոշոր աշխատատուներից է՝ մոտ 10,000 մարդ։ 2008 թվականին Քվեբեկում գործազրկության տոկոսը կազմել է 4,5%, ինչը զգալիորեն ցածր է նահանգային և ազգային միջին ցուցանիշից[17][18]։

Աշխատատեղերի մոտ 10%-ը կենտրոնացած է վերամշակող արդյունաբերությունում[19]։ Հիմնական արտադրանք են թուղթը և ցելյուլոզը, սնունդը, քիմիկատները, էլեկտրոնիկան, հրատարակչական նյութերը։ Քաղաքում է գտնվում համակարգչային խաղերի «Beenox» ընկերությունը։

Կրթություն

Լավալի համալսարանը տեղակայված է քաղաքի արևմտյան մասում՝ Սեն-Ֆուի շրջանում։ Սակայն համալսարանի՝ ճարտարապետության դպրոցը գտնվում է հին Քվեբեկի կենտրոնում։ Քաղաքում են գտնվում նաև Քվեբեկի համալսարանը, պետական կառավարման ազգային դպրոցը, ազգային գիտահետազոտական ինստիտուտը։ Քաղաքն ունի միջին մասնագիտացման շատ քոլեջներ։ Քվեբեկում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի՝ կանանց համար նախատեսված ամենահին ուսումնական հաստատությունը, որը գտնվում է Rue Donnacona 12 հասցեում։

Տրանսպորտ

Ճանապարհներ

Քվեբեկի երկաթուղային կայարան

Քվեբեկի և Պյեռ Լապորտի կամուրջները միացնում են քաղաքը Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին։ Քաղաքը ավտոմոբիլային ճանապարհների խոշոր կենտրոն է՝ գետի երկու ափերին փռված մայրուղիներով։ Կարևոր մի քանի մայրուղիներ անցնում են Քվեբեկի կողքով. 40-րդ մայրուղին քաղաքը կապում է Մոնրեալին, 175-րդ մայրուղին՝ Շիկուտիմի քաղաքին։

Հասարակական տրանսպորտ

Հասարակական տրանսպորտի կառավարումը քաղաքն ապահովում է ավտոբուսային մշտական ուղերթերով։ Քննարկվում է նաև տրամվայով երթևեկելու հնարավորության վերականգնումը, որպեսզի բեռնաթափվի ծանրաբեռնվածությունը։ 900 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը կարիք ունի պետական բարձրագույն կառույցների հովանավորության, քանի որ քաղաքային իշխանությունները անկարող են այդպիսի հավակնոտ ծրագիր իրագործելու։ Երկաթուղային տրանսպորտը ղեկավարում է «VIA Rail» ընկերությունը։

Օդային և ծովային հաղորդակցություն

Քաղաքն սպասարկող Ժան Լեսաժի միջազգային օդանավակայանը գտնվում է Քվեբեկի արևմտյան մասում։ Քաղաքն ունի նաև խոշոր նավահանգիստ Սուրբ Լավրենտիոս գետի ափին[20]։

Քվեբեկի համայնապատկեր

Հասարակական անվտանգություն

Ոստիկանական կառավարումը ապահովում է քաղաքի հասարակական անվտանգությունը։ Քվեբեկը ողջ Կանադայում աչքի է ընկնում հանցագործության ցածր ցուցանիշով։ 2007 թվականին քաղաքում ոչ մի սպանություն չի գրանցվել։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. http://www.patrimoine-culturel.gouv.qc.ca/rpcq/detail.do?methode=consulter&id=24151&type=pge#.XDGePfx1jOQ
  2. «Wikiwix's cache». wikiwix.com. Վերցված է 2016-02-14-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  3. «About the port - Port Authority - Annual report - Port de Québec». Port de Québec - Port of Québec (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2016-02-14-ին.
  4. «Montagnais». www.dickshovel.com. Վերցված է 2016-02-14-ին.
  5. Commission de toponymie du Québec : Québec
  6. Commission de la toponymie du Québec
  7. Décret concernant la révision des limites des régions administratives du Québec, R.Q. c. D-11, r.2, made pursuant to the Territorial Division Act, R.S.Q. c. D-11
  8. Qu??bec, Services. «Québec Portal». www.gouv.qc.ca. Վերցված է 2016-02-14-ին.
  9. «An Act Respecting the National Capital Commission, CQLR c C-33.1» (անգլերեն). Վերցված է 2016-02-14-ին.
  10. «Les zones climatiques: fiche climatique du Québec du sud au nord». Gouvernement du Québec. Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին. Վերցված է 2008-12-22-ին.
  11. Statistics Canada. Community Profile — Quebec City −1996
  12. L’Église anglicane forcée de s’ouvrir au français
  13. Quebec: A History 1867-1929: A History 1867-1929 - Paul André Linteau, René Durocher, Jean Claude Robert - Google Книги
  14. Morrin Centre. «Anglos in Québec». Literary and Historical Society of Quebec. Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին. Վերցված է մարտի 15, 2007-ին. {{cite web}}: line feed character in |publisher= at position 36 (օգնություն)
  15. «Voice of English-speaking Québec: A Portrait of the English-speaking Community in Quebec». Voice of English-speaking Québec. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է մարտի 15, 2007-ին. {{cite web}}: line feed character in |publisher= at position 10 (օգնություն); line feed character in |title= at position 37 (օգնություն)
  16. «Canada’s largest employers by city, 2007: Quebec City.» London: University of Western Ontario. Retrieved 12 January 2009.
  17. «Labour: Labour force characteristics, population 15 years and older, by census metropolitan areaStatistics Canada. Retrieved 12 January 2009.
  18. «Latest release from the Labour Force SurveyStatistics Canada. Retrieved 12 January 2009.
  19. «Québec City: Economy, transportation, and labour force[[The Canadian Encyclopedia]]. Historical Foundation of Canada, 2008. Retrieved 12 January 2009.
  20. «Port of Quebec». Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին. Վերցված է հունիսի 24, 2009-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 9 (օգնություն)

Տես նաև

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվեբեկ (քաղաք)» հոդվածին։