«Հակոբ Կոջոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 1թ → 1 թ oգտվելով ԱՎԲ
Տող 19. Տող 19.
'''Հակոբ Կարապետի Կոջոյան''' ([[1883]], [[դեկտեմբեր 13]], [[Ախալցխա]] - [[1959]], [[ապրիլ 24]], [[Երևան]]), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։
'''Հակոբ Կարապետի Կոջոյան''' ([[1883]], [[դեկտեմբեր 13]], [[Ախալցխա]] - [[1959]], [[ապրիլ 24]], [[Երևան]]), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
*1900 թվականին ավարտել է [[Վլադիկավկազ]]ի քաղաքային վարժարանը, 1900-1901թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
*1900 թվականին ավարտել է [[Վլադիկավկազ]]ի քաղաքային վարժարանը, 1900-1901 թթ. աշակերտել է ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին
*1905-1907 թթ. սովորել է [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]յում
*1905-1907 թթ. սովորել է [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]յում
*1909 թվականին զորակոչվել է բանակ
*1909 թվականին զորակոչվել է բանակ

17:19, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հակոբ Կոջոյան
Ի ծնեՀակոբ Կարապետի Կոջոյան
Ծնվել էԴեկտեմբեր 13 1883
ԾննդավայրԱխալցխա
Վախճանվել էԱպրիլ 24 1959
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա (1907)
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍասունցի Դավիթ
ԱշակերտներԱշոտ Մամաջանյան և Կարապետ Տիրատուրյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
Հակոբ Կոջոյան Վիքիդարանում
 Hakob Kojoyan Վիքիպահեստում

Հակոբ Կարապետի Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։

Կենսագրություն

Ստեղծագործական գործունեություն

Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թթ. Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։

Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ [2]

1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։

Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է[3] Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։

Անհատական ցուցահանդեսներ

Պատկերասրահ

Հղումներ

Հակոբ Կոջոյանի մասին ակադեմիկոս Վ. Հարությունյանի կայքում

Ծանոթագրություն

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հակոբ Կոջոյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում
  3. «Հայաստանի Հանրապետություն. Ընդհանուր տեղեկություններ».