«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 130.193.127.114 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշոտՏՆՂ մասնակցի վերջին տա...
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.
| երկիր ={{դրոշավորում|ԽՍՀՄ}}
| երկիր ={{դրոշավորում|ԽՍՀՄ}}


| թվական = 1967թ.
| թվական = 1967 թ.
| պրեմիերա = [[ապրիլի 1]] [[1967]]
| պրեմիերա = [[ապրիլի 1]] [[1967]]
| լեզու = [[ռուսերեն]]
| լեզու = [[ռուսերեն]]

17:12, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ

Կովկասի գերուհին
ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԺանրԵրաժշտական կատակերգություն
Թվական1967 թ.
Պրեմիերաապրիլի 1 1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
ՊրոդյուսերՄոսֆիլմ
Սցենարի հեղինակՅակով Կոստյուկովսկի
Մորիս Սլոբոդսկոյ
Լեոնիդ Գայդայ
ԴերակատարներԱլեքսանդր Դեմյանենկո
Նատալյա Վառլեյ
Յուրի Նիկուլին
Եվգենի Մորգունով
Գեորգի Վիցին
Ֆրունզիկ Մկրտչյան
Վլադիմիր Էտուշ
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Պատմվածքի վայրԿովկասյան լեռներ
Նկարահանման վայրՂրիմ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե
IMDbID 0060584
 Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.` Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ։

Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։

Սյուժե

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը՝ հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը՝ Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախցնում է Նինային՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։

Դերերում

Հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են